Ուրբաթ, 22.11.2024, 08:56
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Սեպտեմբեր #06

Տերյանական շկոլա (դպրոցական խնդիրները Վահան Տերյանի ժամանակներում)
Հատվածներ Տերյանի՝ Սոնա Օտարյանին գրված նամակներից, որտեղ նա նկարագրում է իր ճեմարանական կյանքը:



1905, 9 փետրվարի, Մոսկվա

Հարգելի Սոնա
Արդեն պատրաստել էինք <<Լիբերի>> համար 3-ը տպագրության, երբ մեզ կանչեցին խորհրդակցության աշակերտական զաբաստովկա անելու: Այժմ օրվա չարիքը դա է այստեղ:
Մի գիմնազիայում արդեն ուսումը դադարեցված է և հինգշաբթի պետք է մշակվի միջնակարգ դպրոցների աշակերտների պահանջների ծրագիրը: Խորհրդակցության մասնակցում են բոլոր դպրոցների ներկայացուցիչներ: Մինչև մարտի մեկը մեր ճեմարանում ուսում չի լինի, իսկ հետո զաբաստովկա կանենք՝ այնպես որ հավանական է, որ փակվի մինչև սեպտեմբեր: Տեսնենք, կհաջողվի՞, թե՞ չէ: Մեր ճեմարանը պետք է դնե իր առանձին պահանջները, ինչպես՝ հայոց պատմություն մտցնել, որ նախկին ծրագրում կար, հայոց լեզվի դասերը ավելացնել, մինչև 5-րդ դասարան աշխարհաբար լինի և այլն:
Ռեալական դպրոցները պահանջում են առանց քննության համալսարան մտնելու իրավունք:
Մեր ճեմարանի Լիցեյը փակվել է արդեն:
Կիրակի եկեղեցում բանկետ սարքեցինք և վճռեցինք միանալ մյուս միջնակարգ դպրոցներին և դադարել ուսումը:
Հարգանքով Վահան


1905, փետրվար, Մոսկվա


Վերջին կիրակի այստեղ եկեղեցում (սխալվեցի, կիրակի չէր, վարդանանց տոնին էր) Մնջոյանը մի ճառ ասաց, որը քահանան ընդհատեց, որովհետև նա խոսում էր կառավարության դեմ: Ժամը վերջանալուց հետո քահանային մի լավ կոթեցին:
Դուք, ի միջի այլոց, գրում եք, Ձեր լեզվի մասին: Իրավ որ ցանկալի է ուղղել և դա Ձեզ համար բոլորովին դժվար չի լինի:
Ես էլ հայերենում թույլ եմ (չնայած որ ճեմարանում 5 ունեմ և համարվում եմ հայագետ) և մտադիր եմ ամառս լուրջ պարապել:
Նամակս գրում եմ հունարենի դասին - սրանից լավ զբաղմունք ի՞նչ կա:
Ինձ սարսափելի ձանձրացրել են այս բոլոր դասերը և մշտական պարապությունը դասերի ժամանակ...
Վահան

1905, 12 մարտի, Մոսկվա

Սոնա
Այսօր հունարենի դասին, երբ աշակերտները սաստիկ զայրացրին ուսուցչին, դասարան եկավ դիրեկտորը: Կանչում է մի աշակերտի դաս պատասխանելու - նա պատասխանում է, որ չի սովորել, երկրորդին է հարցնում - նույն պատասխանը և այդպես ամբողջ դասարանը: Երբ ուսուցիչը գնաց, դիրեկտորը հայտնեց հետևյալը.
<<Պարոնայք, դուք դե՞մ եք հունաց լեզվի ուսումնասիրությանը:
-Այո՜, այո՜ (աղմուկ-աղաղակ):
Կարող եմ հայտարարել ձեզ, պարոնայք, որ ես էլ հավանություն չեմ տալիս հունաց լեզվի բռնի ուսումնասիրությանը, որովհետև լավ է միայն կամավոր ուսանումը: Բայց քանի որ ես չեմ կարող վերացնել այդ առարկայի ուսումնասիրումը, ապա խնդրում եմ ձեզ՝ ուսուցչի հոգին չհանեք մինչև հատուկ կարգադրություն - ձեզ չեն հարկադրի սովորել, և վարվեցեք ինչպես կամենաք:
Ապա պատիվ ունեմ ձեզ հայտարարելու նաև հետևյալը. համալսարանում այսօր լինելու է խորհուրդ (ուր գնալու եմ ես հիմա), որպեսզի որոշվի համալսարանը հայտարարել <<ազատ>>, քանի որ այդ դեպքում ոչ մի գործադուլ լինել չի կարող և կսովորեն բոլորը, իսկ քննություն կտան այնտեղ, ուր աշխատանքի կանցնեն, իսկ համալսարանը ձեզ ոչ մի իրավունք չի տա: Դիպլոմը վերանում է:>>
Ահա թե ինչ ասաց մեզ մեր հարգարժան Միլլերը:
Սույնին պատիվ ունեմ ավելացնելու, որ համառ լուրեր են պտտվում այն մասին, որ լինելու է յոթ դասարան, որին, իհարկե, ես ծարավի եմ՝ ինչպես հրեաները երկնային մանանային:
Ասում են նաև, որ մեզ կարձակեն շատ շուտով (ապրիլի վերջին) սպասելիք խոլերայի առիթով:
Այստեղի բոլոր միջնակարգ ուսումնական հաստատությունների աշակերտները ծնողների միջոցով (որոնք կհավաքվեն քաղաքագլուխ Տոլիցինի մոտ) զեկուցագիր են ներկայացնում իրենց պահանջների ու կարիքների մասին, առայժմ ստորագրություններ են հավաքում:
Քիշնյովից գրում են, որ այնտեղ արդեն համարյա սկսվել է դասադուլը, բայց այստեղ դիրեկտորը կանչեց բոլոր աշակերտներին (բացի հրեաներից) և հայտարարեց նրանց, որ այդ դեպքում բոլոր հրեաները կհեռացվեն, այդ պատճառով էլ դասադուլը տեղի չունեցավ:
Վահան Տերյան
Բաժին` Սեպտեմբեր #06 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 507 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ի՞նչ տարբերակով եք սիրում կարդալ գեղարվեստական գրականություն
պատասխանել է 32 մարդ
Առաջարկում ենք'