Հինգշաբթի, 25.04.2024, 15:19
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Սեպտեմբեր #06

Հայկական հոկկուներ՝ և ո՞րն է այստեղ ճապոնականը...


Աղոթք
Մաքո՜ւր,
մաքո´ւր իմ Տեր,
Քո առաջ ես այսօր
լո՜ւռ,
հանդարտ եմ գալիս
և այնպե´ս չեմ ուզում
նորից Քեզ թվարկել
մեղքերը իմ ճղճիմ…

ասես չեմ էլ գործել,
ասես ինձնից անկախ`
չնչին, խաբեպատիր մղձավանջ են եղել
և ոչ մի սպի չունեն
իմ լուսե ճակատին…

Մաքո՜ւր,
մաքո´ւր իմ Տեր,
Քո առաջ ես այսօր
լո՜ւռ,
հանդարտ եմ գալիս…

Կորսված մեղեդի
Խորին գիշերվա մեջ
ցողի նման ընկած
արցունքի անխոս մի կաթիլ է եղել,
բյուրեղացած մի ճիչ…

Օ՜, Տե´ր,
որքա՜ն վացուղ
ես այսպես չեմ գրել…

Տարվա եղանակները
Տաթևիկ Աղաբաբյանին


Ձմեռ
Շունս ուրախ դեսուդեն է վազվզում, փափուկ թավալվում ձյան վրա…
Քթին թրմփացող փաթիլներին երևի խաղընկեր է կարծում…

Գարուն
Թաթիկը խանձարուրից դուրս հանած
ժպտացող մանչուկ է արևը…

Ամառ
Ծեր շունս,
գլուխը թաթերին,
անտարբեր անցորդին է նայում…

Աշուն

Անձրևում է…


Անձրևից առաջ


Երկինքը կախվել է պատշգամբից.
սանդուղքին քարացել է ծաղիկը.
ծանր լռություն…

* * *
Անձրևի տակ վաշվշում է ծառը.
կանաչը սիրտ է կեղեքում…

* * *
Լքված պատշգամբ է.
քամին է օրորում ճոճանակը…

Անձրևից հետո

Մեղմ քամու տակ սոսափում է ցորյանը.
հողը զով է բուրում…

* * *
Արևադարձի այգիներով ոտաբոբիկ անցել է Էսթերը,
դեղձան փեշերը թեթև սահել են ծաղիկների վրայով…
Հեռավո՜ր աշխարհ…

* * *
Արևը` կապույտի մեջ,
մեղուն` սպիտակ ծաղկին,
սպիտա՜կ-սպիտակ,
սպիտա՜կ-սպիտակ…
Ծաղկին…

* * *
Կարմիր ժայռերին կանգո´ւն ու կանգուն է արևոտ, միամիտ լռությունը…
Ահա մի ծաղկիկ` քարոտ ճամփեզրին…
Ուխտի ճանապարհ…

* * *
Արևի մի փեշը` թաց քարին,
մյուս փեշով առվի հետ է խաղում…

* * *
Գիշեր է իջել Տաճարի շուրջը, իջել է…
Լռության կրծքին ծղրիդ կա…

Նորից

Ամռանը մեր բակի կեսօրը
մի քանի խոնարհ զարդ կունենա`
պարսի խուլ բվվոց առվեզրից,
ճնճղուկի մի մանրերգ գուցե,
ջրվորի հեռո՜ւ ինչ-որ կանչ…

Տխրություն
Նամակի պատռված ծրարին է գրում բանաստեղծությունը… հպանցիկ, թեթև, սևագրի վրա հենց այնպես թիթեռնիկ նկարելու նման…
Ձեռքի լուռ սահքն է գեղեցիկ, երակները…

Մենախուցը

Կապույտ երազ

Ետ քաշվեմ, ետ քաշվեմ ամենքից,
ամփոփվեմ, ամփոփվեմ, դառնամ կետ…

Մենախուցը

Արևը մի շող է ներս ձգել, տա՜ք ցողվել սևաթույր պատերին…

***
Պապանձված կանգնել եմ ձյան տակ…

Առաջվա պես խաղաղ,
առաջվա պես խոնարհ`
փարվում է կեղտոտված ուսերիս…

***
Ամեն բան իզուր է այնպես,
Տե՜ր, այնպես իզուր է ամեն բան…

Հսկա՜ա՜ա՜, հազարաթել այս կծիկի դիմաց
բառերն այս կարկամած ուրիշ էլ ի՞նչ ասեն…

Ամեն բան իզուր է այնպես,
Տեր, այնպե´ս իզուր է ամեն բան…

***
Թերևս ոռնայի՞ր
որպես մի խոցված երիտասարդ գայլ`
ձմեռվա բքին…

Չէ՜, լո՜ւռ ես կաղում…
Ու քո հետևից ձյուների վրա լոկ արյան անձայն հետք է նկարվում,
որ ոչ ոք երբեք չի էլ տեսնելու
անտեր սարերում…

Հայրեն

Պապիս հանդակն է,
ջրհորը,
առուն,
կարմիր նռնենին…

Եվ ո՞րն է այստեղ ճապոնականը…

Իմ Հայաստանի դարերի ցողը,
իմ նաիրաշող խոնարհ ծերունին…

Հորս

Բանաստեղծություն ձնծաղիկի,
գարնան
և հորս մասին,
որ, դեռ ձնծաղիկը չծաղկած,
դեռ գարունը չեկած,
գիշերվա ժամին
ցրտահար մատներով
մոմ է վառում
իր կիսածածկ բանջարանոցի ամեն մի առվի եզրին,
որ նորատունկ բույսը չմրսի հանկարծ…

Բանաստեղծություն Օբամայի,
Մեդվեդևի
և հորս մասին,
որ համաշխարհային կարևորագույն հարցերով չի զբաղվում,
այլ գիշերվա ժամին
ցրտահար մատներով
մոմ է վառում
իր կիսածածկ բանջարանոցի ամեն մի առվի եզրին,
որ նորատունկ բույսը չմրսի հանկարծ…

Բանաստեղծություն
բանաստեղծի,
ընթերցողի
և հորս մասին,
որ ո՛չ բանաստեղծություն է գրում,
ո՛չ ընթերցում է,
որովհետև գիշերվա ժամին
ցրտահար մատներով
մոմ է վառում
իր կիսածածկ բանջարանոցի ամեն մի առվի եզրին,
որ նորատունկ բույսը չմրսի հանկարծ…

Բամաստեղծություն հորս մասին.
նրա ուսերին ձնծաղիկ է ծաղկում,
գարուն է գալիս



Նշան Աբասյան
Բաժին` Սեպտեմբեր #06 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 882 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչն է պակասում կայքին/ամսագրին?
պատասխանել է 54 մարդ
Առաջարկում ենք'