Հոդվածներ
Ալիետտան
<<Երկու կարմիր գիծ…օ ~ ոչ, միայն թե ոչ դա: Ինչ ուզում է թող լինի, բայց ոչ դա: Աստվա՛ծ իմ,- մտածում էր նա,- չի կարող նման բան պատահել: Ես պատրաստ չեմ դրան: Իսկ Ֆերնանդո՞ն, ի՞նչ կասի նա: Դե, իհարկե, նա միանշանակ դեմ կլինի, ես դա գիտեմ…>>: Այս իրարամերժ խոհերը գլխում` Ալիետտան լողաց դեպի Լիդիայի տուն: Սարսափելի հուզված ու անհանգիստ` նա ներս մտավ ու միանգամից սկսեց հեկեկալ` անկարող այլևս իր մեջ պահել այդ ցավը:
-Ալի՛, սիրելի՛ս, ի՞նչ է պատահել. աչքերդ ուռած են: Աստվա՛ծ իմ, ապա թեփուկներիդ նայիր, գույնդ լրիվ գցել ես…
-Լի՛դ, Լի՛դ…ես…մենք…չէ, չէ…ես իկրա եմ ունենալու…
-Վա~հ:
-Հա՛, պատկերացնու՞մ ես: Ես չեմ դիամանա, հասկանու՞մ ես, ես չեմ դիմանա: Ֆերնանդոն, ախ~ նա կմտածի, թե ուզում եմ իր վզին փաթաթվել, ու ես չգիտեմ ինչ անել…
-Ալի՛,հանգստացի՛ր, խնդրում եմ, ահա՛, ջուր խմիր:
-Ձե՞ռ ես առնում ի՞նչ է, մենք օվկիանոսում ենք:
-Լավ, լավ, կներես, Ալի՛, լսի՛ր ինձ, դու գիտես, որ նա քեզ սիրում է: Հավաքի՛ր քեզ: Ամեն ինչ լավ կլինի: Ուղղակի խոսի՛ր նրա հետ:
-Դու գիտես Ֆերնանին: Նա չի ցանականա հրաժարվել իր ազատ կյանքից և չի կապի իր կյանքը ինչ-որ մատուցողուհու հետ: Ես նրան ոչինչ էլ չեմ ասի, հա՛, հաստա՛տ, պարզապես վերջ կտամ մեր հարաբերություններին:
-Ալի, հիմարություններ դուրս մի՛ տուր: Դու նրան պետք է ամեն ինչ ասես,նա իրավունք ունի իմանալու: Պատմի՛ր նրան, մի՛ վախեցիր, նա կհասկանա, ես գիտեմ, որ նա քեզ սիրում է:
Այդ պահին զանգեց Ալիետտայի բջջայինը. Ֆերնանդոն էր:
-Ալյո: Հա Ֆերնի, հա, հանդիպե՞լ, հա, երևի, լավ, կգամ, հա կես ժամից այդտեղ կլինեմ և…ես կարևոր բան պետք է ասեմ քեզ: Լավ:
Այդ պահին Ֆերնանդոն գտնվում էր կենտրոնի մոդայիկ ակումբներից մեկում: Հնչում էր էլեկտրոնային բարձր երաժշտություն և բարմենը հարցնում էր Ֆերնանին և նրա ընկերոջը` ինչ են կամենում:
-Կրկնակի սառույցով պլանկտոնի կոկտեյլ և ջրիմուռի մոհիտո, խնդրում եմ:
-Շատ լավ, հիմա,-պատասխանեց իր երկար բեղիկներով Դալիին հիշեցնող խեցգետինը:
-Ֆերնա՛ն, ի՞նչ ես գտել այդ աղջկա մեջ:
-Ես սիրում եմ նրան…
-Լա՞վ, է՞: Գլուխդ լրիվ կորցրել ես:
-Քո գործը չի: Նա ինձ դուր է գալիս, ի դեպ, որոշել եմ նրան այսօր ամուսնության առաջարկ անել: Ինչու՞ ես այդպես վրաս նայում, ես արդեն ամուսնական ոստրե եմ գնել ու քիչ անց նրա հետ հանդիպման եմ:
-Բարեկա՛մս, ես զարմանում եմ քեզ վրա: Ես շատ հարուստ ձկների աղջիկների եմ ճանաչում, որոնք երազում են քեզ հետ ծանոթանալ ու…
-Ինձ համար միևնույն է, ցտեսություն,-ասաց Ֆերնանը, վճարեց ու շտապեց սրճարան, որտեղ իրեն էր սպասում Ալին: Դռնից ներս լողալով` նկատեց տխուր Ալիին:
-Ալի՛,սիրելի՛ս, ի՞նչ է պատահել, վատառո՞ղջ ես:
-Չէ՛,լավ եմ:
-Ա~խ: Ալի, դու ասացիր, որ ինձ կարևոր բան ունես ասելու: Լսում եմ, սիրելիս, բայց չէ՛ սպասի՛ր, թո՛ղ առաջինը ես խոսեմ, ես քեզ նույնպես կարևոր բան ունեմ ասելու:
Նա պայուսակից հանեց ոստրեն, բացեց այն և ծնկի գալով Ալիետտայի առաջ` ասաց.
-Իմ ոսկեգույն թեփուկներով, իմ գեղեցիկ ու բարի Ալիետտա, կդառնա՞ս իմ կինը:
Ալիետտան կարթը կոկորդում մնացած ձկան դեմքով նայեց Ֆերնանին ու հուզվեց. մոխրագույն աչքերը լցվեցին տաք արցունքներով:
-Ես համաձայն եմ,-դողացող ձայնով ասաց նա և ավելացրեց,- Ֆերնան մենք…ես էլ նորություն ունեմ…ես… մենք իկրա ենք ունենալու…
Հիմա Ֆերնանի հերթն էր կարթը կոկորդում մնացած ձկան դեմք ընդունելու: Նա ապշած էր, բայց զգաց, թե ինչպես իր սառը մարմնով մի արտասովոր ջերմություն անցավ. նա երջանիկ էր:
p.s. Ոգեշնչման աղբյուր` Դիանա Գրիգորյան =D
|
Բաժին` Ապրիլ #04 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
|
Դիտվել է 514 անգամ|
|Վարկանիշ` 5.0/1 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|