Ուրբաթ, 22.11.2024, 03:13
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Ապրիլ #04

Ժամանակակից ամսագրից...
Այսպիսով.

Ժամանակակից ամսագրի նկատմամբ պահանջներս պիտի որ նման լինեն մյուսների պահանջներին, որովհետև ժամանակակից ընթերցողի ուզածը, կարծում եմ՝ բավականին հստակ է: Նախ՝ ինտերնետային ամսագրում պիտի լրագրողը «չերկարացնի» (եթե անգամ հարցազրույց կամ հոդված է): Ընթերցողին չեն գրավում ավելորդ արտահայտությունները: Ամսագիրը պիտի տա հստակ ինֆորմացիա, սովորեցնի կամ գոնե փորձի սովորեցնել: Եթե ամսագիր, ապա չպիտի լինեն լուրեր: Կարող են տեղ գտնել ամսագրի «լրագրողների» կամ լա՜վ էլ լրագրողների մտքերը, խոհերը, կարծիքները: Պիտի ամսագրում բաժին հատկացված լինի նաև էսպես ասած՝ թղթակիցների համար: Այսինքն՝ այն մարդկանց, ովքեր չեն աշխատում տվյալ խմբագրությունում, բայց ունեն հոդված, կարծիք կամ ինֆորմացիա, որն ուզում են հրապարակել: Լրագրողի, գրողի խոսքում չպիտի լինեն ավելորդ կամ անհասկանալի բառեր: Հաճախ նաև ծայրահեղ գրական հայերենով գրված նյութն է ծիծաղ առաջացնում ընթերցողի մոտ ու բովանդակությունը թողնելով ուշադրությունը հրավիրում շարադասության վրա: Բայց չեմ ասում, որ կիրթ գրել չի կարելի: Մեկ-մեկ էլ «փախած» բառերն են օգնում միտքը ճիշտ տեղ հասցնելու համար: Արժե օգտագործել, բայց ոչ միշտ: Խմբագրին մոռացա... ամենակարևորը նրա ներկայությունն է, փորձը ու քննադատությունը: Խմբագիր պետք է ու պետք է ոչ թե այս կամ այն հոդվածին հավանություն տալու, այլ դրանք խմբագրելու համար: Ի դեպ՝ ամսագիր ենք ասում (ենթադրվում է, որ ամիսը մեկ անգամ պիտի լույս տեսնի կամ հայտնվի մեդիայում), բայց հիմնականում ինտերնետային ամսագիրը մի տարածք է, որտեղ նյութեր են տեղադրվում երբ պատահի: Կամ անունը փոխենք, չասենք ամսագիր, կամ ամիսը մեկ մի ամբողջական համար թողարկենք: Եթե այս պահանջները այսպես ասած՝ չբավարարվեն, տվյալ ամսագիրը փոքր թվով ընթերցողներ կունենա: Համենայն դեպս՝ ես չեմ կարդա:

Վիկա Մարկոսյան
Բաժին` Ապրիլ #04 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 566 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Կցանկանաք հանդիպել Պարույր Սևակի որդու
պատասխանել է 17 մարդ
Առաջարկում ենք'