Ուրբաթ, 22.11.2024, 09:34
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Սեպտեմբեր #06

Կինեսիկա: Ժեստերը և նրանց վերծանումը


Ժեստերը (ֆրանսերեն gestes - գործողություն) ձեռքերի, գլխի, մարմնի այն շարժումներն են, որոնց իմաստը հասկանալի է հաղորդակցվող կողմերին և ծառայում է հաղորդակցման հեշտացմանը: Ժեստերի մի մասի կոնկրետ իմաստը տարբեր կուլտուրաներում տարբեր է: Օրինակ, լեզու հանելը: Մեզ համար դա անարգանք է, բայց Տիբեթում լեզու ցույց տալը բառացիորեն վերծանվում է այսպես. <<Ես ձեր մասին ոչ մի վատ բան չեմ մտածում>>: Իսկ դուք նեղացաք, երբ փոքր ժամանակ հարևանի երեխան ձեզ լեզու ցույց տվեց: Գուցե նա տիբեթցի՞ էր: (Լեզվի մասին կարելի է երկար խոսել, բայց ոչ այս անգամ: Գուցե հետո պատմեմ ավելի մանրամասն:)
Սակայն բոլոր կուլտուրաներում կան այնպիսի ժեստեր, որոնց նշանակությունը նույնն է:

-Հաղորդակցության - ողջույնի, հրաժեշտի, ուշադրություն գրավելու, արգելող, բացասական, հարցական ժեսեր:
-Մոդալ, այսինքն՝ գնահատական և վերաբերմունք արտահայտող - հավանության, անբավարարվածության, անվստահություն արտահայտող ժեստեր:
-Նկարագրող - իմաստ ունեն միայն տեղեկության հետ օգտագործելու դեպքում:

Հաղորդակցության ընթացքում մենք պետք է հիշենք կոնգրուենտության (անգլերեն congruence - համապատասխանություն) մասին (այս դժվար արտասանվող բառը հիշել պարտադիր չէ, կարևորը հասկանաք, ինչ է սա իրենից ներկայացնում), այսինքն՝ ժեստերի և խոսակցականի համապատասխանության մասին: Խոսքային տեղեկության և ժեստերի անհամապատասխանությունը ստի ահազանգ է:
Ժեստերի իմացությունը հնարավորություն է տալիս

-լրացուցիչ տեղեկություն ստանալ զրուցակցի մասին (վերբերմունք, հոգեվիճակ) - դա շատ կարևոր է, մանավանդ եթե չեք վստահում ձեր զրուցակցին, կամ ավելի եք ուզում իմանալ նրա մասին, քան նա ձեզ ասում է (սա լրտեսական մարտավարություն չէ, պարզապես սրբազան հետաքրքրասիրություն)
-արագ ըմբռնել զրուցակցի համար արժեքավոր տեղեկությունը - մարդիկ ավելի հեշտությամբ և հաճույքով են շփվում, երբ ստիպված չեն լինում երկար-բարակ բացատրել իրենց ասած յուրաքանչյուր բառը զրուցակցին, իսկ ժեստերը այդ բացատրություններից լավ են ծառայում
-ցանկացած հաղորդակցման ընթացքում իրականացնել արագ և ճիշտ ընկալում
հմուտ կառուցել և պահպանել սեփական իմիջը - այ սա ամենակարևորն է:

Ժեստերի վերծանման առանձնահատկությունները.

1.Պետք չէ դատել զրուցակցի հոգեվիճակի կամ վերբերմունքի մասին՝ ելնելով առանձին ժեստերից: Դիտարկեք նախորդ և հաջորդ ժեստերը, դիտարկեք դրանք ամբողջության մեջ: (Ինչպես ասում են, մի ծաղկով գարուն չի գա:)
2.Պետք է հաշվի առնել իրավիճակը, որում արտահայտվում են տվյալ ժեստերը:
3.Պետք է հաշվի առնել ժեստերի համապատասխանությունը խոսքային տեղեկությանը:
4.Չպետք է խաբվել դերային ժեստին, պետք է տարբերել իրական անձը դերից:

Արսենյան Սոնա
և հոգեբանության ծածկաթերթիկներ
Բաժին` Սեպտեմբեր #06 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 2140 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ի՞նչ տարբերակով եք սիրում կարդալ գեղարվեստական գրականություն
պատասխանել է 32 մարդ
Առաջարկում ենք'