Ուրբաթ, 19.04.2024, 14:38
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Սեպտեմբեր #06

Գլուխ առաջին: Անուղեղ հեծյալը
Լիզան կկոցեց աչքերը վառ արևի լույսից, որ արտացոլվում էր հայելու մեջ: Արևը զարմանալիորեն ճիշտ ձևի ուներ՝ երկար, սուր ճառագայթներով: Թույլ, կիսաթափանցիկ, սև ուրվագծերը լույսի աղբյուրի մոտ նյարդայնացնում էին նրան, բայց Լիզան վստահ էր, որ այդ տարօրինակություններն իրենից բացի ոչ-ոք չի նկատում: Բայց դա բոլորովին չէր խանգարում նրան հիանալ իր արտաքինով:
Նա իրավունք ուներ: Նրան համարձակ կարելի էր գեղեցկուհի անվանել: Նա համապատասխանում էր 2012 թվականի բոլոր չափանիշներին: Երկար ոտքեր, բազմաթիվ տղաներին խելքահան անող, բարակ, նրբագեղ մարմին: Դե, մկաններ արդեն նկատվում էին ձյունաճերմակ մաշկի տակից, բայց դա Լիզային յուրահատում հմայք էր հաղորդում: Անփութորեն կապված բաց շագանակագույն մազեր: Վառ, արտահայտիչ աչքեր՝ չարաճճի կրակով: Ուղիղ դիմագծեր, միայն փոքր ինչ ուռած աչքեր երեկվա պարապմունքից հետո:
Նկատելով մկանները, Լիզան դեռ անցյալ տարի էր ուզում թողնել թեք-վանն-դոյի պարապմունքները, բայց սենսեյը համոզեց նրան: Հիմա նա հարվածների վրա էր աշխատում, վազում էր ու կախվում ձողափայտից, բայց ֆիզիկական ոչ մի վարժություն չէր կատարում:
Նա հագնված էր, ինչպես միշտ, անկաշկանդ. սպիտակ սպորտային շապիկ ու ճղած ջինսեր: Հենց իր անկաշկանդության շնորհիվ Լիզան միշտ լավ լեզու էր գտնում տղաների հետ, բայց սիրում էր նաև ընկերուհիների հետ երկար լռվել հարսանյաց սրահներում:
Սակայն այդ պահին հարսանյաց սրահների նկատմամբ իր սերը շատ քիչ բան էր փոխում: Ոտի վրա մի քանի <<կատաղած շան>> /hot dog/ վերջը տալով՝ Լիզա տնից դուրս եկավ և նստեց հոր արծաթագույն մեքենան:
Սա այն եզակի տեղերից, ուր Լիզան կարողանում էր հանգիստ շունչ քաշել և մնալ ինքն իր հետ:
Չի կարելի ասել, որ տանը նա իրեն լավ չէր զգում, բայց միայնություն էլ էր սիրում: Ոչ միշտ, բայց երբեմն լռություն էր ուզում ու չէր ուզում որևէ բանի մասին մտածել: Եվ Լիզան անջատվում էր` զուգարանում կամ հայրիկի մեքենայում:
Աղջկա մատները սովոր շարժումներով հավաքեցին լոգինն ու գաղտնաբառը և բազմատառապյալ գրպանային համակարգիչը վառվեց Bad Gateway գրառմամբ. Լիզան սրտանց քացի տվեց դիմացի նստարանին, բայց գրառումը դրանից չփոխվեց:
Ահա որերորդ ամիսն է նա ծանոթացել է էկզոտիկ նիկով և ոչ պակաս էկզոտիկ անունով տղայի հետ: Նարեկը կամ Vampire_Knight-ը թվում էր նրա իդեալը. երկար արծաթագույն մազեր, շեղ սև աչքեր, տարօրիննակ սպիտակ ուրվագծերով, բարակ շրթունքներ` ռնգերի ուղղությամբ հատող սպիով ու երկար պարանոցով: Նրա մեջ ինչ-որ կանացի բան կար, բայց դրանից էկզոտիկ կիբեր-անծանոթը սխալ օրիենտացիայով մարդկանց նման չէր դառնում: Կար և ինչ-որ սարսափելի, բացարձակ տղամարդկային ու դաժան բան: Ու թերևս այդ երկրորդից ավելի շատ էր:
Vampire_Knightը, ինչպես բոլորը, ով կարող է իրեն թույլ տալ շփվել առանց տեսնելու ու լսելու զրուցակցին, բարի էր, կարեկցող, հետաքրքիր ու ցինիկ:
Խելացի աղջիկ լինելով՝ Լիզան հասկանում էր, որ իրական կյանքում այդպես լինում է, բայց հազվադեպ: Բավականին հազվադեպ, որպեսզի դա չկատարվի իր հետ: Բայց, ինչպես և բոլոր սիրահարվածները, նա չէր ուզում տեսնել:
Կանխատեսելիությունն ու պարզ վերջաբանը նյարդայնացնում էին նրան: Բայց այլընտրանք չկար: Լիզան հասկանում էր, որ վերջնականապես սիրահարվել է արծաթագույն մազերին ու կանացիորեն երկար վզին:
Մակաբույծ եղբայրը` Արսենը, թռավ մեքենայի մեջ՝ ընդհատելով քրոջ մտքերը: Մի պահ Լիզան ուզեց ուղղել տղայի քիթը: Բայց… Հիշելով, որ Արսենն արդեն գերազանցել նրան թեք-վանն-դոյում, խելամտորեն շարունակեց ուսումնասիրել իրենց երկհարկանի տունը:
Եղբայրը ոգևորված ինչ-որ բան էր պատմում, բայց Լիզան ուշադիր չէր: Այսօր երեկոյան Նարեկը նրան շատ անսպասելի հանդիպման էր կանչել: Պարզապես գիշերը համապատասխան բովանդակությամբ հաղորդագրություն էր եկել:
Հետաքրքիր է, ո՞նց է նա այդքան հարմար ժամ ընտրել: Հենց այդ ժամանակ կավարտվի պարապմունքը ու նա ազատ կլինի: Ինչպես թռչունը վանդակում:
Նա լավ հասկանում էր, որ գիշերը ժամը 7-ին, մերձքաղաքյա անտառում ինչ ասես որ կարող է լինել, բայց նա արագ-արագ հորինում էր, ինչ փչել ծնողներին: Եթե նա այդ մասին չասի հիմա, մեքենայում, ի միջի այլոց, հետո ուշ կլինի ու մաման կուղարկի իրեն դաս անելու: Նա արդեն սովորել էր, որ ծնողներին որոշ ժամանակ է պետք, որպեսզի որոշումները իր՝ Լիզայի օգտին լինեն:
Ինչպես յուրաքանչյուր իրեն հարգող դեռահաս Լիզան մանրամասն ուսումնասիրել էր ծնողներին ու երբեմն կարողանում էր գուշակել նրանց մոտակա գործողությունները: Ու դա հզոր առավելություն էր տալիս հավերժական ծնողներ-երեխաներ պատերազմում:
-Ես այսօր երեկոյան Կոլյայի հետ ֆիզիկա եմ պարապելու, - ֆիզիկա-հանրահաշվից ընտրելով ֆիզիկան, ասաց Լիզան, երբ հայրը նստեց մեքենան:
-Պարապմունքից հետո՞:
-Ահա,- Լիզան հանգստացավ ու հենվեց աթոռի մեջքին: Մնաց միայն Կոլյաին համոզել, ինչը դժվար չի լինելու:
Դասերը, ինչպես միշտ, զզվելի անցան: Լիզան կենտրոնացած նկարում էր Նարեկին, բայց նա չգիտեմ ինչու, միշտ դուրս էր գալիս վզին ու դեմքին վերքերով:
Աղջիկն, իհարկե, մտածում էր, որ շատ զարգացած երևակայություն ունի, բայց նկարները շատ իրական էին, չնայած վատ կատարմանը:
Վերջին դիմանկարը դուրս եկավ բաց գանգով, որի կողքին կտոր-կտոր ընկած էր ուղեղը:
Հեռու վանելով տհաճ մտքերը, Լիզան դուրս եկավ դատարկ դասասենյակից ու գնաց մարզադահլիճ:



