Ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը ուղարկեց իր գրած բանաստեղծություններից,դուրս շատ եկավ,որոշեցի կիսվել…
Այս սերը, որը գրատախտակի վրա դեռ չէր դարձել ստուգողական առաջադրանք, Զուր մի փորձիր լազերային ճառագայթներով մոխրացնել: Զուր մի փորձիր կաթեցնել գիշերը մահճակալիդ վրա, Երբ աչքերիդ փակ պատուհանների մոտ ինչ- որ մեկը միշտ կավճով գրում է “ՍԵՐ”:
Այս երեկո դուրս եկ` երկու մոմերի ուղեկցությամբ և կտեսնես կավճե աչքերի խոստովանանքը և զուր կցանկանաս ինձ “Դերասան” սրճարանից հեռու պահել, որտեղ ես ու Արա Արթյանը հավկիթից նոր դուրս պրծած ծիկրակող բանաստեղծներին Սովորեցնում ենք – “գրել և կարդալ Սերը”, որ մատչելի լինեն մեր բանաստեղծությունները: Այս տանը, որտեղ հեռախոսազանգերը կտրում են մեր շրթների հպումը, մեղավորը տան վարձն է… Այս փողոցը, որտեղ Մանուել Ջավախքը չկարողացավ իր երկինքը տեղավորել, Գարուշ Հարյանցը գրեց. “Քամին, անձրևը և դու”: Այս երկինքը, որն իմ գլխավերևում կապել է կամար, Շիրակի մաքուր երկինքն է, և դու մի փորձիր ինձկշտամբել,
որ ես խոսում եմ Կարնո բարբառով…
Ես հիմա քայլում եմ Երևանի նոր պողոտաներով Գորշ պատերին խաղալիքներ փակցնելով…
Մանկությունս -օրենք է… Սերս – իրավունք…
Դանիել Դավիթը ծնվել է 1950 թվականի մարտի 15-ին: Մինչև 1975թ. ապրել է Գյումրիում, այժմ ապրում է Երևանում: Բանաստեղծ է: Նշենք նաև,որ Դանիել Դավիթը և Գարուշ Հայրանցը դեռ սովետական տարիների մետ ընկերներ են...
|