Հինգշաբթի, 21.11.2024, 21:38
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Մարտ #03

Կնոջ կերպարը՝ գրքից գիրք
Ասում են, գրականության մեջ բոլոր կին հերոսները Մարիամ Մագդալենացու ռեմիքսի մի տեսակն են: Չգիտեմ, ճիշտ են ասում, թե չէ, բայց գրքային կանանց մասին ես այլ պատկերացում ունեմ: Փորձեմ ներկայացնել կնոջ կերպարը՝ գրքից գիրք:

Մոխրոտ - սա այնքան հայտնի պատմություն է, որ արդեն քանի տարի է հոլովվում է բոլոր հնարավոր և անհնար ձևերով: Բայց իմաստը մնում է նույնը՝ դժբախտ աղջիկը ամուսնանում է սպիտակ ձիով արքայազնի հետ (ինձ թվում է, պետք չէ պարզաբանել, որ ձիու հետ չի ամուսնանում) ու դառնում է երջանիկ աղջիկ: Իսկ ամենակարևորն այս պատմության մեջ այն է, որ արքայազնը խենթի պես սիրահարվել է աղջկան, այլապես էլ ինչո՞ւ էր ընկնելու հոր թագավորությունով մեկ՝ տիկնիկի կոշիկը ձեռքին: Հրաշալի է, եթե սիրում է, չի դավաճանի, չի լքի, չի վշտացնի: Ուրիշ էլ ի՞նչ է պետք աղջկան:
Ջուլիետ - «Բոլոր աղջիկները երազում են լինել Ջուլիետ»: Դա ես չեմ ասել, ու, այո, ես էլ համաձայն չեմ այս պնդման հետ: Բայց երիտասարդ աղջկա դժբախտ սիրո պատմությունն այնքան է հուզում մարդկանց, որ մոխրոտապատումից քիչ ռեմիքսներ չունի: Այս կերպարն արդեն մի քայլ առաջ է նախորդից, որովհետև եթե Մոխրոտը ապրում էր долго и счастливо, ապա Ջուլիետը կարողացավ զոհել իր գուցե երկար, շատ հնարավոր է՝ երջանիկ կյանքը՝ հանուն սիրո: Համաձայնեք, դրա համար կամքի մեծ ուժ է պետք: Իսկ թե որքանով էր արդարացված այդ զոհաբերությունը, կամ արժի՞ ձգտել նման ճակատագրի, դա արդեն ուրիշ հարց է: Էդմոն Ռոստանի «Ռոմանտիկները» կատակերգության գլխավոր հերոսուհի Սիլվիան, օրինակ, հասկացավ, որ տառապելն այնքան էլ հեշտ չէ: Իսկ դուք, սիրելի ժամանակակից Ջուլիետներ, համոզվա՞ծ եք, որ գտել եք ձեզ համապատասխան կերպար համաշխարհային գրականության մեջ: Գուցե էլի՞ փնտրեք:
Ջեյն Էյր - սա արդեն ուրիշ պատմություն է: Ինչպես և նախորդ երկու հերոսուհիները, Ջեյնը նույնպես ունի իր արքայազնը՝ սև ձիով, ում հետ կապրի երկար և երջանիկ կյանք (հենց երջանիկ, ու ոչինչ, որ նրա արքայազնը հաշմանդամ է): Սակայն եթե նախորդ երկու հերոսուհիներն ապրում էին միմիայն հանուն սիրո և սիրած տղամարդու, ապա Ջեյնն արդեն եկել է հասկանալու՝ կնոջ նշանակությունն այս կյանքում, նրա դերը, դիրքը հասարակության մեջ: Նա փորձում է պարզել, ինչո՞ւ է կնոջ կյանքը լիովին կախված նրան շրջապատող տղամարդկանցից: Մի՞թե կինը ինքը արդեն շնչավոր, բանական էակ չէ և չպիտի ունենա բոլոր այն իրավունքներն ու հնարավորությունները, որոնք տղամարդն ունի: Ի տարբերություն Մոխրոտի և Ջուլիետի՝ Ջեյնը սիրուց բացի մատածելու ուրիշ շաաաատ բան ունի, և յուրահատուկ է հենց նրանով, որ մտածում է, ոչ թե «նստած է թախտին, սպասում է բախտին»:
Միսս Մարբլ - Մտածող կնոջ մի այլ տարբերակ է միսս Մարբլը: Այս տարեց լեյդին այնքան խելացի է, որ Սքոթլանդյարդում նրան հաստատ աշխատանքի կընդունեին, ափսոս՝ տարիքն արդեն թոշակի է կանչում: Ինչևէ, միսս Մարբլն այն կերպարն է, որ ֆեմինիստուհիները կարող են հակադրել հրաշալի Շերլոկ Հոլմսին, բոլորի կողմից շատ սիրելի Մեգրեին և, ըստ էության, միսս Մարբլի բարեկամ Էրկյուլ Պուարոյին: Միսս Մարբլը գալիս է հերքելու այն տարածված կարծիքը, որ տրամաբանությունը միայն ուժեղ սեռի ներկայացուցիչների մենաշնորհն է: Եվ եթե Ջեյնի մտածմունքները լի են զգացմունքներով, ապա միսս Մարբլը հարկ եղած դեպքում դառնում է հաշվիչ մեքենա, սակայն այնուամենայնիվ երբեք չի կորցնում տարեց լեյդիի իր հմայքն ու կանացիությունը:
Հերմիոնե Հրեյնջեր - в двух словах գերազանցիկ աղջիկ: Հերմիոնեն շատ է կարդում, ամեն ինչ գիտի, մի խոսքով՝ քայլող հանրագիտարան է, ինչը շատ հարմար է, երբ մարտնչում ես չար կախարդների դեմ (հիշեք, որ Փոթթերիադայի հերոսները Վիքիպեդիայի օգնությանը չեն դիմում, ի տարբերություն մեզ): Սակայն չափից դուրս խելացի և չափից դուրս գոռոզ դիմակի տակ թաքնվում է հավատարիմ ընկեր, սիրող ընկերուհի, հրաշալի համախոհ: Հերմիոնեն հետաքրքիր է նրանով, որ հարկ եղած դեպքում ինքն էլ միսս Մարբլից պակասը չէ, բայց «տղամարդկային» այդ խելացիության հետ մեկտեղ նա օժտված է խիստ կանացի իմաստունությամբ (դե, գիտեք, տղամարդիկ խելացի են, կանայք՝ իմաստուն smile ): Իսկ նրա հեռատեսությունը այնպիսի հարցերում, որ առաջին հայացքից անկարևոր են թվում, բայց իրականում ճակատագրային են, ինձ մայրիկիս է հիշեցնում: Վատ չի, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Փոթթերիադայի սկզբում աղջիկն ընդամենը 11 տարեկան էր:

