Հինգշաբթի, 25.04.2024, 02:29
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Ապրիլ #04

Աստղերը թափվում են մեզ վրա
Երեկո էր: Փոքրիկ քաղաքի փոքրիկ մարդուկներից մեկին քունը որոշեց այդ օրը չտանել: Իսկ փոքրիկ մարդուկն էլ ընկավ մտածմունքների գիրկը. նա շատ էր մտածում իր երազանքներին հասնելու մասին…

Երբ դեռ շատ փոքր ես լինում, շատ երազանքներ ես ունենում, և թվում է` ամեն ինչ հնարավոր կդառնա ընդամենը մի քանի տարի անց, երբ արդեն ավելի մեծ կլինես: Բայց մեծանալուց հետո էլ հասկանում ես, որ շատ դժվարություններ կան…

Այնուամենայնիվ, բոլորս էլ սպասում ենք մեր երազանքին, և երբ մեզ թվում է աստղ է ընկնում, անպայման ուզում ենք հասցնել երազանք պահել…

Փոքրիկ տղան անվերջ մտածում էր իր երազանքների` բոլոր հնարավոր և անհնարին լուծումների մասին, բայց նրան լուծման ամենահնարավոր տարբերակը թվում էր այն, որի մասին շատ էր լսել. նա շատ էր լսել, թե երբ աստղ է ընկնում երկնքից, պետք է անպայման երազանք պահես, և այն կկատարվի: Նա նայեց երկնքին,բայց չտեսավ այնտեղ ոչ մի աստղ:

Նա մտածում էր, որ այդ պահին իր երազանքին կարող է հասնել միայն այն դեպքում, երբ աստղին հայտնի այն: Նա սպասում էր ու սպասում… բայց երկինքը մռայլվել էր, ոչ մի աստղ չէր երևում: Իսկ փոքրիկ տղան, առանց հասկանալու, անզորությունից սկսեց խնդրել Աստծուն, աղոթել… Նրա աղոթքը տևեց մի քանի րոպե. նա փակել էր աչքերը և շատ մեծ հավատով աղոթում էր…

Նա գուցե չէր էլ հասկանում ինչ է անում, բայց այդ պահին ուներ ընդամենը մի ցանկություն և հավատում էր, որ այն կկատարվի: Փոքր-ինչ անց աչքերը բացեց և տեսավ երկնքից թափվող աստղերին… Նա անթարթ հայացքով նայում էր աստղերին և հազիվ էր հասցնում ամեն աստղի ընկնելու հետ երազանք պահել…

Այդ օրը նա շատ երջանիկ էր…

Շատ ժամանակ անցավ, բայց այդպես էլ նրա երազանքները չիրականացան: Եվ տղան հիշեց աստղերի պատմությունը ու սկսեց չհավատալ դրան: Նա որոշեց իր ուժերով հասնել երազանքներին և նպատակ դրեց իր առջև, բայց այս անգամ նա արդեն Աստծուց չէր խնդրում աստղեր ու երազանքների իրականացում. նա միայն խնդրում էր Ուժ, որպեսզի հասնի իր նպատակներին…

Դրանից հետո տղան ամեն անգամ ընկնող աստղ տեսնելիս ասում էր

“Աստղերը թափվում են մեզ վրա,պատժի’ր նրանց անԽնա!”


Աստղիկ Առաքելյան
instarstime.wordpress.com
Բաժին` Ապրիլ #04 | Ավելացրեց` Astghik_Frank | Հեղինակ`
Դիտվել է 565 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Այլ քաղաքակրթությունների ճարտարապետությունն ավելի ակնահաճո է?
պատասխանել է 14 մարդ
Առաջարկում ենք'