Հինգշաբթի, 25.04.2024, 07:04
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Սեպտեմբեր #06

Մարկեսն ու Կոելիոն լավ են անում, իսկ հայ գրողները՝ <<չեն էլ ամաչում>>


Օրերս Artbridge-ը կազմակերպել էր հերթական հանդիպումը ժամանակակից գրողների հետ. այս անգամ ընթերցողները հանդիպում էին Նառայի հետ: Ներկաների մեջ էր նաեւ Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման նախագահ, Հակոբ Կոջոյան կրթահամալիրի սան Մանուկ Նիգոյանը, ով հանդիպման վերջում նշեց, թե հասկացավ՝ ժամանակակից հայ գրականություն գոյություն չունի:

- Ժամանակակից գրողների գործերին որքանո՞վ եք ծանոթ:

-Այնքանով, որքանով Նառայի նման գրողները ներկայացնում են ժամանակակից գրողներին, ուրեմն՝ ոչնչով ծանոթ չեմ, բայց եթե ներկա լինեիք Դավիթ Մշեցու բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսին, կհասկանայիք՝ ժամանակակից գրականությունն իրականում ինչ է. որտեղ չի գրվում «սիկտիր, պուտանկա», սեռական օրգանների անվանումներ, որոնք ներկայացվում են հասարակությանն ամենայն բարոյականությամբ: ՀԳՄ-ն ունի 640 անդամ, որոնցից ամենաշատը 10-ին եմ ես գրող համարում:

-Իսկ ո՞ւմ եք հայ ժամանակակից գրող համարում:

- Գոհար Գալստյան, Հովիկ Չարխչյան...

-Արտասահմանյան գրականություն կարդո՞ւմ եք:


-Այո: Կարդում եմ Պաուլո Կոելիո:

-Նրա գործերում արդյոք չկա՞ն նման բառեր:

- Կոելիոյի «11 րոպեն» թույլ տվեք համեմատել Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» գրքի հետ եւ ասել, որ մենք եւս մեկ անգամ ապացուցեցինք, որ հայ գրականություն չկա: Այսինքն՝ Կոելիոն ներկայացնում է սեռազգացողությունը, սեռական հարաբերությունները, սեքսը եւ մարմնավաճառությունը՝ որպես հնագույն մասնագիտություններից մեկը, եւ այդ ամենը ներկայացնում է այնպես, որ դու հաճույք ես ստանում, թեկուզ այդ ամենը ներկայացնում է պլատոնական սիրո քողի տակ: Իսկ Իշխանյանն այդ ամենը ներկայացնում է ուղղակի աղջկա վրա բարձրանալ-իջնել. սա արդեն խայտառակություն է:

-Իսկ գուցե սովո՞ր չենք հայ ժամանակակիցներից լսել այն բառերը, որոնք կարդացել եւ շատ հանգիստ ենք ընդունել, ասենք, նույն Կոելիոյի գործերում:

- Ոչ թե մենք սովոր չենք, այլ հայ ժամանակակից գրողները սովոր չեն ներկայացնել այնպես, ինչպես Կոելիոն: Ճիշտն ասած՝ ես դեռ ուսումնասիրում եմ ոչ ժամանակակից գրականությունը, որովհետեւ ժամանակակից գրականությանը հասնելու եւ դրա որակն արժեւորելու համար պետք է նախ ուսումնասիրես Ուայլդին, Դոստոեւսկուն: Մարկես էլ եմ կարդում: Խնդրում եմ` վկայակոչեք համաշխարհային գրականության մեջ մի գիրք, որտեղ կա ք...ել բառը, իսկ Իշխանյանի գրքում դա չարյաց փոքրագույնն է:

-Այդ գրքում, բացի սեռական օրգանների անուններից եւ սեռահարաբերությունից, ուրիշ իմաստ չտեսա՞ք:

-Ոչ, ես այնտեղ տեսա, թե հերոսն ինչպես է սեռական կապի մեջ մտնում իր դասընկերուհու մոր հետ՝ դրանով վիրավորելով մոր սրբությունը, որը համաշխարհային գրականության մեջ որպես բարձրագույն սրբություն է, եւ ոնց է վիրավորում իր հայրենիքը՝ վիրավորելով իր բանակը:

Կարինե Հարությունյան
www.yerkir.am
Բաժին` Սեպտեմբեր #06 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 850 անգամ| |Վարկանիշ` 5.0/2
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչն է պակասում կայքին/ամսագրին?
պատասխանել է 54 մարդ
Առաջարկում ենք'