* * *

Նարեկը դժվարությամբ ոտքի կանգեց: Աղջիկը ուժեղ էր, չափազանց ուժեղ իր համար:
Բայց նա գիտեր, թե ինչին է գնում: Իր կարճատև կյանքի ընթացքում, որքան էլ որ չարչարվեր, նա չէր կարող գերազանցել նրա մակարդակի վարպետին:
Աղջկա արվեստը կոփվում էր հարյուրամյակներով` անվերջ մարտերի հնոցում:
-Մենք առանց այդ էլ քիչ ենք,- միապաղաղ, մեխանիկական ձայնով սկսեց աղջիկը, Նարեկին կոլայի շիշ նետելով,- ձեր ընտանիքը պիտի միանա մեզ: Առանձին-առանձին մենք չենք գոյատևի, փոքրիկ,- նա շեշտեց վերջին բառը,- ծնողներդ ու ավագանին պիտի դա հասկանան:
-Ու ի՞նչ ես առաջարկում:
-Ինչ հիմարն եք… Մի ամիս հետո այստեղ՝ Երկրագնդի վրա ժողով է լինելու: Ու պետք է, որ բոլորը լինեն, - աղջիկը վերցրեց բաճկոնն ու սեղմեց վզի վերքը, որ արնահոսում էր ու լուսարձակում, - Հները չկարողացան կանգնեցնել եկվորներին, ու ճանապարհը կբացվի: Ու հերիք է մարդկանց հետ սիրավեպեր խաղացնել:
-Ով էլ խոսեր,- անզգույշ ասաց Նարեկը, բայց աղջիկը չնեղացավ:
-Չեմ կարծում, որ դու էլ կարողանաս Հներին երկար մատներիդ վրա խաղացնել: Տայգ`ա: Սա հատուկ արվեստ է,- համարյա ընկերաբար ժպտաց աղջիկը:
-Ես կկարողանամ… Սերը…
-Սեր չկա, փոքրիկ: Ժամանսկն է, որ հասկանաս: Կան միայն հորմոններ ու բնազդներ: Հերիք է խոսենք: Եթե ձերոնք տեղում չլինեն, ապա, եթե ինքներս սաղ մնանք, վրեժը դաժան է լինելու, ազնիվ խոսք:
-Չեմ էլ կասկածում: Անունդ ի՞նչ է:
-Մուգն: Մուգն Մեքքոյ:

Տադո Տոկե
Կար Ղազարյան
Բաժին` Սեպտեմբեր #06 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 573 անգամ| |Վարկանիշ` 4.0/2
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Գնահատիր ամսագիրը
պատասխանել է 73 մարդ
Առաջարկում ենք'