Խաղում ենք REading Hall-ի ամենազավեշտալի և ամենաուրախ խաղը: Ձեզ են ներկայացվում ծիծաղաշարժ պատմություններ բոլորիս հայտնի մարդկանց կյանքից: Սակայն մենք ձեզանից կթաքցնենք պատմության ավարտը: Փորձեք ինքներդ գուշակել՝ ի՞նչ եղավ վերջում: Հիշեք, որ սրանք իրական պատմություններ են, այսինքն՝ գոյություն ունի միայն մի ճիշտ պատասխան: Սակայն եթե ձեր երևակայությունը ավելի վառ է, քան իրականությունը, հոգ չէ: Այստեղ հաղթող-պարտվող չկա: Կա միայն առողջ ծիծաղ, իսկ ծիծաղը, ինչպես գիտեք, երկարացնում է կյանքը: Երևի արդեն գիտեք, պատասխանը գրում եք քոմենթներում՝ չմոռանալով նշել ձեր անուն-ազգանունը և պատմության համարը:
1 Quote Մարկ Տվենը մի անանուն նամակ է ստանում, որի մեջ գրված է մեկ բառ`<<Խոզ>>: Հաջորդ օրը նա իր լրագրում անանուն նամակի տիրոջը պատասխանում է . Ի՞նչ է պատասխանում Մարկ Տվենը:
2 Quote Մի անգամ Թբիլիսիի Դինամոն խաղում էր անգլիական «Քարդիֆֆ» ակումբի հետ: Խաղում հաղթեցին թբիլիսցիները: Խաղից հետո, պաշտոնական ընդունելության ժամանակ, «Քարդիֆֆ» ակումբի տերերից մեկը, թբիլիսցիներին ստորացնելու նպատակով դրամապանակից հանեց հինգֆունտանոց թղթադրամ և պարզեց Դինամոյի առաջատարներից մեկին` Դավիդ Կապիանիին: Ինչպե՞ս պատասխանեց թբիլիսցին անգլիացու այս քայլին:
3 Quote Մի անգամ Բեռնարդ Շոուին մոտեցավ մի գեր մարդ և ասաց. <<Կարդալով ձեր գրքերը՝ մարդիկ կարծում են, որ ամբողջ աշխարհում սով է>>: Ի՞նչ պատասխանեց հնարամիտ Բեռնարդ Շոուն:
4 Quote Մարկ Տվենի մոտ մի երիտասարդ բանաստեղծ է գալիս, սկսում է կարդալ իր գրվածքները: Տվենը արդեն ձանձրանում է անտաղանդ գրվածքներից: Վերջում երիտասարդը ասում է. -Ես հասկանում եմ, որ ամեն մարդ պետք է իր կյանքում գտնի մեծ, մաքուր բան… Ի՞նչ ասեց երիտասարդին արդեն զզված Մարկ Տվենը:
5 Quote Մի սկսնակ կոմպոզիտոր, դիմելով հանճարեղ Արամ Խաչատրյանին, խնդրում է գնահատել իր ստեղծագործությունը: Արամ Իլյիչն ուշադիր զննում է պարտիտուրան, օրորում գլուխը, շոյում մազերը և բարեհամբույր տոնով հարցնում է. Ի՞նչ է հարցնում:
6 Quote Մի օր ամերիկացի հայտնի գրող Մարկ Տվենը ժամանեց մի փոքրիկ քաղաք եւ որոշեց մինչեւ դասախոսություն կարդալը գնալ սափրվողի մոտ. -Ձեզ դու՞ր է գալիս մեր քաղաքը,-հարցրեց սափրողը: -Այո, հրաշալի վայր է,- պատասխանեց Մարկ Տվենը: -Դուք գալու համար լավ ժամանակ եք ընտրել,- շարունակեց սափրողը,- Մարկ Տվենը այսօր երեկոյան դասախոսություն է կարդալու: Դուք գալու՞ եք: -Կարծում եմ՝ այո,- պատասխանեց գրողը: -Կարողացե՞լ եք տոմս ճարել: -Դեռ ոչ: -Բայց բոլոր տոմսերը վաճառված են: Դուք ստիպված կանգնելու եք: Ի՞նչ պատասխանեց Մարկ Տվենը:
7 Quote Ալեքսանդր Դյուման, ժամանելով Ֆրանսիայի քաղաքներից մեկը, ցանկություն հայտնեց այցելելու տեղի գրախանութը: Գրողի որոշման մասին տեղեկանալով՝ շատ սիրալիր գրավաճառը բոլոր գրադարակներին շարեց Դյումայի գրքերը: Գրողը զարմացավ: -Իսկ որտե՞ղ են մյուսների գրքերը, - հարցրեց նա գրախանութի տիրոջը: Ի՞նչ պատասխանեց շփոթված գրախանութի տերը:
8 Quote Մի անգամ Դյուման ճաշի էր հրավիրված Փարիզի հայտնի բժիշկներից մեկի մոտ: Բժիշկը Դյումային խնդրեց արձագանքների գրքում մի բան գրել: Դյուման համաձայնեց և գրեց. «Այն բանից հետո, ինչ բժիշկ Գիստալը սկսեց բուժել ընտանիքներ, անհրաժեշտ է վերացնել հիվանդանոցները»: Բժիշկը բացականչեց. «Դուք ինձ քծնում եք!»: Այդ ժամանակ Դյուման ավարտեց իր գրածը. Ի՞նչ գրեց Դյուման:
9 Quote Իսահակ Նյուտոնը միշտ հեետաքրքրվում էր բարդ հարցերով,որի արդյունքում նա երբեմն կորցնում էր հիշողությունը:Մի անգամ նրա մոտ մի մարդ եկավ և ասաց, որ ուզում է տեսնել Նյուտոնին, բայց Նյուտոնը զբաղված է լինում և նրան մերժում են: Ընթրիքի ժամն էր, երբ այցելուն նստեց ճաշասենյակում և սպասեց գիտնականին:Հանկարծ ծառան մտավ սենյակ և իր հետ բերեց խաշած հավ:Անցավ մեկ ժամ, բայց Նյուտոնը այդպես էլ չերևաց:Այցելուն լինելով քաղցած, կերավ հավը և ասաց ծառային, որ իր տիրոջ համար մեկ այլ հավ բերի:Մինչ երկրորդ հավը պատրաստ կլիներ, այնուամենայնիվ Նյուտոնը մտավ սենյակ և ներողություն խնդրեց նրան սպասեցնելու համար: -Ես շատ հոգնած եմ և քաղցած:Հույս ունեմ, որ կներես ինձ, եթե ընթրեմ, որից հետո քո ծառայության տակ կլինեմ: Այս ասելուց հետո նա բացեց ծածկված հավը և առանց զարմանալու շրջվեց դեպի այցելուն և ասաց. Ի՞նչ ասաց Նյուտոնը:
|