Ճիչ առաջին` Սպասված-անգին, Ավետիս մայրիկին Ողջույն կյանքին:
Թոթվանքը մանկիկի Հոգու սպեղանի մայրիկի
Հետո խոսքեր-խոսքեր, Հասուն խոսքեր. Ասված բարձրաձայն, Շշուկ-անձայն Խոսքեր խինտ-կատակ Ուրախ զվարճանք Խոսքեր ընկերության Հավատարիմ միության Խոսքեր լույս գիտության Խավար տգիտության Խոսքեր ատելության Խաբկանք մոլության Խոսքեր բիրտ-բռնության Անհագ-ագահության Խոսքեր զղջումի Դառը ափսոսանքի Խոսքեր ցանկալի Հոգու սպեղանի Խոսքեր սիրո-ծաղկունքի Կյանքի արբունքի Խոսքեր սիրո-սպասումի Հույս-երազանքի Խոսքեր քեֆ-ուրախության Աստվածային երջանկության Խոսքեր բաժանումի Ցավ-կորստի Խոսքեր հարգանքի Վառ հիշատակի Խոսքեր հոգուն հաջո Աղոթք ի լուր Աստծո:
Ու մի նոր Ճիչ առաջին` Սպասված, անգին, Ավետիս մայրիկին Ողջույն կյանքին:
Խոսքեր սիրո-ատելության Խոսքեր իմաստության Խոսքեր մութ խավարի Խոսքեր հույս-երազանքի Հոգու կարեկցանքի Խոսքեր սիրտ ջերմացնող Խոսքեր միություն սերմանող Խոսքեր բիրտ-բռնության Անհագ-ագահության Խոսքեր օձ թունոտ Խոսքեր լի արյունոտ Խոսքեր քեֆ-ուրախության
Խոսքեր սգո-տրտմության, Հարգանք հիշատակի Անցած գնացած օրերի Վերջ ամեն ինչի: Ցավոտ հիշողություն Հուշ- մնայուն…
ՈՒ մի նոր ճիչ առաջին` Սպասված-անգին Ավետիս մայրիկին Ողջույն կյանքին… Հեռու-մոտիկ աշխարհներին. Բոլորին-բոլորին: Օր-օրի բարդացող Պատասխան սպասող: Պարզունակ խոսքերում
Հարություն Թոսունյան
|