Երեքշաբթի, 16.04.2024, 10:23
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Հունիս #06

Բարեկիրթ ճամփորդություն
Ձեզ հաճելի հանգիստ եմ ցանկանում: Իսկ հաճելի հանգիստը կարող է լինել միայն այն դեպքում, եթե ճանապարհորդության ընթացքում դուք խուսափել եք տհաճ պատահարներից: Իսկ տհաճ պատահարներից կարելի խուսափել միայն էթիկետի կանոնների օգնությամբ: Տրամաբանական է, չէ՞:
Եվ այսպես, եթե ճանապարհորդությունը հեռավոր է և երկարատև, պետք է նախ և առաջ ծանոթանալ տվյալ երկրի
ա. կլիմայական պայմաններին
բ. ազգային սովորույթներին
գ. տեսարժան վայրերին:

Այդ ամենի մասին կարելի է իմանալ համացանցից, փոռք մեր բազմաթիվ բլոգգերներին, կամ էլ հարցուփորձ անել տվյալ երկրին ծանոթ ծանոթներին (ներեցեք բառախաղի համար): Դե, ծայրահեղ դեպքում, կարելի է թերթել ուղեցույցը:
Լավ, տեսնենք, ինչպե՞ս ենք ճանապարհորդելու:
Տարբերակ առաջին - գնացքով
Մի ժամանակ դա ճանապարհորդելու շատ տարածված եղանակ էր, ու, խոստովանեք, շատ ավելի հաճելի, քան ինքնաթիռով ճամփորդելը:
Ուրեմն այսպես, էթիկետը գնացքում.
-սկզբում վագոն են մտնում տղամարդիկ, որպեսզի բարձրացնեն ուղեբեռները, այնուհետև օգնում են կանանց, տարեցներին և երեխաներին (սա այն հազվադեպ դեպքերից է, երբ կնոջը պետք չէ զիջել)
-իրենց տեղերը գտած ուղևորներն ու նրանց ուղեկցողները չպետք է կանգնեն միջանցքում՝ խանգարելով բարձրացող ուղևորներին
-բարեկիրթ մարդը ցածր նստարանը զիջում է կնոջը, երիտասարդը՝ տարեցին, ընդ որում սա վերբերում է նաև երիտասարդ աղջիկներին
-վագոնախուցը փակ տարածք է, ուստի նույն խցում ճանապարհորդող թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց հարկ է խուսափել օծանելիքից կամ դիմահարդրաման խիստ հոտավետ միջոցներից, ինչպես նաև սուր հոտ ունեցող ուտեստներից
-ի դեպ, ուտելիքի մասին. կարելի է հարևանին առաջարկել օգտվել ձեր սեղանից, սակայն բացասական պատասխանի դեպքում պետք չի ստիպել /համառել/
վագոնից տղամարդը իջնում է առաջինը, որպեսզի օգնի կնոջը կամ տարեց մարդուն
Ես չեմ զարմանա, եթե այնուամենայնիվ դուք ընտրեք ինքնաթիռը՝ որպես ամենաարագ տրանսպորտի միջոց:
Տարբերակ երկրորդ - ինքնաթիռ
Դե, ինքնաթիռը թռչող մի պետություն է, այն իր սեփական կանոնակարգն ունի, որը պարտադիր պետք է պահպանվի: Այնուամենայնիվ, այստեղ ևս պետք է բարեկիրթ լինել, հետո՞ ինչ, որ վարքագծի հիմնական բոլոր նորմերը հստակ սահմանված են, միևնույն է պետք չէ մոռանալ տարրական քաղաքավարությունը:
Ինքնաթիռում.
-չպետք է հրաժարվել ուղևորներին բաժանվող հատուկ ծրարներից, որոնք օգտագործվում են սրտխառնոցի դեպքում
-թռիչքի ժամանակ պետք չէ օդային վթարների մասին անեկդոտներ պատմել (նույնիսկ եթե պատմության հերոսը ապարանցին է, ինչպես ասում էր Էքզյուպերին՝ նա, ով շատ է ուզում սրամտել... դե, հասկացաք)
-պետք է կատարել ուղեկցուհու բոլոր հրահանգները, իսկ որևէ բան խնդրելիս չմոռանաք շնորհակալություն հայտնել
Շատ հնարավոր է, որ դուք նախընտրեք ճանապարհորդել նավով: Իսկ ի՞նչ, դա էլ է տարբերակ:
Տարբերակ երրորդ - նավ
Նավով ճանապարհորդելը ուղևորության հնագույն ձևերից է, այնպես որ այն ունի իր ավանդույթները: Ավանդույթի համաձայն՝ նույն նավախուցը զբաղեցնող ուղևորները նախքան ճամփորդությունը պետք է ներկայանան միմյանց: Հնագույն սովորույթը առաջին կարգի ուղևորներին պարտադրում է ռեստորանում ընթրել կոստյումներով և երեկոյան զգեստներով:
Բացի այդ նավում պետք է.
-հիշել, որ նավապետի խոսքը օրենք է ոչ միայն նավի աշխատակազմի, այլև բոլոր ուղևորների համար
-ծովային հիվանդություն ունեցող մարդիկ անպայման պետք է տեղեկացնեն այդ մասին հարևանին (մի ծիծաղեք)
-ճամփորդությունն ավարտելիս պետք է հրաժեշտ տալ հարևանին և շնորհակալություն հայտնել նավակազմի ներկայացուցիչներին, էլ չեմ խոսում նավապետի մասին
Ճանապարհորդության ընթացքում կարևոր տեղ է գրավում հյուրանոցը: Այստեղ նույնպես պետք է պահպանել էթիկետի կանոնները
-չի կարելի չափազանց բարձր երաժշտություն միացնել, բարձրաձայն խոսել կամ վիճաբանել (դա ամեն դեպքում անքաղաքավարի է, նույնիսկ եթե դուք ձեր սեփական տանն եք)
-լավ է հյուրերին ճանապարհել մինչև կեսգիշերը
-պետք է ուշադիր լինել համարի կահույքի, տեխնիկայի և կենցաղային իրերի նկատմամբ
-հեռանալիս բարեկիրթ մարդը պարտավոր է հրաժեշտ տալ հերթապահներին և ադմինիստրատորներին (բարկրթությունը թեյավճարից էլ լավ է)
-հեռանալիս ոչ մի դեպքում չի կարելի համարից սրբիչ, բաժակ կամ պատառաքաղ տանել <<հիշատակ>> (մի ծիծաղեք, սա շատ տարածված երևույթ է)
Մնացածը արդեն կախված է եղանակից, ձեր ուղեկիցներից և ճանապարհորդության բնույթից: Բայց ինչ-որ բան հուշում է ինձ՝ ներքին ձա՞յնը, թե՞ գիտակ մարդկանց փորձը, որ այս կանոնները պահպանելով՝ դուք հաստատ լավ հանգիստ կունենաք:
Բարի ճանապարհ:

Ըստ Անի Նազարյանի և Հրաչյա Գրիգորյանի
<<Էթիկետի հիմունքներ>> գրքի
Բաժին` Հունիս #06 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 586 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Կցանկանաք հանդիպել Պարույր Սևակի որդու
պատասխանել է 17 մարդ
Առաջարկում ենք'