Կիրակի, 24.11.2024, 12:17
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Մարտ #03

Մարտի ութը դրախտում
/Նա յոթ օր դիմացավ ../



Օրերից մի օր` մարտի 1-ին, Ադամն ու Եվան վիճեցին: Ադամը ինքն իրենից դուրս եկած` Եվային.
-Չերևակայե’ս, առանց քեզ էլ կարող եմ ես ապրել:
Եվ հեռացավ հեռու-հեռու: Սկզբում ուրախ էր իր ազատության համար, բայց հետո, հիշելով Եվային, կամաց-կամաց սկսեց կարոտել,տխրել: Անցավ յոթ օր: Ադամը իրեն տեղ չէր գտնում. առանց Եվայի էլ չէր դիմանում…
Դիմեց Աստծոն, որ իրենց հաշտեցնի: Աստված լսեց, բայց ոչինչ չասաց…
Ադամը անհամբեր դարձած, մարտի 8-ին օգնության կանչեց դրախտի հրեշտակներին, այս ու այն կողմ ուրախ թռչկոտող երջանիկ մարալներին, ճերմակափայլ աղավնիներին` խաղաղության ձիթենին կտուցներին, քաղցրահունչ երգեր դայլայլող սոխակներին և նրանց բոլորի ուղղեկցությամբ, դրախտի ծաղիկներից հյուսված մի գեղեցիկ պսակը ձեռքին, հուզված մոտեցավ Եվային.
-Ների՜ր, սիրելի՜ս, շատ եմ տանջվել, կարծես յոթ տարի է, ինչ Քեզ չեմ տեսել, ապրել առանց Քե՞զ` այդ ո՞ր խելացնորի անեծքն է ինձ կպել… Այսօրվանից առհավետ, մի հոգս ունեմ` ինչպե՞ս Քո ամեն մի օրը սիրո տոն դարձնեմ:
Եվան Ադամին այդպիսի ուղեկիցներով երբեք չէր տեսել, նրանից այդպիսի խոսքեր երբեք չէր լսել: Տեսածից ու լսածից զմայլված, հոգու խորքում փափկած-հալված` ամեն կերպ աշխատում էր անտարբեր ձևանալ: Բայց իր հմայիչ աչքերը` սև-սև մութ գիշեր, իրեն մատնում էին թաքուն-դավադրաբար…
Ադամը որսաց սիրատենչ հայացքը Եվայի և, գոտեպնդված, կրքոտ համբույրների տարափի տակ, պսակը դրեց Եվայի գլխին և մինչ Եվան ուշքի կգար, նրան իր գիրկն առավ…ու կարծես զույգ թևեր առած, սլացավ դեպի իրենց սիրո բանավանը: Նրանց ետևից միայն սիրո հրեշտակներն էին հասնում…

Եվ այդ օրվանից, Ադամի հետնորդներս, ամեն մարտի 8-ին կրկնում ենք նրա խոսքերը` մի քիչ ավելի, մի քիչ պակաս` որպես մեր անմար սիրո ապացույց-պատգամ…
Հարություն Տելայան
Բաժին` Մարտ #03 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 516 անգամ| |Վարկանիշ` 5.0/2
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Կցանկանաք հանդիպել Պարույր Սևակի որդու
պատասխանել է 17 մարդ
Առաջարկում ենք'