Ուրբաթ, 22.11.2024, 09:05
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Սեպտեմբեր #06

Բաց թող և թռչիր
Լինում է չի լինում մի թռչուն՝ զորեղ թևերով և զարմանահրաշ գույներով փայլատակող փետուրներով: Կարճ ասած, մի արարած, որն ստեղծված էր երկնքում ազատ ճախրելու համար՝ հուրախություն նրանց, ովքեր դիտում էին նրան:
Մի անգամ մի կին տեսավ այդ թռչնին ու սիրահարվեց: Սրտատրոփ, հիացմունքից բացված բերանով, հուզմունքից փայլող աչքերով, նա նայում էր, թե թռչունն ինչպես է սավառնում: Թռչունն առաջարկեց միանալ իրեն, և նրանք սկսեցին հաշտ ու համերաշխ թռչել միասին: Կինը սքանչանում էր նրանով, երկրպագում էր ու փառաբանում:
Բայց մի անգամ կինը մտածեց. <<Իսկ եթե նա ցանկանա հայտնաբերել հեռավոր լեռնե՞րը>>: Եվ վախեցավ: Վախեցավ, թե մի այլ թռչունի հետ նման բան էլ երբեք չի ապրի: Եվ խանդ զգաց. խանդ թռչելու նրա բնատուր ունակության նկատմամբ:
Եվ վախեցավ, թե միայնակ կմնա:



<<Ես թռչունի համար թակարդ կլարեմ: Երբ հաջորդ անգամ գա, էլ չի հեռանա>>:
Թռչունը, որ նույնպես շատ էր սիրահարված, հաջորդ օրն եկավ նրան տեսնելու, ընկավ թակարդն ու հայտնվեց վանդակում:
Ամեն օր կինը հիանում էր թռչունով, ընկերուհիներին ցույց էր տալիս իր կրքի առարկան, իսկ նրանք բացանակչում էին. <<Այժմ դու ամե՜ն ինչ ունես>>: Սակայն սկսվեց տարօրինակ մի բան տեղի ունենալ. քանի որ թռչունն իրեն էր պատկանում, և նրան նվաճելու կարիք այլևս չկար, կնոջ հետաքրքրությունը հետզհետե մարեց: Թռչունն էլ՝ զրկված թռչելու հնարավորությունից, ինչը նրա կյանքի իմաստն էր, փետրաթափ եղավ, կորցրեց իր փայլն ու այլանդակվեց, և կինը նրա վրա առհասարակ ուշադրություն չէր դարձնում, միայն կերակրում էր ու մաքրում վանդակը:
Մի գեղեցիկ օր էլ թռչունը մեռավ: Կինը խորապես վշտացած էր և այդուհետև անընդհատ նրա մասին էր մտածում: Բայց կնոջ միտքն էր գալիս ոչ թե վանդակը, այլ այն օրը, երբ առաջին անգամ նրան տեսավ ամպերի տակ երջանիկ ճախրելիս:
Իսկ եթե նայեր իր հոգու խորքը, ապա կհասկանար, որ իրեն այդքան գերել էր ոչ թե թռչունի գեղեցկությունը, այլ նրա ազատությունը և թևերի հզորությունը թռիչքի պահին:
Առանց թռչունի նրա կյանքն էլ զրկվեց իմաստից: Եվ ահա մահը բախեց նրա դուռը:
-Ինչո՞ւ ես եկել, - հարցրեց կինը:
-Որպեսզի կարողանաս նրա հետ վերստին թռչել երկնքում, - պատասխանեց մահը: - Եթե թողնեիր, որ թռչունդ ամեն անգամ հեռանա և վերադառնա, ապա շատ ավելի ուժգին կսիրեիր նրան և կհիանայիր, իսկ այժմ դու իմ կարիքն ունես՝ նրա հետ նորից հանդիպելու համար:
Բաժին` Սեպտեմբեր #06 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 604 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Այլ քաղաքակրթությունների ճարտարապետությունն ավելի ակնահաճո է?
պատասխանել է 14 մարդ
Առաջարկում ենք'