Ուրբաթ, 22.11.2024, 07:45
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Սեպտեմբեր #06

Հոգիս մեռավ հավիտյան


Չգիտեմ, հավանաբար, սա շատերին հեքիաթ կթվա, բայց ասում եմ ձեզ , ես իմ կյանքում ուրիշ ոչ մի բանի վրա այսքան համոզված չեմ եղել, սա իրական հրաշք է, մեծ զուգադիպություն, ճակատագրի հեգնանք... Շատերը գիտեն, շատերը լսել, իսկ ոմանք շատ մանրամասն տեղյակ են այս տարվա մայիսին ինձ հետ պատահած դժբախտ պատահարի մասին, եթե կարելի է դա այդպես անվանել, վրաերթի մասին, որն ինձանից շատ բան խլեց, ավելին, քան կարելի է երևակայել, խլեց իմ կյանքն ու կյանքից էլ թանկ՝ իմ մեծ հոգին, այն, ինչ ես միշտ ունեցել, բայց ինձ ռետինե խողովակի տեղ դրած չեմ էլ հասկացել, այն, ինչ շատ հաճախ փրկել ու սպանել է ինձ, այն, ինչ իմ մեջ ծնեց ու մայիսի 8-ին սպանեց Մանուկին, իսկական ձեր ճանաչած, խելառ, անբռնազբոսիկ, տաղտկալի, անտանելի, զվարճացնող, անկաղապար, մարդամոտ ու աշխատասեր Մանուկին: Մայիսի 7-ին, ինչպես շատ հաճախ անում եմ, մտա Google ու որոնում եմ ռոմանտիկ, օրիգինալ, ոչ շաբլոն սիրտը կոտրված տղայի սրտաճմլիկ նկար :Դ Օօօօօօօ~ գտա, երիտասարդ, դատարկ փողոցում պառկած, հոծ գծի վրա, մի պահ ինձ թվաց, թե նրա հագին նույն այն տաբատից է, որ ես եմ հագնում... Բայց չե, դա իմ երևակայության հերթական հիվանդագին տեսիլքներից էր, աչքերս կկոցեցի ու նկարը տեղադրեցի ֆեյսբուքյան իմ էջի պատին, ու լսվեց հայրիկի կոշտ ու սարսափազդու ձայնը.
- Ահան, գալիս եմ...
Փակում եմ ֆեյսբուքյան իմ էջը, անջատում համակարգիչն ու գնում քնելու... Հաջորդ առավոտյան, բնավորությանս ըմբոստանալով, հագնվում եմ բավականին կոկիկ: Ճիշտ է ասում մայրս, ախր կոկիկությունն իմ գլխին միշտ փորձանք է բերում... Բայց չէ, իմ ավանակը պլաստմասից ա, հագնվեցի ու պոկվեցիիիի ...<<Գրող ու սև ցավ>> ահա թե ինչպես սկսվեց մայի 8-ն ինձ համար... չնայած դա առաջին դեպքը չէր, իմ օրը միշտ էլ այդպես է սկսվում: Դասերը սովորականի պես ընթացան, տարբեր էր միայն մի բան՝ իմ տրամադրությունը: Մանուկը, որ դպրոցի ուրախությունն ու աղմուկն էր, ում դպրոց ներս մտնելն ու դուրս գալը մի մեեեեծ ճիչ էր, այօր լուռ էր ու համեստ, ինչն իրեն չԷր սազում: Բայց, այնումանեյանիվ, սովորական այդ ճիչով ես դուրս եկա դպրոցից՝ առանց վարկյան անգամ մտածելու, որ դա այս տարվա իմ վերջին հրաժեշտն էր լինելու դպրոցին: Ես, որ աշխարհում ամենաշատը սիրում եմ քայլել Երևանի փողոցներով, մոռացության տված ամեն բան այս կյանքում, հիշելով միայն այն մարդուն, ում հետ կարողանում եմ մոռանալ ամենքին, քեզ… Այդ օրը ատում էի քայլելը, երազում նստել ու այլևս վեր չկենալ, բայց ինչպե՞ս մոռանալ, որ սպասում են, ես պարտավոր էի ներկա լինել այդ ցերեկույթին, բայց ինչպե՞ս ներկա լինել, երբ սարսափում եմ, իսկ ինչպե՞ս բացակայել, երբ ամաչում եմ, ահա այն երկու զգացողությունները, որոնցից մեկը կանգնած է իմ աջ, իսկ մյուսը՝ ձախ ուսերին ու իրենց հակակշիռ խորհուրդներով հավասար մասերի