Հոդվածներ
Կնոջ ամենահին մասնագիտությունը
Մարմնավաճառությունը, այո: Պետք չէ այդպես զարհուրել: Այն ժամանակ այս մասնագիտությունը բավականին բարդ ու պետքական զբաղմունք էր: Այստեղ խոսելու ենք Հին Հնդկաստանի մարմնավաճառների մասին: Այն, որ սահմանափակվում ենք Հնդկաստանով, դեռ չի նշանակում, որ քիչ բան ենք իմանալու: Հենց Բրահմայի երկրում էր մարմնավաճառությունը՝ որպես մասնագիտություն, հասել իր ծաղկման պիկին:
Հատվածած Ա.Ա.Վիգասինի <<Կինը Հին Հնդկաստանում>> հոդվածից: Թարգմանություն ռուսերենից:
Լուիս Ռոյո: Գեյշա
Հնդկաստանում կար մարմնավաճառների մի քանի տեսակ՝ պալատական պոռնիկներ, քաղաքային գետերաներ, այնպիսինները, ովքեր ապրում էին քաղաքի ծայրամասերում, տաճարների քմուհիներ, ամուսնացած կանայք, ովքեր <<ազատ կյանքով էին ապրում>>, դերասանուհիներ, պարուհիներ: Պալատական պոռնիկները կամ <<սիրո սպասուհիները>> ապրում էին պալատում, մասնակցում պալատական խրախճանքներին, ուղեկցում թագավորին: Այս պոռնիկները, արքայադուստրերի և իշխանուհիների հետ հավասար համարվում էին Հին Հնդկաստանի ամենակրթված կանայք, և դա իրոք այդպես էր: Պոռնիկը պետք է իմանար վաթսունչորս գիտություն և արվեստ: Այս ցուցակում հիմնականում նշվում էին <<գեղեցիկ հագնվելու>>, <<գեղեցիկ զարդեր կրելու>>, պարելու, երգելու արվեստները: Սակայն դրա հետ մեկտեղ նրանք պարտավոր էին սովորել նաև բավականին լուրջ գիտություններ: Այդ արվում էր նրա համար, որ աղջիկը կարողանա հետաքրքիր զրուցակից լինել իր տիրոջ համար: Պոռնիկներն ունեին իրենց հսկիչը, ով նշանակում էր պոռնիկին այցելելու վարձը՝ կախված նրա գեղեցկությունից ու տարիքից. շատ հաճախ այդ վարձը գերազանցում էր պալատական այրերի վարձատրությունը: Պոռնիկներն իրավունք ունեին արքայական գանձարանից զարդեր կրել, սակայն իրավունք չունեին դրանք վաճառել, գրավ դնել կամ ժառանգել: Նրանց դուստրերը ժառանգում էին մոր մասնագիտությունը, իսկ որդիները ութ տարեկանից ընդունվում էին դերասանական խմբեր: Գեղեցիկ ու խելացի պոռնիկը միշտ ուշադրության կենտրոնում էր, քաղաքացիների հիացմունքի առարկան և օտարազգիների նախանձի հիմնական պատճառը: Բուդդայական առասպելներում նույնիսկ նշվում է մի պոռնիկ Ամբանալի անունով, ում այցելել էր ինքը Բուդդան: Քաղաքային գետերաները ապրում էին քաղաքի հատուկ թաղամասերում, յուրաքանչյուրը <<մայրիկի>> հսկողության տակ: Երբեմն այդ <<մայրիկը>> իսկապես մարմնավաճառի մայրն էր, երբեմն էլ ծերացած մարմնավաճառ: Այս <<սիրո քրմուհիների>> դիրքն ամբողջովին կախված էր հաճախորդներին գրավելու ձիրքից: Որպես կանոն, յուրաքանչյուր գետերա ուներ մշտական <<ընկեր>>, ում հետ ժամանակավոր կապ էր հաստատում (քանի դեռ տղամարդը ի վիճակի էր նրան պահել ու թանկարժեք նվերներ անել): Ըստ <<Կամասուտրայի>>, գետերայի հմտությունը կայանում է նրանում, որ կարողանա սննկացնել իր սիրեցյալին, իսկ հետո անաղմուկ ազատվել նրանից: Իրենց մասնագիտությունից ելնելով գետերաները հաճախ խնդիրներ էին ունենում օրինապահ մարմինների հետ: Այդ պատճառով <<Կամասուտրան>> խորհուրդ էր տալիս այդպիսի կանանց կապեր հաստատել դատավորների, զինվորականների, իսկ եթե հնարավոր է, նաև նախարարների հետ (որքան