Հոդվածներ
Տխուր է, երբ
Դանդաղ-դանդաղ մարում է կյանքը ինչ-որ մեկի մեջ, թողնում, հեռանում է: Քայլում է դանդաղ, բայց սպանող հայացքով, նայում է աչքերին, տեսնում է ծորացող թախիծն ու լուռ նայում: Տխուր է: Տխուր է, երբ մեռնում է սերը: Տխուր է, երբ քեզ չի ուրախացնում անգամ քո սիրած շոկոլադը: Երբ կողքիդ կանգնած է մեկը ում հազարավոր բառեր էիր ուզում ասել, բայց ոչինչ էլ չասացիր, ու նա հեռացավ: Երբ մենակ ես, չնայած, որ կողքիդ կան հազարավոր մարդիկ, ընկերներ, ծանոթներ ամեն քայլափոխի:Երբ մեռնում է ընկերությունը, հավատացեք` չկա ավելի տխուր բան: Տխուր է, երբ ուզում ես ներել, բայց չես կարողանում` հպարտությունդ ավելի ուժեղ է գտնվում: Երբ քեզ խաբում են նույնիսկ այն ժամանակ, երբ դու գիտես ճշմարտությունը: Երբ քո տարիքի աղջիկները բողոքում են ժամանակ չունենալուց այն դեպքում, երբ դու օրվա մեջ 3 ժամ ես լինում տանը գիշերվա 6 ժամը չհաշված: Տխուր է, երբ կանգնած ես անձրևի տակ, միայնակ ու ականջակալիդ մեջ Amy Winehouse-ի Back to black երգն է հնչում: Տխուր է, բայց հաճելի: Տխուր է, երբ հեռու ես ընտանիքիդ անդամներից, երբ մտնում ես տուն ու մայրիկդ չկա, որ հարցնի, թե ինչ կուտես: Երբ մայրը կորցնում է որդուն, երբ հայրը կորցնում է երկարատև հիվանդությունից հյուծված դստերը:Երբ հազարավոր կենդանիներ թափառում են փողոցներում` սոված ու միայնակ: Երբ քեզ կարոտում է սեփական շունդ: Տխուր է երբ կանգառի նստարանին նստած մտածում ես ու չես տեսնում գոնե մի ժպտացող դեմք: Տխուր է, երբ ուղղակի տխուր է: Տխուր է, երբ աշխարհն է տխրում: Տխուր է, երբ մեռնում են ժպիտները: Տխուր է, երբ ձեզ բաժանում են հազարավոր կիլոմետրեր:
|
Բաժին` Ապրիլ #04 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
|
Դիտվել է 527 անգամ|
|Վարկանիշ` 5.0/2 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|