Հոդվածներ
Կինեսիկա: Գլուխ, իրան, ոտքեր
Մարդու դիրքը գնահատելիս պետք է ոըշադրություն դարձնել նրա գլխի, ուսերի, իրանի, վերջույթների դիրքին:
Կախ ընկած ուսերը և կորացած մեջքը վկայում են ընկճվածության, թուլության, թերարժեքության բարդույթի մասին: (Եթե կոր մեջքը ձեր սովորական դիրքն է, մտածեք՝ ինչ են մտածում ձեր մասին կողքից նայողնեը:) Գլխի ուղիղ դիրքը ցույց է տալիս ինքնավստահություն, ներքին ազատություն, գործելու պատրաստակամություն: (Հավանաբար հենց այդ պատճառով նախկինում Անգլիայի մի շարք դպրոցներում երեխաներին ստիպում էին գլուխը ուղիղ պահել, իսկ նրանց, ովքեր դասին նստած էին գլուխը կախ, նույնիսկ պատժում էին: Հիշեք Ջեյն Էյրի դպրոցը:) Դեպի հետ ընկած գլուխը վկայում է բարձր ինքնագնահատականի, իմպուլսիվության, համարձակության, ուրիշների վրա իշխելու մասին: Թուլացած ու ներքև հակված գլուխը վկայում է ընկճվածության և հուսահատության մասին: Ուղիղ կեցվածքը, երբ մարմնի ծանրությունը հավասարաչափ տեղաբաշխված է ոտքերի վրա, վկայում է հանգստության, հավասարակշռվածության, կայուն համոզմունքների և սկզբունքների մասին: (Հաշվի առեք այդ հանգամանքը, երբ փորձում եք որևէ մեկին մտքափոխ անել. նայեք մարմնի դիրքին, գուցե ձեր առջև չափից դուրս հաստատակամ մա՞րդ է:) Մեկ ոտքի վրա հենված հաստատուն դիրքը (մկանները թուլացած են) խոսում է ճկունության, հարմարվողականության, շարժունակության մասին: Հենվելիս ոտքի դիրքի հաճախակի փոփոխությունները խոսում են ինքնահաստատման ձգտման, ներշնչվողականության, հարմարավետության որոնման մասին: Դեպի դուրս ուղղված ոտնաթաթերը արտահայտում են ինքնավստահություն, բացություն, ինքնագոհություն, փառասիրություն: (Իսկ դուք կարո՞ղ էիք պատկերացնել, որ փառասիրության պես հատկությունը կարելի կապել ոտքի թաթերի հետ:) Դեպի ներս ուղղված ոտնաթաթերն արտահայտում են ներքին թուլություն, ներփակվածություն, պարզունակ գործունեություն: (Շատ հաճախ կանայք կանգնում են ծնկները իրար մոտ, ոտքի թաթերը ուղղված դեպի ներս վիճակում՝ կարծելով, որ դա ընդգծում է նրանց կանացիությունը: Բայց չէ՜, պարզվում է դեպի ներս ուղղված ոտքի թաթերը այլ բանի մասին են խոսում:)
Արսենյան Սոնա և հոգեբանության ծածկաթերթիկներ
|
Բաժին` Օգոստոս #05 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
|
Դիտվել է 860 անգամ|
|Վարկանիշ` 0.0/0 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|