Հոդվածներ
Երբ ես հեքիաթ եմ պատմում
- Հեքիաթ կպատմե՞ս - Ի՞նչ - Հեքիաթ, սովորական, պուպուշ հեքիաթ - Բայց ես հեքիաթ պատմել չգիտեմ: Ոչ մեկը չեմ հիշում - Ուրեմն հորինիր - Համոզված ե՞ս, որ ուզում ես... - Հա, մենակ թե պուպուշ լինի - Չէ, ես պուպուշ բաներ չեմ պատմում, առավել ևս հորինում - Իսկ դու փորձիր - Դու կփոշմանես - Չեմ փոշմանի - Գոնե թեման ասա
- Ի՞նչ, թեմա՞ն ասեմ, գրողիս տեսեք - Հեչ էլ գրող չեմ, ու մանավանդ հեքիաթասաց - Լավ, թող լինի տղայի ու աղջկա սիրո մասին - Բայց դա հեքիաթ չի լինի: Ավելի շատ 540 սերիայանոց սերիալ հ1-ի համար - Մի ջրիկացիր - Տղան ու աղջիկը...Օ, որքան քնքշանք ու սեր կար նրանց մեջ, քանի դեռ չէին հանդիպել միմյանց - Դե, վերջացրու՛ - Չէ, ինչի՞... Լավ, տղան ու աղջիկն իրար էին սիրում: Մի օր տղան աղջկան հրավիրում է անտառ հանդիպման: Աղջիկը շուտ է տեղ հասնում ու սրտատրոփ տղային է սպասում: Հանկարծ հետևում զգում է ինչ-որ մեկի շնչառությունը: Շրջվում է ու տեսնում է... - Ի՞նչ է տեսնում - Կացնով ծաղրածուի - Զզվում եմ քեզնից - Չէ, դու շարունակությունը լսիր - Չեմ ուզում - Ծաղրածուն բռնաբարում է աղջկան - Էդ դեպքում ինչի՞ համար էր կացինը - Իսկ դու երևակայիր - Ջրիկ, ջը-րիկ... Չես կարող չէ՞ նորմալ բան պատմել - Լամպ - Ի՞նչ - Ուղղակի լամպ, էդ բառի տակ էլ ինչ ուզում ես պատկերացրու - Ավելի լավ է չպատկերացնեմ - Չէ պատկերացրու - Գնա հա - Ու՞ր գնամ, անտա՞ռ... Լավ սիրո մասի՞ն ես ուզում: Ուրեմն գայլն ու ագռավն իրար են սիրահարվում - Հետո՞ - Հետո գիշերները հանդիպում են - Բա հետո՞ - Հետո պարզվում է, որ երկուսն էլ որձ են - Ինչպիսի ֆանտազիա: Ավելի շատ շարքային սարսափներիցդ է - Սարսա՞փ ես ուզում: Մի մարդ աշխատում է գրասենյակում: Գրասենյակը գտնվում է շենքի 14-րդ հարկում: Վերելակ էլ շենքում չի լինում - Խեղճ մարդ - Չէ, դու լսիր, էդ մարդը վերելակավար է լինում - Վերելակավար գրասենյակու՞մ - Պատկերացրու, որ հա - Իսկ ի՞նչ էր անում, եթե վերելակ չկար - Աշխատում էր: Որպես վերելակ: Իրեն կախում էին ճոպաններից ու մարդիկ նրա միջոցով բարձրանում էին: - Էդպես շարունա՞կ - Հա, մինչև մի օր ճոպանները պոկվեցին ու ամեն ինչ վերջացավ: Հեքիաթն էլ: - Չէ, չէ ու էլի չէ.... - Էլի չէ՞... Գիտես մեկը կար, ով ուրվականների էր տեսնում ու խոսում էր իրենց հետ: Հետո մի օր պարզեց, որ իրականում ինքն է ուրվականը, իսկ նրանք, ում հետ որ խոսում էր, սովորական մարդիկ էին: - Հիմա ե՞ս եմ ուրվականը, թե՞ դու - Դա ոչ ոք չի կարող ասել, ու դու անհամն ես - Դե ես երբեք չեմ հասնի մտքիդ փայլատակումներին: Ծաղրածուն բռնաբարում է աղջկան, ագռավն ու գայլը համասեռամոլներ են դուրս գալիս, մարդն աշխատում է որպես վերելակ, ինչ-որ մեկն ուրվական է ու չգիտի այդ մասին - Դե գիտես ինչ, ասել եմ, որ հեքիաթ պատմել չգիտեմ - Հա, փոխարենն ամեն ինչ փչացնում ես - Հիմարիկ, ի՞նչն եմ փչացրել - Իմ հեքիաթը... Ես հեքիաթ էի չէ՞ ուզում - Ուրեմն ամեն ինչ լավ է, արևը շողում է, դրսում տաք է, մարդիկ ժպտում են, բոլորն իրար սիրում են, բոլորը երջանիկ են...առ քեզ լավ ու պուպուշ հեքիաթ - Չէ, ուզում եմ, որ հեքիաթում արքայազն էլ լինի - ...բոլորը երջանիկ են...երջանիկ է նաև արքայազնը: - Ու թող կախարդ էլ լինի - Երջանիկ է նաև կախարդը - Չէ, կախարդը թող վերջում մեռնի - Լավ, ծաղրածուին կասեմ կախարդին սպանի, աղջկան էլ կամուսնացնենք արքայազնի հետ: Արքայազնը անգլիացի կլինի, որ ամեն ինչ աննկատ անցնի: Ագռավին էգ կդարձնենք, կամ գայլին, չգիտեմ, շենքում վերելակ կկառուցենք, էն ուրվականների մասին հեքիաթում էլ հակառակը կլինի: Բայց մենք էստեղ մեկին էինք մոռացել - Ու՞մ - Տղային: Ախր պիտի անտառ գար, չէ՞... Աղջկա մոտ - Ճիշտ է, արի էսպես, իբր էդ տղան գժվում է սիրուց ու անտառում կորում է, հետո հանդիպում է ագռավենց - Չէէէ... Ես ուրիշ ձև էի մտածել... Ուղղակի եթե ասեմ, ինձնից լրիվ կհիասթափվես: Իրականում էդ տղան հեչ էլ չէր սիրում աղջկան: Ու հենց ինքն էր կացնով ծաղրածուն, բեեեե :P - Անտանելիի մեկը - Ախր զգուշացրեցի չէ՞, որ հեքիաթ պատմել չը-գի-տեմ...
Պահպանվել է հեղինակային կետադրությունն ու ուղղագրությունը
|
Բաժին` Հուլիս #07 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
|
Դիտվել է 735 անգամ|
|Վարկանիշ` 0.0/0 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|