Հարցեր` զուրկ պատասխաններից
Հարցեր արգելված, Հարցեր կյանքով վճարված, Հարցեր լռության մեջ հնչող, Մարդ էակին տանջող: Աստված միշտ արարող, Սատանան էլ` խանգարող Իրարից անբաժան Երկիրն էլ` դրա վկան: Հարց առաջին` Տեսնես, Ամեն Ինչից Առաջ, Նրանք ինչո՞վ էին զբաղված… Հարց երկրորդ, երրորդ և չորրորդ` Ու ի՞նչ պատահեց, Որ Աստված որոշեց Տիեզերք ստեղծել Ու մարդ արարել, Որ տիեզերքը կարդա՞, Ու մի օր էլ, անհետ վերանա՞… Հարց հինգերորդ` Տրվա՞ծ է մարդուն մի օր, Հարցերին այս բոլոր Պատասխան ունենա, Աչքն էլ բաց չհեռանա… Գիտնականներն աշխարհի Այս հարցերը թողած, Գործով են զբաղված` Մի խնդիրը լուծելով Հաջորդին` անցնելով: Բնության գաղթնիքները բացելով… Հարց վեցերորդ, շատ կարևոր` Անվերջանալի այս ճամփի վրա, Այս մոլուցքը` ամեն ինչ իմանալու Մի նոր արգելված խնձոր չի՞ դառնալու… Հարց վերջին` Ու եթե հանկարծ բնությունից Չկարդացված էջ չմնա Կյանքն ինչպե՞ս պիտի Հարատևի, իմաստ ունենա… մնա…
Հարություն Տելայան
|