Շաբաթ, 20.04.2024, 02:26
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Հուլիս #07

Ցնդաբանության փիլիսոփայություն: Նախաբան
Նախաբան

Էջ առաջին՝ պարզապես ինչ-որ տեղից սկսելու համար
<<Դե եթե հորինովի լինի, դա արդեն փիլիսոփայություն չի, դա արդեն ցնդաբանություն է>>, - ասում եք Դուք:
Շատ բարի, լսում եմ և հնազանդվում, այլապես Դուք նորից ինձ <<լաչառության մեջ>> կմեղադրեք:
Բայց ահա ինչումն է խնդիրը: Արդեն ասել եմ ու էլի եմ ասում. փիլիսոփայությունը ճշգրիտ գիտություն չի, սա մաթեմատիկա չի, որտեղ 2+2=4: Այն, ինչ Ձեզ համար տարրական է և ընդունելի, ինձ համար կարող է շատ անհասկանալի լինել, որովհետև փիլիսոփայությունը անքակտելի ճշմարտությունների թանգարան չի, այլ կասկածի, երկմտանքի և որոնումների անվերջ ճանապարհ: Ո՞ւր կբերի այդ ճանապարհը՝ անքակտելի ճշմարտության դո՞ւռը, թե՞ ֆինիշի փոխարեն կքցի Ձեզ ստարտի մոտ: Չգիտեմ: Համենայն դեպս եթե վախենում եք նույն տեղում դոփելուց, ավելի լավ է փիլիսոփա չդառնաք, կան շատ ավելի ճշգրիտ ու պրոդոկտիվ գիտություններ:
Ասածիցս չի հետևում, որ ես փիլիսոփա եմ, կամ ուզում եմ փիլիսոփա դառնալ: Բայց ես մարդ եմ: Շնչում եմ, ու օդում վտվտացող թթվածնի մասնիկները սնում են ուղեղս, իսկ արտաբերած ամեն մոլեկուլ ածխաթթու գազը իր հետ դուրս է մղում մի մոլեկուլ միտք: Եվ իմ ամեն միտքը աշխարհին նայում է իմ աչքերով, և այդ հազարավոր աչքերից ձևավորվում է իմ աշախարհահայացքը: Սա քիմիա չէ, սա ես եմ: Եվ Դուք երբեք չեք ապացուցի ինձ, որ Պլատոնի աշխարհահայացքը իմ տեսակետից ավելի կատարյալ էր կամ ավելի ճիշտ, որովհետև, ուզում եք համաձայնեք, ուզում եք՝ ոչ, ճիշտ աշխարհահայացք աշխարհում չկա:
Չեմ ասում, որ Պլատոնից խելացի եմ, բայց գուցե շատ ու շատ հարցերում նա սխալվո՞ւմ էր: Ամեն դեպքում սխալ ասվածն էլ խիստ հարաբերական է, որովհետև, էլի եմ ասում, սա մաթեմատիկա չի:
Երկրաչափության քանի՞ տեսակ գիտեք: Միայն մե՞կը, Էվկլիդեսյա՞նը: Հասկանալի է: Ես գիտեմ ևս երկուսը: Արդյունքում՝ երեք:
Իսկ քանի՞ փիլիսոփայական դպրոց գիտեք:
Երբևէ մտածե՞լ եք՝ ինչու են նրանք այդքան շատ:
Շատ պարզ պատճառով: Որովհետև <<որքան մարդ, այդքան Համլետ>>: Ստացվում է, որ այս պարագայում ճիշտ ու սխալ փնտրելը չափից դուրս անարդյունավետ է:

Էջ երկրորոդ, երբ արդեն մի տեղից սկսեցի
Իմ սիրելի Փիլիսոփա, ախր չեք էլ պատկերացնում՝ Ձեզ ինչքան եմ սիրում: Այլապես այդքան չէի մտածի Ձեր ասածների մասին:
(Ասում եմ՝ Փիլիսոփա, որ մի կերպ մեղքս քավեմ Ձեր առջև, թե չէ կարող է ինձ սխալ եք հասկացել, ու հիմա Ձեզ թվում է, որ կասկածում եմ Ձեր գիտելիքների վրա: Չեմ կասկածում, բայց դե հետո ի՞նչ, դրանից Ձեր գիտելիքները ո՛չ ավելացան, ո՛չ էլ պակասեցին:)
Ինչպես միշտ զրույցը սկսվում է խիստ դպրոցական մի թեմայից, ասենք՝ հայոց պատմությունից, ու դառնում իրար <<գլուխ քամելու>> անվերջ մրցապայքար: Ասում եմ՝ <<գլուխ քամելու>>, որովհետև հենց այդպիսի տպավրություն է ստեղծվել Ձեզ մոտ:
Ես իհարկե փիլիսոփայություն չեմ ուսումնասիրել, բայց փոխարենը տասներկու տարեկանում Սիրանո դե Բերժերակ եմ կարդացել, այնպես որ գիտեմ՝ ինչպես կարելի է մի լավ ձեռ առնել փիլիսոփաներին:
Դուք սկսում եք Ձեր գիտելիքների ծանր պաշարից: Մեկ ժամվա ընթացքում մի տարվա փիլիսոփայության լեկցիա եք թափում գլխիս, ու սպասում եք, որ ուղեղս պիտի մարսի այդ ամենը, ավելի ճիշտ պիտի խեղդվի այդքան ինֆորմացիայից, ու ես պիտի գլուխ խոնարհեմ Ձեր անքակտելի հեղինակության առջև:
Ձեզ չե՞մ ասել, որ իմ ուղեղը ֆիլտրում է ստացվելիք ցանկացած ինֆորմացիա:
Ասենք, ինձ հետաքրքիր չի՝ աշխարհում քանի փիլիսոփայական դպրոց կա: Եթե հետաքրքիր լիներ, ես կբացեի հաստափոր գրքերը ու կկարդայի դրանք: Ես հո գիտեմ, որ Ձեր ասածները այդ գրքերից և նրանց հեղինակների հեղինակությունից են գալիս: Բայց չեմ կարդացել, չէ՞, ոչ էլ պատրաստվում եմ մոտակա մի ամսվա ընթացքում: Իհրակե գլուխ չեմ գովում, որ ինչ-որ բան չեմ կարդացել, պարզապես ուզում եմ ասել, որ այս պարագայում ինձ շատ ավելի հետաքրքիր է իմ սիրելի Փիլիսոփայի կարծիքը, քան Պլատոնինը, Արիստոտելինը ու չգիտեմ էլի ումը:
Երբ ես Ձեզ դաս եմ պատասխանում, ասենք՝ հայոց պատմություն, թութակի պես կրկնում եմ դասագրքի հեղինակի հեղինակավոր կարծիքը: Բայց ինքս տունը մտածում եմ. <<Լավ, բա ես ինքս ի՞նչ եմ մտածում այս ամենի մասին: Ինչպե՞ս եմ վերբերվում այս արքային, կամ այն իշխանին: Իսկ եթե չունեմ իմ սեփական կարծիքը, ինչի՞ց է դա: Գուցե սա այդքան էլ հետաքրքիր չէ՞, համենայն դեպս ինձ համար>>:
Գիտե՞ք այս վերջին նախադասության ամենակարևոր բառը ո՞րն էր: <<Ինձ>>-ը:
Եսասիրություն թող թվա, բայց ինձ համար աշխարհում ամենակարևոր մարդը ես եմ: Գիտեմ, որ աշխարհում առնվազն վեց միլիարդ մարդ կա, ում ընդհանրապես չի հետաքրքրում իմ գոյությունը: Բայց հո ինձ հետաքրքրում է: Ու բոլոր այն մարդիկ, ում ես սիրում եմ, թանկ են ինձ համար, որովհետև հենց ԵՍ եմ նրանց սիրում, ոչ թե հարևանի տղայի բաջանաղի ընկերուհու հորաքրոջ աղջիկը:
