Չորեքշաբթի, 24.04.2024, 12:15
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Սեպտեմբեր #06

Նորին մեծություններ ` Սեր, Հիասթափություն և Անտերբերություն…


Սեր…

Ուզում եմ վերցնել հեռախոսը և ասել, որ սիրում եմ քեզ կյանքիցս առավել: Չեմ անում դա, քանզի վախենում եմ կորցնել քեզ… Գիտեմ, որ իբր ինձ սիրում ես, դրա համար էլ լռում եմ: Չեմ ասում, որ սիրում եմ ևս մեկ պատճառով: Կյանքը բազում անգամներ խլել է իմ սիրելի մարդկանց, թողնելով իրենց ֆիզիկական գոյությունը իմ կյանքում, բայց վերցնելով նրանց էությունն ու այն ամենը, ինչ ես սիրել եմ… Վախենում եմ բարաձայնել, որ սիրում եմ, մեկ էլ տեսար՝ նորից լսեց և խլեց քեզնից այն ամենը, ինչը քեզ սիրելի է դարձնում: Ես էլի բազում վախեր ունեմ: Օրինակ, երբ մենք միասին ենք, հոգուս խորքում վախից լաց եմ լինում… հա շատ, անչափ շատ եմ վախենում, որ հանկարծ ինչ-որ մեկը կբղավի.
<< Հիմարիկ ուշանում ես, վեր կաց, հետո կքնես>> Ու վերջ ... Բա որ պարզվեց այս ամենը երազ էր, ի՞նչ եմ անելու… Չունեմ այս հարցի պատասխանը:
Մարդիկ երջանիկ զգալու համար ցանկանում են զարդեր, գումար, սիրեկաններ, սիրուհիներ, շենքեր , մեքենաներ և էլ ինչ ասես, բայց իմ երջանկության համար հարկավոր է զգալ թիկունքում քո շնչառությունը և տեսնել քո աչքերը՝ ինձ նայող:
Ես երբևիցէ չէի մտածում, որ մարդկային շնչառության առկայությունը թոքերում կարող է երջանկությունից խելագառության հասցնել: Քո շնչառությունն ինձ համար ավելի քան կարևոր… մինչև լուսին, դեռ ավելին էլ… ամպի չափ կարևոր է…
Ատում եմ քեզ, որ ստիպեցիր սիրել նորից և հիմա նորից ես ապրում, որովհետև սիրում եմ:

Հիասթափություն…

(Կներես, որ հավատացի )
Կներես, որ հավատացի: Դու մեղավոր չես, որ խաբել ես: Ես եմ մեղավոր, որ խաբվել եմ: Կներես, որ հավատացի, որ սիրում ես: Իսկապես դու մեղավոր չես, ես եմ սիրել: Կներես որ հավատացի, որ միշտ լինելու ես իմ կյանքում: Ախր դու ընդհանրապես մեղավոր չես: Ես ու միայն ես եմ մեղավոր, որ ապրում եմ:
Կներես, որ հավատացի, որ հարգում ես: Դու մեղավոր չես, որ ես հարգել եմ: Կներես, որ հավատացի, երբ ասացիր հավատա: Դու մեղավոր չես: Ես եմ մեղավոր: Դրա համար ասում եմ՝ կներես, իսկապես կներես, որ հավատացի…

Անտարբերություն…


Դու վաղուց գիտես իմ առկայության մասին Երկրի երեսին, և քեզ միևնույն է չի հուզում իմ ինչպիսին լինելը: Մի ժամանակ տարված էիր ինձնով, իսկ հետո թարգեցիր: Հա թարգեցիր, ինչպես թարգում են ծխելը, խմելը և հոգեմետ նյութեր օգտագործելը: Քեզ համար ես վերոնշյալ թվարկված զբաղմունքների պես մի բան էի: Առաջ էր այդ ամենը ինձ ցավ պատճառում, իսկ հիմա մինչև կոկորդս միևնույն է: Քո խոսքերը էլ ինձ չեն վիրավորում ու դժվար էլ վիրավորեն: Չեմ թագցնում, ինչ-որ տհաճություն կա, բայց դա կապված է նրա հետ, որ էլի չեմ թարգել իմ, մեղմ ասած, հիմար սովորությունը: Մարդկանց վերագրում եմ գծեր, սիրահարվում ու հետո, երբ պարզում եմ, որ իմ կառուցած պատկերը իրականությունից ավելի քան հեռու է, սկսում եմ ատել ինձ ու իմ երևակայությունը: Զգում եմ ինձ խաբված՝ մոռանալով, որ ինքս եմ խաբողը: Այս անգամ այդպես չէ... բացարձակ անտարբեր եմ ու ոչինչ չեմ զգում, անգամ չեմ խղճում ինձ …
Երևի հենց սա է անտարբերությունը…

Ելենա Չիլինգարյան
Բաժին` Սեպտեմբեր #06 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 645 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ի՞նչ տարբերակով եք սիրում կարդալ գեղարվեստական գրականություն
պատասխանել է 32 մարդ
Առաջարկում ենք'