Ուրբաթ, 22.11.2024, 03:34
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Ապրիլ #04

Մեռած գունավորիկը


Գունավոր, բազմագույն, գունագեղ... մարդիկ են: Սովորական անհասցե ամբոխ է, սովորական շոգ օր է՝ անտանելի արևով: Ու շնչել չի լինում: Գունագեղությունից գլուխս պտտվում է՝ ես սովոր չեմ դրան, արևից էլ ամբողջ տեսողական ու նյարդային համակարգս է խառնվում՝ ատում եմ արևն էլ, ամբոխն էլ, իր մարդկաց էլ...

Դիմացս կանգնած է երկարաոտ գունագեղ արևոտ ամբոխային մի ինչ-որ ներկայություն, կերպարանք... Ուսումնասիրում եմ կերպարանքի ոտքերը: Մարմնագույն ռետուզանման կտորի տակից պարզ երևում են աղվամազերը, իսկ ավելի վերև դուրս ցցված երակները: Ու ես ամբոխում, շոգենման կեսօրին, կանգնած ուսումնասիրում եմ անկերպար դիմացինիս կերպարային ոտքերի գունագեղ երակները: Այդ պահին երակներն ինձ ավելի հետաքրքիր են, քան իր գունագեղ տերը: Երակներն ունեն ինչ-որ մի բան, որը չունի իր տերը, որը պակասում է ամբոխում, ու որից ես ունեմ: Երակներն ամբոխից չեն: Հասկանում եմ, որ պետք է լինել առնվազն երակային ինչ-որ մի բան, թեկուզև գունագեղ, քան թե արևային ու անհասցե ամբոխ՝ անկերպար ներկայություններով լի: Հետո սկսում եմ նոր երակներ ու ռետուզանման այլ ոտքեր փնտրել: Ու ես չեմ գտնում: Փոխարենը գտնում եմ միապաղաղ գունագեղություն, մեռելային տաքություն փոխանցող արև, նույնչափ մեռելային ամբոխ, որն անգամ հասցե չունի, ուր մնաց երակներ: Հետո աչքիցս կորցնում եմ ռետուզով ոտքերը: Սկսում եմ երակներն իմ ներսում փնտրել: Ու գտնում եմ: Բացահայտում եմ, որ ներսումս երակային ցանց կա: Փորձում եմ ցանցից ներս խցկվել, բայց ոչինչ չի ստացվում: Ու նորից դուրս եմ գալիս աներակ միջավայր, զզվելի գունագեղ ու տաք ամբոխ, նույնչափ էլ զզվելի տերերով լի: Կողքից լսում եմ մի քանիսի փռշտոցները, ովքեր փռշտում են գուցե արևից, կամ հնարավոր է հաճույքից դրդված: Չգիտեմ: Փռշտոցի կաթիլներն այս ու այն կողմ են ցրվում: Օդի մեջ պարզ տեսնում եմ դրանք: Ցանկություն եմ ունենում ինքս էլ փռշտալու ու միանալու կողքիններիս զվարճանքին: Ինձ ոչ ոք չի նկատում: Ոչ ոք չի տեսնում ներսիս երակային ցանցը, որն անընդհատ պայթել է ուզում: Ոչ ոք չի տեսնում, որովհետև արև է, ու անհասցեությամբ տառապող ռետուզային գունավորիկ ամբոխ: Ոչ ոք չի զգում այն սարսափելի հոտը, որը տարածվել է ամբոխով մեկ, ու որը ես զգում եմ: Ես չեմ հասկանում, թե որտեղից է այդ հոտը, ու ինչու չեմ կարողանում շնչել: Հետո արևին եմ նայում...ախր մոռացել էի...ախր արևը մեռած է, ու հոտն էլ այդտեղից է փչում՝ մեռած արևի հոտը, մեռելային գունավորիկը...արևը...

Ամբոխ...անհասցե արև, մեռած երակներ, ավելի ճիշտ երակներ, որոնք գոյություն չունեն, որոնք երբեք էլ չեն եղել, որոնց ես տեսել եմ միայն այն ռետուզավոր երկարաոտի մոտ, ու մեկ էլ իմ ներսում... հաճույքից դրդված փռշտացողներ ու մեկ էլ մեռած արև...

Սա է ձեր գունավոր ու անհասցե ամբոխը...

Սա է ձեր մեռած գունավորիկը...

Մարի-Վոլտերա Մելիքյան
uoltera.blogspot.com
Բաժին` Ապրիլ #04 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 553 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչն է պակասում կայքին/ամսագրին?
պատասխանել է 54 մարդ
Առաջարկում ենք'