Ուրբաթ, 22.11.2024, 08:03
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Սեպտեմբեր #06

Տիկնիկները՝ հանուն խաղաղության
Եթե խնդրեմ, կկարողանա՞ք հիշել, որտե՞ղ էիք դու անցած տարի՝ 2011 թ-ին,սեպտեմբերի 17-ին: Փորձեք հիշել՝ շաբաթվա ի՞նչ օր էր: Դուք ի՞նչ էիք անում: Տա՞նն էիք և դուրս չէ՞իք եկել զբոսնելու: Չե՞ք գնացել Կարապի լիճ:
Չէ, այնտեղ սպանություն չի եղել, ես էլ քննիչ չեմ, որ փորձում է ձեզ հարցաքննել, մի վախեցեք:
Պարզապես ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ եթե դուք տանն էիք ու չուգունե ալիբի ունեք, որ չեք եղել Կարապի լճում 2011 թ-ի սեպտեմբերի 17-ին, ուրեմն դուք շատ բան եք բաց թողել: Այդ օրը այդ մե՜ծ հեքիաթային տոն էր փոքրիկների համար:
Ես հաստատ հիշում եմ, որ ալիբի չունեմ. 2011 թ-ի սեպտեմբերի 17-ին ես հենց այդտեղ էի: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, գրել էի այդ իրադարձության մասին: Այն ժամանակ հիշողությունս թարմ էր, այնպես որ մեջբերերմ հենց այնժամանակվա գրածիցս:

Quote
...Բոլոր հեքիաթների և մուլտֆիլմերի հերոսները հանկարծ հայտնվել էին նույն ժամին նույն վայրում, որ ուրախություն պարգևեն բոլորին:
Ո՞վ ասեց, որ խաղաղությունը գալիս է միայն մի մեծ պատերազմից հետո: Խաղաղությունն ու բարեկամությունը ապրում են մի հեքիաթային աշխարում, ուր նրանց փայփայում են ամենաբարի և ամենաուրախ տիկնիկները: Ահա այսպես, սիրելի փոքրիկներ:
Իսկ մեծերին կփորձեմ բացատրել ավելի պարզ լեզվով: Երեկ Կարապի լճում տեղի էր ունեցել Տիկնիկային միջազգային փառատոնի փակումը: <<Տիկնիկները հանուն խաղաղության և բարեկամության>> խորագրով` փառատոնը սկսվել էր մայիսին թումնյանական Դսեղում: Փառատոնին մասնակցում էին տիկնիկային թատրոններ` Հայաստանից և արտասահմանից, ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական: Նախորդ օրը Խնկո-Ապոր անվան մանկակական ազգային գրադարանում երեխաները դիտում էին փառատոնի վերջին ներկայացումներից մեկը` <<Արքայադուստր Հայկուհին>>: Իսկ երեկ արդեն բոլոր թատերախմբերը հավաքվել էին գրադարանի հարթակում և սկսել իրենց տոնական շքերթը: Միջոցառումը հովանավորում էին… Քանի~ կազմակերպություն էր հովանավորում այդ միջոցառումը, ես նույնիսկ չեմ էլ կարող հիշել: Բայց մի բան հաստատ գիտեմ. շատ լավ է, որ այդքան լուրջ կազմակերպություններ համատեղ ուժերով օգնել էին այդ մեծ գործին:










Բաժին` Սեպտեմբեր #06 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 526 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչպես ես հայտնվել մեզ մոտ?
պատասխանել է 367 մարդ
Առաջարկում ենք'