Հինգշաբթի, 25.04.2024, 07:27
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Մարտ #03

Թռչունները և ֆեմինիզմը


Ինչ կապ ունեն թռչունները ֆեմինիզմի հե՞տ: Իհարկե ոչ մի: Բայց որոշ հնարամիտ ֆեմինիստուհիներ կարող են զինվել հետևյալ փաստերով և դրանցից բխող իմ հետևյալ դիտարկումներով, որ ունեցել եմ թռչնաբանության դասընթացից հետո:

Հայտնի է, որ կենդանական աշխարհում արուները ավելի գեղեցիկ են, քան էգերը: Որոշ մարդիկ (հատկապես կանայք) կարող են չհամաձայնել ինձ հետ, բայց եկեք ճշմարտության ուղիղ աչքերին նայենք: Նման՝ թվում է թե անարդար իրավիճակը շատ հստակ է երևում թռչունների մոտ: Չգիտեմ, ինչ թռչուն եք տեսել քաղաքում, բայց սիրամարգ հո տեսել եք (գոնե մուլտֆիլմներում): Երբեք չե՞ք մտածել՝ ինչո՞ւ արու սիրամարգը ունի գեղեցիկ պոչ, իսկ էգը՝ ոչ:
Շատ պարզ մի պատճառով: Էգին այդ պոչը պետք չէ: Եվ ընդհանրապես, թռչունների աշխարհում էգերին պետք չէ վառ, գեղեցիկ գունավորում: Հակառակը՝ նրանց պետք է որքան կարելի է գորշ և աննկատ լինել, ձուլվել շրջակա միջավայրին, որ գիշատիչը չտեսնի թուխսին, երբ նա նստած է բնի վրա: Բոլորովին այլ պայմաններում է արուն: Իհարկե, նա էլ կցանկանար աննկատ լինել, որ գիշատիչները չընկնեին նրա հետևից, բայց արու թռչունի կյանքում առաջնայինը սեփական կյանքի պահպանությունը չէ:
Հապա ի՞նչն է:
Էլ ի՞նչը պիտի լինի. էգին գրավելը: Մի ծիծաղեք: Հենց այդպես է, որ կա: Կենդանական աշխարհում էգն է ընտրում արուին: Առյուծները իրար միս են ուտում էգերի համար (մարդիկ այդ պարագայում որոշ չափով նման են առյուծներին), իսկ ավելի «խաղաղասեր» թռչունները աղոթում են իրենց թռչնաստվածներին, որ գեղեցիկ փետուրներ ունենան, որ մի լավ թիթիզանան էգի առաջ, որ էգն իրենց ընտրի (ինչպես ասում են՝ "главное, чтобы костюмчик сидел"): Այո, այո, հենց այդպես:
Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, բայց թռչնաշխարհում իսկական մայրիշխանություն է տիրում: Առաջին հերթին դա պայմանավորված է էգի «ընտրության իրավունքով», և երկրորդ՝ արուի բացառապես որպես սնունդ հայթայթող հանդես գալով: Եթե չեք հավատում, կարդացեք դրախտահավերի մասին (գիտեմ, որ ապուշ անվանում է, մանավանդ որ այդ այլմոլորակային թվացող թռչնակները ոչ մի կապ չունեն մեր ընտանեկան, դանդաղաշարժ ու դմբլո հավերի հետ): Դրախտահավերի որոշ տեսակներ իսկական «հարսի պար» են պարում ապագա հարսնացուի առջև (տվյալ դեպքում՝ փեսացուի), ընդ որում նախօրոք պատրաստվելով, փորձեր անելով, տարածքը (բեմը) պատրաստելով և մնացած գլխացավանքով: Որոշ տեսակներ էլ կատարում են «տան հարսիկի» այլ պարտականություններ, օրինակ՝ տարածքը մաքրել-ավլելը:
Չեք հավատում, մի հավատացեք, բայց այդպիսի բան բնության մեջ իրոք կա:
Հիմա դառնանք մարդուն: Մարդկային աշխարհում կանայք ավելի գեղեցիկ են, ինչ ճիշտ է, ճիշտ է: Իհարկե կան մարդիկ (զարմանալի է, բայց նրանց թվում են նաև շատ խելացի կանայք), ովքեր կարծում են, որ իրականում տղամարդիկ ավելի գեղեցիկ են, իսկ կանանց գեղեցկությունը կախված է նախ և առաջ կոսմետիկայի առատությունից: Ինչ ասե՜մ, չեմ քննադատում ոչ ոքի: Բայց եկեք գոնե ընդունենք, որ այնուամենայնիվ մարդկանց շրջանում գեղեցիկ սեռ է հռչակվելի իգականը, ոչ թե արականը: Իսկ ինչ վերաբերում է կոսմետիկային, ինչ ճիշտ է՝ ճիշտ է:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է գեղեցիկ սեռն այնքան դողում իր գեղեցկության վրա:
Հիմա հիշեք սիրամարգին:
Այո, այո: Մարդկային աշխարհում թիթիզանում են աղջիկները: Ինչո՞ւ: Որովհետև ընտրում են տղաները:
Հիմա մի անգամ էլ հիշեք դրախտահավերին:
Հիշեցի՞ք:
Հիմա հասկանո՞ւմ եք, ինչքան ենք մենք՝ մարդիկ, շեղվել բնության նախնական կոդավորումից;

P.S. Ասածիցս բնավ չի հետևում, որ թռչունները ֆեմինիստ են, ոչ: Նրանք իրենց փոքրիկ, բայց հնարամիտ ուղեղները չեն ծանրաբեռնում նման զուտ մարդկային ծանր գաղափարներով: Պարզապես ասեցի օգտակար լինեմ ֆեմինիստներին, թե չէ մերկանում, դուրս են գալիս փողոցները, ասում՝ ԴԵՄ ԵՆՔ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՆԸ, բայց իրենք էլ բան չեն հասկանում իրենց արածից:
Արսենյան Սոնա
sona-arsenyan.blogspot.com
Բաժին` Մարտ #03 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 431 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչն է պակասում կայքին/ամսագրին?
պատասխանել է 54 մարդ
Առաջարկում ենք'