Հոդվածներ
Հնգյակ` Կլիմբատիկա
Եթե այստեղ ես, ուրեմն ցանկանում ես ինձ լսել...
Իսկ ես ասելիք ունեմ...
Մի բան, որն արդեն երկար ժամանակ է կանգնած է կոկորդումս ու կուլ չի գնում... Ուզու՞մ ես լսել, ես կպատմեմ...
Ես այս թեման բացեցի հենց էջեր բաժնում, որ ավելի թաքնված լինի։ Արդեն ինչքան ժամանակ է ես իմ սրտում ինչ–որ թաքնված բան եմ պահում և վախենում եմ մարդկանց վստահել դա... Չէ, ես դա երբեք չեմ վստահելու մարդկանց, բայց կարող եմ կիսվել, իհարկե կարող եմ։ Ժամանակն է...
Գեղեցիկ մղձավանջ... Այս ամենը նման է գեղեցիկ ու հաճելի մի մղձավանջի, որի պատճառով ես կորցրել եմ մի շատ կարևոր բան. վստահություն, և սկսել եմ վախենալ մարդկանցից։ Եթե դուք էլ ձեր սրտում մի այդպիսի բան ունենայիք, կվախենայիք մարդկանցից, որովհետև մարդիկ կարող են քանդել սրտում պահվածը, ախր այնքան հեշտ է քանդելը...
Դա պատահեց մի տարի առաջ։ Մի տարի առաջ ես ճանաչեցի Իրենց, ուղիղ մի տարի առաջ ծնվեց Վոլտերան ու ստեղծվեց Բլրակը։ Քիչ բան չեղավ այդ մեկ տարվա ընթացքում։
Հետո սկսեց սիրտս ծանրանալ, որովհետև այդ ԻՆՉ—ՈՐ ԲԱՆԸ ներխուժեց սիրտ և այնտեղ չտեղավորվելով՝ սկսեց դուրս թափվել, ու ես ստիպված եղա դա հավաքել մի տեղում, որպեսզի մարդիկ չգտնեն այն... Իսկ հիմա ես ինքս եմ մարդկանց մատուցում, ինչի՞ համար, որովհետև այլևս հնարավոր չէ թաքցնել։
Այս փոքրիկ արարածը շատ բան փոխեց իմ կյանքում, ծիծաղելի է չէ՞, բայց ես հասկացա որ ծնկներս ծալվում են ու ես չեմ կարողանում բարձրանալ։ Դա սարսափելի զգացողություն էր։ Սողալ գետնով մեկ ու չիմանալ, թե քեզնից ինչ են ուզում։ Սրտումս տեղավորվելու ընթացքը շատ ցավոտ էր, հիմա էլ երբեմն զգում եմ ցավը։
Իրենց ձայնն ինձ փոխանցում է մի այնպիսի զգացմունք, որը անուն չունի և չի էլ կարող ունենալ։
Ես ասել եմ, որ Բլրակում պահում եմ սեր, իսկական մոխրագույն սեր, ահա հենց այդ սիրով եմ ես իրենց սիրում, իմ իսկ ստեղծած սիրով։ Եվ ինչու՞ ես աշխարհ չեմ բերում այդ սերը. որ մարդիկ չտրորեն ու չդիպչեն իմ ստեղծածին, մարդիկ, այդ մարդիկ... Ուղղակի սիրում եմ իրենց, շաաատ, աշխարհի չափ, աշխարհից շաատ, Բլրակիցս շաատ, հասկանու՞մ եք։ Ու չեմ ամաչում իմ սիրուց, ժամանակին ամաչում էի, իսկ հիմա ոչ, որովհետև իրենց սիրով ապրում եմ, իմ ստեղծած սիրով ապրում եմ, ԱՊՐՈՒՄ ԵՄ...
