Պատրաստում ենք ամպիկներ
Մեզ անհրաժեշտ են բամբակ` այնքան, որքան ամպեր ենք պատրաստելու, օսլա, ջուր, բաժակ, թասիկ, թեյի գդալ, գազօջախ
1. Պատրաստոմ ենք սոսինձը. թասիկի մեջ մեկ բաժակ ՍԱՌԸ ջուր ենք լցնում:
2. Ջրի մեջ երկու թեյի գդալ օսլա ենք լցնում ու այդ խարնուրդը աննդատ խառնելով հասցնում ենք եռման աստիճանի, բայց չենք եռացնում. Սոսինձի թանձրությունը բավարար է այն ժամանակ, երբ որ ձեռքին քսենք, նմանվի թթվասերի:
3. Եփված սոսինձը թողնում ենք սառի այնքան, որ հասնի մոտավորապես սենյակային ջերմաստիճանին.
4.Բամբակից պատրաստում ենք ամպիկներ մեզ անհրաժեշտ չափի եւ ձեւի:
5. Պատրաստում ենք այնպիսի թաս, որ հարմար լինի մեջը ընկղմել ամպիկներին: Թասի մեջ լցնում ենք մեր պատրաստած սառը սոսինձը:
6. Պատրաստի ամպիկները հատ-հատ կարճատեւ ընկղմում ենք սոսինձի մեջ եւ հանում: Հետեւում ենք, որ բամբակը չներծծի սոսինձը, այլ պարզապես ամբողջ մակերեսով շատ բարակ շերտով ծածկվի նրանով:
7. Մեր, այլ ոչ թե ուրիշի մատների օգնությամբ սոսինձը ավելի հավասարաչափ տարածում ենք ամբողջ ամպիկի մակերեսով:
8.Պատրաստ ամպիկները տեղավորում ենք մեծ ազատ հարթ տարածքի վրա.
9.Թողնում ենք նրանց լավ չորանան: Որպիսզի ամպիկները չորանան հավասարաչափ, ժամանակ առ ժամանակ նրանց զգուշորեն շուռումուռ ենք տալիս.
10. Չորանալուց հետո ստացված ամպիկին միքիչ ճմռում ենք.
11.Թելեր ենք կապում, որոնցից կախում ենք ամպիկներին.
Վուալյա......
սկզբնաղբյուր Թարգմանեց Կեշան, իսկ թե Կեշան ով էր, չգիտեր ոչ մեկ
|