շատ, այնքան լավ): Բացի դրանից յուրաքանչյուր գետերա իր շքախումբն ուներ: Այդ շքախումբը կազմված էր հիմնականում սննկացած պճնամոլներից և խեղկատակներից՝ աղքատ, բայց լավ կրթված մարդկանցից: Քաղաքի ծայրամասերում ապրում էին ավելի ցածր մակարդակի պոռնիկները: Նրանք բնակվում էին հասարակաց տներում՝ ոգելից խմիչքների վաճառքի կենտրոններին մոտ: Հնդկական օրենքներով նրանք համարվում էին <<ազատ մասնագիտություների>> տեր մարդիկ, և նրանց նկատմամբ գործում էին այն նույն օրենքները, որոնք կարգավորում էին աշխատող - վճարող հարաբերությունները:Նրանցից գանձվում էին հարկեր, հարկի չափը հավասար էր երկու գիշերվա համար հաճախորդի վճարած գումարին: Վճարի համար պայմանավորվում էին նախօրորք: Երբեմն հաճախորդները գումարի փոխարեն վճարում էին ցորենով կամ անասուններով՝ ով ինչ ուներ: Երբեմն մարմնավաճառը ստիպված էր լինում <<պարտքով>> սպասարկել հաճախորդին, մինչև բերքահավաքը կամ ապրանքի վաճառքը: Այսպիսի մարմնավաճառները ամենալավ լրտեսներն ու իրազեկիչներն էին: Հանցագործների որոնումները սկսվում էին հենց հասարակաց տներից և մարմնավաճառների բնակարաններից: Այսպիսի կանայք սպասարկում էին նաև զորքը (այնտեղ նման կանանց պահանջարկը երբեք չէր սպառվում): Վաճառականների հետ միասին նրանք նույնիսկ ուղեկցում էին զորքը պատերազմի ժամանակ: Այլ վերբերմունքի էին արժանանում տաճարական մարմնավաճառները: Դրանք էին տաճարներում ապրող հատուկ պարուհիները՝ դեվադասի (աստծո ստրկուհիներ), և կանայք, ովքեր բնակվում էին ուխտագնացության վայրերում: Այստեղ նրանց աշխատանքը յուրահատուկ կրոնական ծիսակատարություն էր, որ սկիզբ էր առնում հին ժամանակներից: (Խոսքը հին աշխարհում հայտնի և սիրված <<սրբազան ամուսնության>> ծիսակատարության մասին է, երբ աստվածը ամուսնանում էր քրմուհու հետ, իսկ տղամարդը կարող էր կրկնել այդ ծեսը տաճարին կից ապրող մարմնավաճառի հետ՝ վճարելով որոշակի գումար: Այս ծեսը ոչ թե հաճույք ստանալու միջոց էր, այլ աստծուն ավելի մոտ և հավատաիմ դառնալու խորհուրդն ուներ:) <<Ազատ վարքի>> կանայք էին համարվում նաև դերասանուհիները: Սակայն նրանց մեծամասնությունն ամուսնացած էր, և ամուսինը կարող էր արգելել կնոջ <<ազատ վարքը>>: Չնայած, այդպիսի բան հիմնականում չէր լինում, որովհետև հենց կնոջ սիրեկաններն էին ընտանիքի եկամուտների հիմնական աղբյուրը: Այդ պատճառով էլ դերասանուհիներին ու պարուհիներին անվանում էին <<այնպիսի կանայք, ում ամուսինները թույլ են տալիս նրանց ազատ ապրել>>: Հին Հնդկաստանում կնոջը վերբերվում էին հարգանքով: Կնոջը պետք էր զիջել ճանապարհը (մանավանդ հղի կնոջը), ինչպես արքային կամ քուրմին, իսկ կնոջ սպանությունը սարսափելի հանցագործություն էր, այնպիսին, ինչպիսին բրահմանի կամ սրբազան կովի սպանությունը: <<Մահաբարատայի>> հերոսներից մեկը՝ Շիկհանդին, փոխեց սեռը՝ կնոջից դարձավ տղամարդ: Հենց այդ էլ օգնեց նրան մահացու վիրավորել իմաստուն Բհիշմային, ով չհանդգնեց ձեռք բարձրացնել կնոջ վրա՝ նույնիսկ <<նախկին>> կնոջ:
|
Բաժին` Մարտ #03 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
|
Դիտվել է 486 անգամ|
|Վարկանիշ` 0.0/0 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|