Եվ ահա Դուք նստած եք իմ առջև, ու ինձ ընդհանրապես չի հետաքրքրում՝ քանի խելացի գիրք եք դուք կարդացել: Ձեզ էլ ընդհանրապես չի հետաքրքրում՝ ինչ եմ մտածում ես Ձեր մասին (չնայած եթե մտածում էլ եմ, միայն լավ բաներ եմ մտածում, թեկուզ հենց նրա համար, որ ինձ մինչև հիմա հանդուրժում եք): Եվ ահա մենք երկուսս էլ խոսում ենք բաների մասին, որոնցից գաղափար անգամ չունենք (համենայն դեպս ես չունեմ): Ու խոսում ենք շատ կրքոտ, կարծես մեր ասածից ինչ-որ բան կփոխվի աշխարհում:
Գաղտնիք բացեմ. չի փոխվի: Բայց դե մեզ դա չի հետաքրքրում: Մենք երկուսս էլ կրքոտ, եսակենտրոն, սեփական իրավացիության մեջ համոզված, փառասեր էակներ ենք (համենայն դեպս իմ պարագայում այս ամենը ճիշտ է): Ու միակ բանը, ինչին ձգտում ենք, դիմացինին համոզելն է: Այստեղ և հիմա: Բայց դե ի տարբերություն Ձեզ, ես զինված չեմ աշխարհի փիլիսոփաների հազարամյա փորձով: Իմ դաողությունները հազիվ երկու վայրկյան կյանք ունեն, դրա համար էլ Դուք առանց խղճի խայթի իմ դատողությունները ցնդաբանություն եք անվանում:
Չեմ հակաճառում: Բայց դե այնպես է ստացվել, որ ես հիմա՝ ամռան այս շոգին փիլիսոփայում եմ Ձեզ հետ: Ակամայից փիլիսոփա եմ դարձել, ու Դուք երբեք ինձ չեք համոզի, որ Սպինոզան ինձանից խելացի էր: Կամ որ ես իրավացի չեմ, որովհետև Սպինոզան համաձայն չէ ինձ հետ: Որովհետև այդ դեպքում դա արդեն Ձեր և Սպինոզայի խնդիրն է:
Ամեն դեպքում ես սուբյեկտ եմ, ու աշխարհը, այդ թվում և Ձեզ, և բոլոր փիլիսոփաներին, ընկալում եմ իմ սեփական սուբյեկտիվ տեսակետից, որը ոչ ճիշտ է, ոչ էլ սխալ, պարզապես ընդունելի կամ անընդունելի է որոշ այլ սուբյեկտների համար, իսկ դրանից նա ոչ ճիշտ է դառնում, ոչ էլ սխալ: Կարող եք չհամաձայնել ինձ հետ, բայց խորհուրդ չեմ տա, որովհետև այդ դեպքում ես էլի երեք էջ կգրեմ, որ ապացուցեմ այն, որ իմ ասածը տրամաբանությունից զուրկ չէ:
Իսկ եթե համաձայն եք, ուրեմն ստացվում է, որ ինձ էլ կարելի է ընկալել՝ որպես փիլիսոփա: Այնպես որ փիլիսոփայությունը խիստ սուբյեկտիվ գիտություն է, և այս կամ այն հարցին <<փիլիսոփայորեն>> մոտենալիս անիմաստ է անքակտելի ճշմարտություն փնտրելը: Սա մաթեմատիկա չի, ու փառք փիլիսոփաներին դրա համար, այլապես ես այսօր ասելու բան չէի ունենա:

Եզրակացություն
Փիլիսոփայությունը սուբյեկիվ գիտություն է: Ավելին, իր թատերաբեմում չափից դուրս շատ Համլետներ ունենալով, այն անընդհատ նորի կարիքն ունի: Այնպես որ Ձեր ստերեոտիպներն ու խելացի քեռիների գծագրերը թողեք խելացի գրքերում: Ինձ հետաքրքրում է կենդանի զրույցը՝ այստեղ և հիմա: Տեսնենք՝ օգնո՞ւմ են ուրիշի մտքերը սեփական կարծիք կազմելիս, թե՞ միայն խճճում են, այսպես ասած՝ արջի ծառայություն մատուցում:

Հա, ու ասեմ, որ երկար եմ վիճելու: <<Պռտելու>>, սկորները լվանալու հարցում իմ նմանը չկա, մանավանդ երբ գիշեր է ու ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է թվում, քան կա իրականում, ու ամեն ինչ սկսում ես սրտիդ մոտ ընդունել:

Սոնա Արսենյան
Բաժին` Հուլիս #07 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 600 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Գնահատիր ամսագիրը
պատասխանել է 73 մարդ
Առաջարկում ենք'