| Հոդվածներ
 Դաստիարակչական պատմություններ 
| Երկրորդ լեզուն 
 Աքիլլեսյան կազմվածքով զինակոչիկը ստուգում էր անցնում` հերթով մոտենալով սեղանների առջև նստած զինկոմիսարիատի աշխատակիցներին: Վերջին սեղանի մոտ նստած հմայիչ ու երիտասարդ աշխատակցուհին հեռվից նկատել էր զինակոչիկի առնական և գեղեցիկ կազմվածքը: Նա թեքվել էր իր սեղանին, առաջ բերելով մաքուր հարցաթերթիկը, և երբ տղան մոտեցավ, առանց գլուխը բարձրացնելու հարցրեց.
 -Քանի՞ լեզու գիտեք:
 -Երկու,- պատասխանեց պատանին:
 -Որո՞նք են:
 -Հայերեն…,- և երիտասարդը հապաղեց շարունակել…
 Աղջիկը գլուխը բարձրացրեց և նրանց, մինչ այդ իրարից խուսափող, վախվորած հայացքները հանդիպեցին իրար ու կանգ առան: Նրանց մարմնով մի տաքուկ ջերմություն անցավ… Աղջիկն ու տղան կարծես անէացան ու վերացած իրականությունից մի հեքիաթային կախարդանքի մեջ ընկան:
 Տղան, իր գուրգուրող հայացքով “լեզու” առած, շփոթահար “պատասխանում” է աղջկան ու ավելին ասում, քան հարցն էր պահանջում: Աղջիկը ի ուրախություն իրեն, հասկանում էր տղայի երկրորդ լեզուն, շոյված էր և գոհ նրա “պատասխանով”…, բայց եղավ մի պահ, երբ նա սթափվեց մոգական երազից…, և հարցաթերթիկի վրա իր նշած “2”-ը կամացուկ, բայց դժկամությամբ “1” դարձրեց…
 
 Վեճ` դատարկ տեղում
 
 
   
 Սիրահար զույգը կագնած ջրվեժի առաջ, հիանում էր գահավիժող ջրվեժի տեարանով: Հանկարծ երիտասարդ ամուսինը, հեռվում` խոտերի մեջ, մի սիրուն ծաղիկ է նշմարում. վազում է դեպի այն, կնոջը նվիրելու համար: Այդ ընթացքում ջրվեժներից բարցրացող ջրե փոշուց ուրվագծվում է գույնզգույն ծիածանը: Կինը` ինքնամոռացության մեջ ընկած, վայելում է բնության հրաշքը: Իսկ ամուսինը, ծաղիկը ձեռքին, վազում է դեպի ավելի հեռուն երևացող մի այլ ծաղիկի ետևից: Կինը ձայն է տալիս .
 - Սիրելիս, հայացքդ վերև բարցրացրու, տես` ինչ հրաշք ծիածան է, բայց տակից չանցնես հանկարծ. աղջիկ կդառնաս, կկորցնեմ քեզ:
 Ամուսինը հայացքը բարձրացնում է, ոչինչ չի տեսնում և փնթփնթում.
 - Քեզ ի՞նչ է պատահել, այ կնիկ, անհաջող կատակ ես անում:
 Ջրվեժի աղմուկից կինը չի լսում: Ամուսինը, երկրորդ ծաղիկն էլ պոկած, ետ է շտապում սիրած կնոջը ուրախացնելու: Մինչ կհասներ, ծիածանը ինչպես անսպասելի հայտնվել էր իր կնոջ տեսադաշտում, նույնքան անսպասելի անհետանում է: Կինը ամուսնուն դիմավորում է << Գեղեցիկ էր, չէ՞, ծիածանը>> խոսքերով:
 - Այ սիրելիս, ի՞նչ ծիածան, քեզ համար բերած ծաղիկներս թողած, ծիածա՞ ն ես տեսնում:
 - Իսկ ի՞ նչ է, դու չե՞ս հիացել այն հիասքանչ ծիածանով, որը երևում էր, երբ քեզ ձայն տվեցի:
 - Ես գլուխս բարձրացրի, ոչ մի ծիածան էլ չտեսա: Մտածեցի` չարաճճիություն ես անում:
 - Իհարկե, չես տեսնի, դու հազվադեպ ես ուշադիր լինում իմ խոսքերին:
 … Դիտողի դիրքից կախված` երևացող և կամ չերևացող ծիածանի պատճառով նրանց մեջ մի անտեղի վեճ ծագեց և նրանց ձայնն էր արդեն “խլացնում” ջրվեժի աղմուկը… Ծաղիկներն էլ սպասում էին իրենց պահին, որ նորից հաշտեցնեին սիրահար զույգին:
 |  | Բաժին` Մայիս #05 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ` |  | Դիտվել է 777 անգամ| 
|Վարկանիշ` 0.0/0 |  | 
 Օգտակար ինֆորմացիա  ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին 
 Գովազդ   Առաջին խորանարդ 
 Գովազդ Երրորդ խորանարդ
  
 Գովազդ   Չորրորդ խորանարդ |