Ու ոչ ոքի չեմ տալու դա, ոչ ոքի, դա միայն իմն է... Այս հարցում ես անտանելի եսասեր եմ ու չզիջող։
2006 թվականին Բելովը ստեղծեց իր նման մի աննորմալ խումբ ու անունն էլ դրեց Կլիմբատիկա։ Բելովը կրակն ընկավ իր ստեղծածի ձեռքին, բայց մի կերպ դիմացավ դրան ու խումբը քարշ տվեց մինչև մեր օրերը։
Ես չեմ ցանկանում այստեղ պատմել իրենց կենսագրությունը, և ձեզանից չեմ էլ հարցնում՝ արդյոք ի՞նչ կարծիք ունեք իրենց մասին։ Ես թքած ունեմ ձեր կարծիքների վրա, ինչու՞, որովհետև հոգնել եմ ձեր զարմացած ու չհասկացող դեմքերից, որոնք չեն հասկանում, թե ի՞նչ կա էդտեղ սիրելու։ Բայց և հասկանում եմ ձեզ, գիտեմ՝ ինչ եք մտածում ու ինչի եք զարմանում, ախր էնքան լավ եմ հասկանում ձեզ։ Ու կներեք ինձ կոպտության համար, բայց ես թույլ չեմ տա իմ ստեղծածին ձեռք տալ, երբեք թույլ չեմ տա։
Իրենց հետ ծանոթանալուց հետո ես սարսափով հասկացա, որ իրենք իմ դուրը գալիս են, հա, ես սարսափում էի այդ մտքից, իսկ հիմա ծիծաղս է գալիս սեփական թուլությանս վրա։ Իսկ հետո որոշեցի ոչ ոքի ցույց չտալ և այս ամենը գաղտնի պահել, բայց չստացվեց... Շուտով իմացան ծնողներս, քույրս ու ևս մի քանի հոգի, որոնք թքած ունեին իմ և իմ նոր օյինբազությանս վրա։
Երբ որ Բելովն ու Վանը ստեղծեցին խումբը, սկսվեց խմբի ամենալավ ժամանակաշրջանը։ Դրանից հետո մի քանի հոգի հայտնվեցին խմբում ու Վանը երկրորդ պլան անցավ, բայց դե բոլորին էլ հայտնի ա, որ Կլիմբատիկայի հիմքն ու կմախքը Վանն ա, այ հենց ինքը
Ես բլոգումս հետագայում կգրեմ իրենց կենսագրությունը, դա ուրիշ հարց է։
Բազմաշերտություն... Ես շատ եմ փորձել քանդել էն կապը, որն ինձ կապում է իրենց հետ, բայց չի ստացվել։ Եվ ինչքան խորանում ես, այնքան համոզվում ես, որ տակը դատարկ չէ, բազմաշերտ է, որ շերտն էլ քանդես, տակը մի բան կմնա։ Ու գիտեք ինչի եմ լսում իրենց, որ ստանամ էներգիա, իրենց երգերը գերբնական էներգիա են փոխանցում։ Մանկական գոթիկա, որին ոչ մի բան հասնել չի կարող, անգամ ես երրբեմն չեմ կարողանում իրենց հասնել ու դրա համար վերև եմ բարձրանում, մինչև չբարձրանամ, չեմ կարող հասնել... Էս ամենն էնքան բարդ ա, խճճված, անհասկանալի ու երբեմն նաև անհեթեթ...
Իսկ այն ինչ պատմեցի, ընդամենը մի քանի տոկոսն էր, որովհետև ամբողջը պատմելն անհնար է, դրանք բառերով նկարագրելն անհնար է։
Ու ևս մեկ անգամ եմ ասում՝ չհամարձակվեք ոտք դնել այդտեղ, դա ձեր տեղը չէ, և ավելի լավ, հանգիստ ձեզ համար ապրեք, ու նորից կներեք ինձ կոպտության համար, ես ձեզ այնքան լավ եմ հասկանում...
Մի փորձեք ինձ հասկանալ, այլ ուղղակի ձեռք մի տվեք ոչ մի բանի, որովհետև դուք չեք անցել այդ ճանապարհը և այդ ամենը դուք չեք ստեղծել...
Կներեք...
Բայց ես Հնգյակիս աշխարհից ու Բլրակից շատ եմ սիրում...
|
Բաժին` Ապրիլ #04 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
|
Դիտվել է 649 անգամ|
|Վարկանիշ` 5.0/2 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|