Ուրբաթ, 29.03.2024, 03:45
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Հուլիս #07

Անստորագիր բառի արմատը ստորն է
Անստորագիր բառի արմատը ստորն է:
Վարդգես Պետրոսյան


Ձեզանից մեկը փորձե՞լ է հարցազրույց վերցնել, ասենք, Ֆանտոմասից: Ես փորձել եմ: Ու չնայած իմ զրուցակիցը այնքան վտանգավոր չէ, որքան կոմիսար Ժյուֆի թշնամին, այնուամենայնիվ նա նույնպես չունի դեմք, չունի անուն: Համացանցում հայտնի է որպես Անոնիմուս: Հիմնականում քնած դիրք է զբաղեցնում, բայց երբեմն արթնանում է: ,,Սևակ,, ամսագրում նրա հայտնվելուց հետո ընթերցողների մի մասը համաձայնեց անհայտ հեղինակի համարձակ մտքերի հետ, մյուս մասը պահանջեց նշանակություն չտալ անստորագիր նյութերին կամ էլ բացահայտել հեղինակի անունը, ով, ըստ երևույթի, այնքան էլ քաջ չէ իր անունը քողարկող էժանագին գաղտնիքից դուրս:
Նման շատ բաների մասին խսեցինք Անոնիմուսի հետ հեռախոսային զրույցում: Փորձենք հասկանալ, ինչ էր նա ուզում ասել:


-Ինչո՞ւ չես բացահայտում քո անունը:
-Էսպես ասեմ: Ի տարբերություն ներկայիս քաղաքական գործիչների, ես PR-ի կարիք չունեմ, ես պարզապես կոչ եմ անում ժողովրդի՝ Հայաստանում մնացած բեկորներին, միավորվել հանուն մեկ գաղափարի և ի վերջո հասնել հաղթանակի:
-Նման վեհ գաղափարներ տարածելիս ավելի ճիշտ չէ՞ բացահայտել հեղինակի անունը:
-Ես հասարակ մահկանացու եմ, իմ անունը ձեզ ոչինչ չի ասի, սակայն իմ խոսքը կարող է որոշակի ազդեցություն ունենալ:
-Իսկ մարդկանց վստահությո՞ւնը: Քեզ չի՞ թվում, որ ֆանտոմին մարդիկ ավելի քիչ կվստահեն, քան ռեալ մարդուն:
-Եկեք չմոռանանք, որ իրական բարերարները չեն հայտնում իրենց անունները, սակայն դա չի ազդում նրանց կատարած բարի գործերի վրա, չնայած ես ինձ բարեգործ չեմ համարում: Սակայն իմ այս կոչը կարելի է համարել մեծ ներդրում՝ մեծ գաղափարին հասնելու համար:
-Լավ, հաջորդ հարցը: Ի՞նչն է պատճառը, որ այսօր մարդիկ քաջ են միայն անստորագիր նամակներ գրելիս:
-Շատ հետաքրքիր հարց է: Պատասխանեմ: Այստեղ քաջությունը նշանակություն չունի: Այստեղ կապ չունի նամակի անստորագիր լինելը: Այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ ես, չունենալով հովանավոր կամ իշխանություն, կամ այլ ռեսուրսներ, այնուամենայնիվ փորձում եմ ինչ-որ կերպով ժողովրդին համախմբել իմ այս անստորագիր նամակով: Ինչպես ասացի, անվան առկայությունը այստեղ կարևոր չի:
-Հաճախ անստորագիրր նամակի/նյութի հեղինակին վիրավորում են կամ պարզապես ասածը լուրջ չեն ընդունում: Սա ճի՞շտ է:
-Հիմնականում անստորագիր են լինում այն նամակները, որոնք ներկայացվում են ոստիկանություն: Նման մարդկանց իհարկե վիրավորում են, սակայն դրանք ինչ-որ չափով նպաստում են մի Բարի գործի: Իմ նամակը ուղղված չէ ոստիկանությունը. վիրավորանքներն ավելորդ են: Սակայն, ինչպես ցանկացած թեմա, այն նույնպես կունենա ,,դեմ,, և ,,կողմ,, ձայներ: Այսպիսով, չնայած իմ նամակի օգտակար լինելը, հնարավոր են իմ հասցեին վիրավորանքներ:
-Հարցը հիշո՞ւմ ես: Հարցը կայանում էր նրանում, թե այսպիսի վերբերմունքը ճի՞շտ է, թե՞ ոչ: Մեկ բառով, խնդրում եմ, այո կամ ոչ:
-Մարդկանց դատելը անիմաստ է:
-Լավ, իսկ ի՞նչ պետք է անեն մարդիկ, որ հասարակության առանձին անդամներ ստիպված չլինեն թաքցնել իրենց անունները:
-Մեր Սահմանադրությունը թույլատրում է խոսքի, մամուլի, ցույցի կազմակերպման ազատություն: Մեզնից հասնում է միայն պահպանել Սամանադրության այս կետը: Բայց, ինչպես ցանկացած երկրում, մեր երկրում ևս Սահմանադրությունը թղթային պրոդուկտ է: Հնարավոր է, որ դրա կիրառման ժամանակ փոխվի մարդկանց վերաբերմունքը:
-Շատ շնորհակալություն:

Եթե դուք ոչինչ չհասկացաք այս զրույցից, մեղքը մի բարդեք գիշերը վատ քնելու կամ ընդհանրապես չքնելու վրա: Դուք միակը չեք:


Սոնա Արսենայան
Բաժին` Հուլիս #07 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 908 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Կցանկանաք հանդիպել Պարույր Սևակի որդու
պատասխանել է 17 մարդ
Առաջարկում ենք'