բաժանելով ինձ կրծում են այնքան, որ մարմինս ճռռալով վեր է թռչում ու հասկանում, որ սա երազ է ու միակ ձայնը, որին պիտի լսի, խիղճն է՝ անտանելի ու նողկալի այդ երևույթը, որ կարող է սպանել, ծնել, գողանալ, խժռել ու վերջում հրեշտակի հայացքով նայել քեզ, ասես երկնքից հենց նոր իջավ, իսկ ոտքերը դեռ ամպոտ են, իսկ նայողները չեն էլ մտածի, որ քո քայլերի ետևում կանգնած է այդ զազրելին: Այնուամենայնիվ, ես գնացի… Գնացի՝ չուզելով, տնքալով, դժգոհ ինքս ինձանից, հասա, նստեցի ու մտասուզվեցի ինքս իմ երկատված էության, մտքերի, խղճիս զազրելի հորձանուտում: Սկսվեց… անցավ… ինձ ուղեկցեցին դեպի ամբիոն ու սկսվեց կեղծավոր ժպիտով տափակ, պաշտոնական, կեղծավոր իմ ելույթը, ճառը: Խոսում էի առանց հասկանալու, առանց զգալու: Ահա և վերջ, իմ սիրելի տիկին Գալստյանի միջոցառումն ավարտվեց, ես լքեցի դահլիճն ու հեռացա… հեռացա… Երևի ճակատագիրն ինձ ստիպեց բոլորից վաղ լքել դահլիճը, հեռանալ բոլորից վաղ: Շտապում էի, անցա Արամի փողոցն, ապա հատեցի Նալբանդյանն ու… չէ չհատեցի, չհասցրեցի հատել, այստեղ սկսվում է պատմությանս կուլմինացիոն ավարտը, և ոչ միայն պատմությանս, այլ նաև Մանուկի, իսկական ձեր ճանաչած վաղամեռիկ Մանուկի: Բժիշկներին հաջողվեց փրկել իմ մարմինը, բայց ոչ հոգին, ես այն կորցրեցի անվերադարձ, վնասվածքներ, այսուհետ նոր քիթ, նոր թոք, ծանր ուղեղային հիվանդություն: Դրանք կբուժվեն, մի օր, երբ իմ մարմինը ևս կհեռանա անվերադարձ, կհանգչի հողում, այդ ամենը կբուժվեն, բայց իմ հոգին մնաց հիվանդ, սպիավոր, մեքենայի տակ ընկած ու չվերականգնված, տկար ու զազրելի, այն կմնա, որպես հիշատակ կատարվածի, որպես փաստ եղածի ու որպես արձագանք դժբախտության, դժբախտություն դժբախտիս հետ, իմ ճակատին այլևս միշտ տպվեց այդ ամենը՝ որպես կյանքի սև բիծ, որ ուրվականի պես կմնա հիշողությանս, տկար հոգուս գանձարանում: Մի օր բոլորի նման ես կփակեմ աչքերս հավերժ, ու այլևս չեմ բացի, դա կլինի վաղ թե ուշ, իսկ այն, ինչ ես ապրեցի, այն, ինչ ես զգացի, այն, ինչ ինձ տանջեց կմնա, կտպվի մարդկանց հիշողության մեջ, կտպվի այն օրը, երբ լսվեց զզվելի ձայնը՝ տուու-ուու-ուու-ուու:
Ես մի բան ևս կորցրեցի, մի օր կյանքիցս, չէ կներեք երկու օր, մի օրը կորավ, երբ ես կոմայում էի (եթե ինձ դա չասեին ես երբեք էլ դա չէի իմանա, այդ օրը կարծես կտրած լինեն իմ կյանքի ժապավենից), իսկ մյուս օրը ես կորցրեցի այս պատմությունս թղթին հանձնելու վրա, գրողը տանի, ես կորցրեցի մի օր ինչ-որ պատմության վրա, որ չստացվեց, բայց ձեզ եմ ներկայացնում, որ գիծ քաշեք դրա վրա, որ հասկանաք, որ Մանուկն այլևս չկա, մնաց մի Մանուկ, ով նախկինից ավելի կչարախոսի թղթի միջոցով ու ով ամեն օր կկորցնի մի նոր օր:

Մանուկ Նիգոյան

nigoyanblog.blogspot.com
Բաժին` Սեպտեմբեր #06 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 608 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչն է պակասում կայքին/ամսագրին?
պատասխանել է 54 մարդ
Առաջարկում ենք'