Սև մամբա - սա բոլորովին այլ պատմություն է: "To Kill Bill" գրքի և համանուն ֆիլմի այս հերոսուհին, փոտորեն, հետևորդն է հին ամազոնուհիների: Նրանց մասին դիտավորյալ ոչինչ չէի ասում, սպասում էի՝ հասնեմ Մամբային: Հայտնի է, որ հոգեպես կանայք ավելի ուժեղ են, քան տղամարդիկ: Մամբան այդ պնդման ապացույցն է: Նրա վրեժից սարսափում են տղամարդիկ, որովհետև նրանք չգիտեն, ինչ ասել է հուսահատ կին: Ի՞նչ կարող է անել Մամբան, նրանք նույնպես չգիտեն, իսկ նա, չնայած որ ինքն էլ մայր է ու կարող է անչափ կանացի թվալ (ֆիլմի սև-սպիտակ հատվածները հիշեք), ձեռքի մի քանի պարզունակ շարժումներով կարող է դադարեցնել ձեր սրտի աշխատանքը: Այստեղ են ասել՝ Hasta la vista, baby.
Ջենիֆեր Փարքըր - նա այնքան էլ հայտնի հերոսուհի չէ, բայց քանի որ նրան շատ եմ սիրում, որոշեցի ընդգրկել այս ցուցակի մեջ: Ջենիֆերը Սիդնի Շելդոնի «Հրեշտակների ցասումը» վեպի գլխավոր հերոսուհին է: Մասնագիտությամբ նա իրավաբան է: Մի մասնագիտություն, որ Ջենիֆերի իրականության մեջ պատկանում է միայն տղամարդկանց: Ջենիֆերը ոչ միայն կարողանում է ներխուժել տղամարդկանց այդ փակ ակումբը, այլև հաստատվում է այնտեղ և սկսում իր օրենքները թելադրել: Սակայն այդուհանդերձ Ջենիֆերի գլխավոր արժանիքը անվերջ կանացիությունն է: Նա իհարկե ուտոպիստ չէ, բայց կարող է անել անհնարինը, եթե դուք փորձեք վիրավորել այդ կնոջը: Ջենիֆերի հակառակորդների ամենամեծ սխալը միշտ այն է եղել, որ չեն բարեհաճել բավարար չափով նրբանկատ լինել այս կնոջ հետ, ու այդ ժամանակ նրանց գլխին էր թափվում «հրեշտակների ցասումը»: Որպես սիրուհի՝ Ջենիֆերը կրկին հպարտանալու առիթ ունի: Նրա հավաքածուում են միաժամանակ սենատոր Ադամ Ուորները և մաֆիայի դոն Մայքլ Մորետին: Սակայն այդուհանդերձ, նրա պատմությունը միևնույն է երջանիկ ավարտ չի ունենում:

Իհրակե այսքանով չի կարելի սահմանափակել այս ցուցակը: Բայց եթե շատ մանրամասնեմ, չափից դուրս երկար կստացվի: Վերջիվերջո կինը տիեզերքի այն ամենամեծ գաղտնիքն է, ում մասին երկա՜ր կարելի է խոսել:
Բաժին` Մարտ #03 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 608 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Այլ քաղաքակրթությունների ճարտարապետությունն ավելի ակնահաճո է?
պատասխանել է 14 մարդ
Առաջարկում ենք'