Հինգշաբթի, 28.03.2024, 21:55
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Սեպտեմբեր #06

Դպրոց` կատակերգությո՞ւն, թե՞ ողբերգություն


Դպրոց… Յուրաքանչյուր մարդու մոտ հաճելի հիշողություններ են արթնանում այս բառը լսելիս, ոմանք հիշում են իրենց սիրելի ուսուցչուհուն, ոմանք` մտերիմ ընկերներին, ոմանք` իրենց առաջին սերը… Բայց եկեք համաձայնվեք, որ դպրոցը հիշողությունների մի արկղ չէ միայն, որտեղ տարբեր անկյուններում հաճելի կամ տհաճ հիշողություններ են թաքնված: Այսօր շատ կարևոր հարցեր են ծանրացած թե ծնողների, թե աշակերտների և թե Կրթության և գիտության նախարարության ուսերին: Շատ բացեր կան, որոնց պետք է լուծում տալ:
Այսօր բոլորը բարձրախոսում են անորակ մասնագետների քանակի ավելացման մասին, բայց ոչ ոք չի համաձայնվում այն կարծիքի հետ, որ այդ մասնագետների կրթության թերացումը գալիս է դպրոցից: Իհարկե չմտածեք, թե ես միայն մի կողմն եմ մեղադրում, բնավ, տեղին է նշել ժողովրդական մի ասացվածք <<ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը՝ երես>: Այդ բացթողումը գալիս է և ծնողների ոչ ճիշտ դաստիարակությանից, սխալ միջավայրի կամ միջավայրի սխալ ազդեցությունից ,ինչու չէ, նաև անընդհատ փոփոխվող կրթական ծրագրերից:
Հետաքրքիր է այն փաստը, որ բուհը միշտ մեղադրում է դպրոցին, դպրոցն էլ բուհին ու այսպես շարունակ, կարծես արդեն ազգային մտածելակերպ է դարձել միշտ դիմացինին մեղադրելը:
Ինձ համար մի բան պարզ է, մեր երկրում կրթությունը կլինի բարձր մակարդակի վրա այն ժամանակ միայն, երբ մեր ազգային մտածելակերպից վերանա ծանոթի միջոցով գնահատական ստանալը, աշխատանքի ընդունվելը…
Եկեք իրերն իրենց անունով կոչենք… Պետք չէ դիմացինի աչքին լավ մարդ երևալու համար այսքան կարևոր հարցերի վրա աչք կոծկել:
Եկեք միաժամանակ բոլորով բանիմաց և առողջ մտածելակերպով սերունդ կրթենք, չէ՞ որ դպրոցից է գալիս ամեն ինչի հիմքը. ինչպես տունն է կանգուն, երբ հիմքն է ամուր, այնպես էլ հասարակությունն է առողջ ու կրթված, երբ դպրոցական դաստիարակություն ու կրթություն է բարձր մակարդակների վրա դրված…
Իրականում շատ եմ ցանկանում, որ յուրաքանչյուր դպրոց լինի արթուն մտքի տաճար, իսկ դրա համար բոլորիս ներդրումն է հարկավոր:
Ինձ համար, համենայն դեպս, դպրոցը ողբերգություն չէ: Ես ուզում եմ աշխարհին ու մարդկանց նայել լավատես աչքերով…

Լուսինե Մարգարյան
Բաժին` Սեպտեմբեր #06 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 459 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Կցանկանաք հանդիպել Պարույր Սևակի որդու
պատասխանել է 17 մարդ
Առաջարկում ենք'