Ուրբաթ, 26.04.2024, 07:42
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Reading Hall

Reading Hall


Quote
2012 թ-ի հոկտեմբերի 6-ին Մարզահամերգային Համալիրի աստիճանահարթակին և Թումեյի այգում տեղի ունեցավ Reading Hall գրքի երևանյան տոնը:


Գրադարանային գիշերից էլ շուտ մենք՝ մի խումբ ընթերցասեր պատանիներ, որ կոչվում ենք Հայաստանի պատանի ընթերցասերների միավորում, սկսեցինք գրքի երևանյան տոնը:
Գրադարանային գիշերը հետո եղավ, մի քանի ժամ հետո: Իսկ մենք արդեն հասցրել էինք ընթերցել, խաղեր խաղալ, գրքեր նվիրել, մի խոսքով, համատեղելով հաճելին ու օգտակարը, ժամանակ անցկացնել:

...Նստած էինք Համալիրի աստիճաններին, երբ մեզ մոտեցան երկու ամերիկացի զբոսաշրջիկներ. ճանապարհն էին հարցնում դեպի Ծիխեռնակաբերդ: Տեսնելով հատակին դրված մեր գրքերը՝ հարցրեցին՝ ի՞նչ ենք անում:
Մի կերպ բառեր գտնելով (իմ անգլերենի իմացությունն այնքան էլ լավը չէ)՝ բացատրեցի նրանց, որ այստեղ գրքի ֆլեշմոբ ենք իրականցնում:
Հարցրեցին՝ նպատակը ո՞րն է:
Պատասխանեցի. ուզում ենք ցույց տալ երևանցիներին, որ գիրքը կարելի է կարդալ ամենուր՝ փողոցում զբոսայգում երթուղայինում:
Հարցրեցին՝ ինչի՞ համար:
Ասացի, որ մեզ մոտ այնքան էլ ընդունված չէ փողոցում գիրք կարդալը:
Զարմացան:
-Ի՞նչն ընդունված չէ՝ գիրք կարդա՞լը, թե՞ փողոցում գիրք կարդալը:
Ծիծաղեցի: Ասացի, որ փողոցում գիրք կարդալն ընդունված չէ հայերի մոտ:
Հարցրեցին՝ իսկ որտե՞ղ է ընդունված գիրք կարդալը Երևանում:
Պատասխանեցի՝ տանը կամ գրադարանում:
Նորից զարմացան: Հետո հաջողություն մաղթեցին մեզ ու ասեցին, որ շատ լավ բան ենք նախաձեռնել:

...Reading Hall-ին մի քանի օր էր մնացել: Հեռախոսով խոսում էի ընկերուհուս հետ, որն, ի դեպ, նույնպես շատ ընթերցասեր աղջիկ է: Պատմում եմ ֆլեշմոբից, ծրագրերից:
-Վա՜յ, Սոն, էս ինչ լավ բան եք մտածել:
Խոսակցության ընթացքում ինձ բնորոշ երկչոտությամբ ասեցի, որ մտահոգվում եմ. իսկ եթե ոստիկանությունը մեզ թույլ չտա՞ ֆլեշմոբն իրականացնել:
-Վա՜յ, Սոն, ո՞վ պիտի ձեզ ի՞նչ ասի: Այսքան լավ բան եք մտածել: Շատ հավես կլինի:
Ու եղավ...

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր եկան:

Արսենյան Սոնա
Բաժին` Reading Hall | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 507 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ի՞նչ տարբերակով եք սիրում կարդալ գեղարվեստական գրականություն
պատասխանել է 32 մարդ
Առաջարկում ենք'