Ուրբաթ, 26.04.2024, 10:25
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Սեպտեմբեր #06

Ազատությունը մտքի ազատության մեջ է
Ժամանակին Հայաստանի Պատանի Ընթերցասերների Միավորումը, որն այն ժամանակ դեռ չափից դուրս երիտասարդ կազմակերպություն էր, իրագործում էր, ավելի ճիշտ՝ փորձում էր իրագործել մի ծրագիր, որի նպատակն էր օգնել քաղաքի այն կրթական և մշակութային հաստատություններին, որոնք վերնորոգման կարիքն ունեն: Ծրագիրը, կոպիտ ասած, կոչվում էր <<Նրանք օգնության կարիք ունեն>>: Այդ ծրագրի առաջին կայարանը պիտի դառնար Երևանի <<Հակոբ Կոջոյան>> կրթահամալիրը: Կրթահամալիրը շատերին է հայտնի, մանավանդ արվեստասեր պատանիներին, քանզ-վասնզի քաղաքի առաջատար նկարչական դպրոցն է (ուզում եք՝ ուզեք, ուզում եք՝ մի ուզեք, այդպես է, փաստերի դեմ գնալ չես կարող):
Մեջբերում պատմության դասագրքից:
Quote
Կրթահամալիրը հիմնադրվել է 1957թ-ին: Այդ ժամանակ այն դեռ կրթահամալիր չէր, այլ քառամյա նկարչական դպրոց: 1998թ-ին դպրոցը վերածվեց կրթահամալիրի` հանրակրթական և մասնագիտական կրթությամբ: Դպրոցն ունի հարուստ պատմություն և հին ավանդույթներ, ու ամեն տարի բազմաթիվ շնորհալի շրջանավարտներ է տալիս հայ հասարակությանը: Իսկ դպրոցի շենքն այնքան հին է, որքան դպրոցի ավանդույթները և արդեն քանի~ տարի խնդրում է, որ իրեն վերանորոգեն:


Սկզբում փոքրիկ էքսկուրսիա կրթահամալիրով: Այցելում ենք քանդակի արվեստանոցը, զննում միջանցքների պատերը, որոնք զարդարված են կրթահամալիրի սաների աշխատանքներով (դրանից էլ լավ պաստա՞ռ), զբոսնում դպրոցի ճռճռան միջանցքերով՝ շրջանցելով այն տեղերը, որտեղ առաստաղից շինաղբ կարող է թափվել մեր գլխին (ի՜նչ լավ է, որ ես փորձառու էքսկուրսավար ունեմ): Առաջին տպավորությունս հետևյալն է. միաժամանակ և հետաքրքրված եմ, և անչափ ուզում եմ օգնել: Վերջապես մտնում եմ տնօրենի աշխատասենյակ: Կրթահամալիրի տնօրենն է նկարչուհի, արվեստագետ Գոհար Սանոյանը: Ներկայանում եմ, սկսում խոսակցությունը վաղուց մշակված սցենարով և պատրաստվում նույնպիսի <<վաղուց մշակված>> պատասխան լսել: Եվ հանկարծ…

-Ինչո՞ւ է դպրոցի շենքն այս վիճակում, ձեր` պատանիների խնդիրը չէ, - ասում է տիկին Սանոյանը: - Ձեր խնդիրն է զարգացնել պատանիների ստեղծագործական հարաբերությունները, գտնել ձեզ հուզող հարցերի պատասխանները, և ոչ թե խառնվել կառավարության գարծերին:


Ու սա միայն սկիզբն է:

-Իհարկե լավ կլիներ, եթե պատերը ներկած լինեին և սենյակները ջեռուցվեին, բայց որ այդպես չէ, չի նշանակում, որ մենք պիտի չաշխատենք: Եթե նստենք ու սպասենք, որ դպրոցը վերանորոգեն և նոր միայն աշխատենք, դա պարզապես աբսուրդ կլինի: Վերջ ի վերջո եթե պատերը ներկեն, աշակերտները ավելի լավը չեն դառնա, և հակառակը:

Ուսուցիչներից տիկին Սանոյանը պահանջում է անընդհատ ստեղծագործական վիճակ, իսկ աշկերտներից` աշխատասիրություն, ազնվություն, դիսցիպլինա և պարտճանաչություն:

-Արվեստագետը, ինչպես բոլորը, պատասխանատու է ոչ միայն իր համար, այլև իր հասակակիցների, ամբողջ Երկրի համար: Արվեստագետը նույնիսկ ավելի շատ է պատասխանատու, որովհետև նա տեսնում ու նկատում է այնպիսի բաներ, ինչպիսիք չեն տեսնում մնացածները:
Ազատությունը մտքի ազատության մեջ է: Այն երբեք չպիտի վերածվի անարխիայի: Մեր կրթահամալիրում աշակերտներին սովորեցնում են <<ունենալ սեփական տեսակետ>> և կարողանալ այն ճիշտ ու գրագետ մատուցել դիմացինին:
Արվեստում կարևոր է <<ի՞նչ>> և <<ինչպե՞ս>>:Այդպես էլ կյանքում է:


Չնայած տիկին Սանոյանը մասնագիտությամբ մանկավարժ չէ, իր աշակերտներին նա դաստիարակում է ինչպես <<դասական>> մանկավարժ:

-Երեխային շատ կարևոր է բացատրել նրա սխալը, թե չէ նա երբեք չի ուղղի այն: Դաստիարակելուց պետք է շատ համբերատար լինել: Դու պիտի կարողանաս համբերությամբ սպասել, մինչև երեխան հասունանա, որպեսզի կարողանա հասկանալ, թե ինչ ես դու նրան ասում:
Շատ կարևոր է, որ երեխաները ազատ լինեն, բայց միևնույն ժամանակ նրանք երբեք չպիտի անցնեն իրենց <<սահմանները>>: Նրանց ազատությունը պիտի լինի ստեղծագործական ազատությունը, շփվելու ազատությունը: Դա է կարևոր, և ոչ թե այն, որ պատերը ներկած չեն: Եվ դա պետք է գնահատել:


Զարմանալի է, ընդամենը կեսժամվա ընթացքում տիկին Սանոյանը հասցրեց պատասխանել իմ բոլոր հարցերին, չնայած որ բարձրաձայն ես ոչ մի հարց չէի տվել: Ես գնում էի <<Հակոբ Կոջոյան>> կրթահամալիր, որովհետև կարծում էի, որ <<նրանք օգնության կարիք ունեն>>: Բայց իրականում այդ մենք օգնության կարիք ունենք, մենք բոլորս: Մեզ պետք է օգնել հասկանալ, թե ինչ է իսկական ազատությունը, տարբերել երկրորդականը առաջնայինից, կիրթ և գրագետ ձևակերպել այն <<ինչ>>-ը, որն առանց <<ինչպես>>-ի պարզապես գոյություն չունի:
Հիացած գնում եմ դպրոցի միջանցքով: Հին մանրահատակը բողոքի ակցիայով է արձագանքում իմ ամեն քայլին, կամ էլ ուրախ ճռռոցով է ողջունում իմ յուրաքանչյուր նոր քայլը…

Արսենյան Սոնա
Բաժին` Սեպտեմբեր #06 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 664 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ի՞նչ տարբերակով եք սիրում կարդալ գեղարվեստական գրականություն
պատասխանել է 32 մարդ
Առաջարկում ենք'