Հինգշաբթի, 25.04.2024, 23:38
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Օգոստոս #05

Ինչպես են առաջացել հողածինների երկրորդ և երրորդ մասնագիտությունները


Իրավական և քաղաքական ուսմունքների առաջացման նախադրյալները կապված են դասակարգերի շերտավորվածության առաջացման գործընթացի հետ: Հակված եմ մարքսիստական տեսությանը, որի իրավական և քաղաքական ուսմունքների հիմքում ընկած է նյութականի արտադրողականությունը, որը պայմանավորված է քաղաքական, իրավական, հոգևոր կյանքի հետ:

Կ. Մարքսն ընդգծում է, որ հասարակության նյութական կացությամբ է պայմանավորում նրա գիտակցությունը: Սոցիալական վիճակն է բերում իրավական, քաղաքական և հոգևոր կյանքի առաջացմանը, ոչ թե հակառակը: Հիմա փորձեմ ապացուցել: Ինչքանով երկիրը աղքատ է և փակ, այնքանով այնտեղ ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում հոգևորը (տվյալ դեպքում նկատի ունեմ կրոնը): Այս ամենը բերում է թեոկրատական(աստվածապետական) պետությունների առաջացմանը:
Եկեք չտարվենք վեհաշուք գաղափարներով: Վերջիվերջո ի՞նչ են քարոզում համաշխարհային կրոնները. համակերպում կենցաղի հետ և հնազանդություն: Համապարփակ համակարգ է, որը հասարակության առջև պատնեշ է հանդիսանում դեպի սոցիալական կյանք հայացք գցելուն:
Կրոնական պետություններում մարդկանց աշխարհայացքը, որպես կանոն, ավելի սահմանափակ է, քանի որ նրանք նայում են ամեն ինչին կրոնական տեսանկյունից: Մարդիկ դարեր շարունակ ապրում էին շերտավորված համայնքներով` իշխվողներ և իշխողներ (դարերի կտրվածքով` ցեղապետեր, ազնվականներ, օլիգարխներ, մոնոպոլիստներ և էլի 100-ավոր անվանումներ մարդկանց այն խմբին, ովքեր կենտրոնացրել էին և են իշխանությունն իրենց ձեռքին):
Եգիպտոսում աղքատներն անգամ չէին էլ կարող մտածել անդրշիրիմյան կյանքի մասին, քանի որ եթե նրանց հետ չէին դրվում նվերը և համպատասխան ծիսական իրերը, նրանք չէին կարող Նեղոսի վրայով անցնել հանգուցյալների աշխարհ: Եկեք չմոռանանաք, որ մումիֆիկացումն էլ էժան հաճույք չէր: Նմանատիպ դասային խտրականություն եղել է մյուս քաղաքակրթություններում: Պատկերը փոխվում է, երբ ի հայտ են գալիս համաշխարհային կրոնները:
Թող ների ինձ եկեղեցին, բայց ես չեմ համարում, որ Տրդատի պատմությունն իրական է: Իրական է այն, որ այդ աղանդի (եկենք չմոռանանք, որ քրիստոնեությունը եղել է հուդայականության աղանդ) իշխողներին կբերի շատ նպաստավոր դիրքեր: Չէ՞ որ քրիստոնեությունը քարոզում է համակերպում ամենօրյա չարչարանքների հետ: Եկեք նաև հիշենք, թե ինչ էր լինում այն մարդկանց հետ, ովքեր մահանում էին կրոնի համար կամ հանուն կրոնի: Նրանք իրենց կրած չարչարանքների համար սրբացվում էին և նրանց առջև ՙբացվում էին՚ դրախտի դարպասները: Կարծում եմ մխիթարությունից էլ ավելի մեծ զգացում է, որ դառնալու ես անմահ: Հաճույքի զգացումը կրկնապատկվում է, երբ դու կարող ես աղոթել քեզ խոշտանգողների հոգու փրկության համար: Այս դեպքում դու քեզ զգում ես ավելի բարձր, չէ՞ որ ներում շնորհել ամեն մեկը չէր կարող: Այսպիսով, կրոնը նաև ճնշվածների մոտ ստեղծում է իշխանության պատրանք և ստիպում է համակերպվել ենթագիտակցական մակարդակում, չէ՞ որ անհազանդին և անհավատին սպասվում է պատիժ, իսկ նրանք, ովքեր հավատում են, հավատարիմ են և հնազադ, ստանալու են իրենց արժանի պարգևը:
Հետո ինչքան հաճելի է զգալ, որ երկնային հայրը սիրում է քեզ՝ անկախ քո սոցիալական կարգավիճակից: Դեռ ավելին` սոցիալական բարեկեցությունն ինչ- որ տեղ կարող է բացասական դեր խաղալ:

ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ
5:3 Երանի՛ աղքատաց հոգւով, զի նոցա է արքայութիւն երկնից։
5:4Երանի ՛սգաւորաց, զի նոքա մխիթարեսցին։
5:5Երանի՛ հեզոց, զի նոքա ժառանգեսցեն զերկիր։
5:6Երանի՛ նորանց որ քաղցեալ և ծարաւի իցեն արդարութեան, զի նոքա յագեսցին։
5:7 Երանի՛ ողորմածաց, զի նոքա ողորմութիւն գտցեն։
5:8 Երանի այնոցիկ՝ որ սուրբեն սրտիւք, զի նոքա Աստուած տեսցեն։
5:9 Երանի խաղաղարարաց, զի նոքա որդի՛ք Աս֊տուծոյ կոչեսցին։
5:10 Երանի որ հալածեալիցեն վասն արդարութեան, զի նոցա՛ է արքայութիւն երկնից։
5:11 Երանի՛ է ձեզ ՝յորժամ նախատիցեն զձեզ ևհալածեսցեն, և ասիցեն զամենայն բա՛ն չա՛րզ ձէնջ սուտ՝ վասն իմ.
5:12 ցնծացէ՛ք և ուրա՛խ լերուք, զի վարձք ձեր բազո՛ւմ են յերկինս. Զի ա՛յսպէս հալածեցին զմարգարէս նոր յառաջ քան զձեզ էին։


Իսկ հիմա մահմեդականի տեսանկյունից՝ ինչպես են պատժվելու նրանք, ովքեր անհնազանդ են:

Սուրահ Ալ- Հաջջ
1. Ով մարդիկ, վախեցեք ձեր Տիրոջից, (Նրա չարչարանքից), քանզի հարության երկրացնցումը մեծ է :
2. Մի օր, երբ կտեսնենք այն` (մի այնպիսի սարսափ կհամակի բոլորին, որ) ամեն մի կաթնատու մայր կմոռանա իր ծծկեր երեխային, և հղի կանայք կվիժեն, և մարդկանց հարբած կտեսնես, այնինչ նրանք հարբած չեն, սակայն Աստծո չարչարանքը սաստիկ է:


Համաձայնեք, որ այսպիսի քարոզից հետո, երբ դո ստանալու ես հատուցում քո չար և բարի արարքների համար, սոցիալական ապահովվածության մասին մտածելը դառնում է երկրորդական: Թեոկրատական պետությունններ եղել են մինչ համաշխարհային կրոնների ի հայտ գալը, իսկ ո՞րն է տարբերությունը: Այն, որ մինչև համաշխարհային կրոնները, մեծամասնությամբ աստվածները ավելի բարեհոգի էին իշխող խավի համար, իսկ հասարակ մահկանացուների համար հասու չէր անմահությունը, ավելի վաղ ժամանակներում հասարակ մարդիկ (նաև ստրուկները) զոհաբերվում էին աստվածներին: Այսպիսով համաշխարհային կրոնները, լինելով ավելի մխիթարական, անրադառնում էին սոցիալականին և հատուցում էին խոստանում հնազանդության և հավատի համար, իսկ դժոխքի կրակը՝ չապաշխարելու ու չարագործելու: Այդ իսկ պատճառով նրանք հաջողությամբ փոխարինեցին իշխողներին բացահայտ պաշտպանող կրոններին:
Հաջորդ ուսմունքները, որոնք նշաձող են հանդիսանում` իրավական և քաղաքական են: Այս ուսմունքները առաջանում են <<ժողովրդավարական>> պետություններում` Նիդեռլանդներ, ԱՄՆ,Ֆրանսիա և այլն:
Նմանատիպ պետություններում արժեք է համարվում օրենքը, ոչ թե կրոնը: Որպես կանոն, նման երկրների բնակչության մեծամասնությունը աթեիստ է: Այստեղ կրոնին հաջողությամբ փոխարինում է սպորտը, օրենքը, բարձր թոշակը, նախատոնական զեղչերը և այլն:
Օրինակ Նիդեռլանդներում նախկինում եկեղեցի եղած տաճարը վերածել էին առևտրի կենտրոնի, սպորտսրահի և ռեստորանի: Այսպիսի երկրների բնակիչները <<ավելի կրթված են>>, որ հավատան Աստված պապիկի գոյությանը:

Վիճակագրություն
( վիճակագրության հեղինակն է ԱՄՆ-ի Պիտցեր քոլեջը, հարցումն անցկացվել է 2005 և 2010թթ., մասնակցել են 50 երկիր. ահա նրանցից մի քանիսում աթեիստների աճի դինամիկան)
Շվեդիա (45-85%)
Դանիա (43-80%)
Նիդեռլանդներ (31-72%)
Չեխիա (54-61%)
Ֆրանսիա (43-54%)
Էստոնիա (49%)

Ի միջի այլոց նշենք, որ նմանատիպ երկրների բնակչությունը հեռու է նաև ընտանեկան հարաբերություններից, և եթե անգամ առկա են ընտանեկան հարաբերություններ, դրանցում նույնպես տիրում են առևտրատնտեսական հարաբերություններ (ամուսնական պայմանագրեր, ում ինչքան աթոռ, սեղան բաժանումից հետո և այլն ): Հաճախ ենք լսում նաև, որ փոքրիկները զանգահարում են 911 և բողոքում, թե հայրիկը կամ մայրիկն իրենց նվաստացրել են:
Այսպիսով, եթե պետության քաղաքացիները ապահովված են նյութապես, այնտեղ առաջանում են իրավական և քաղաքական ուսումունքներ, եթե ոչ` կրոնական ուսմունքներ:

Հետգրություն

Թեկուզ հայացքներս հոռետեսական են թվում, դա այդպես չէ, ես պարզապես իրատես եմ: Հուսամ, որ այս հոդվածից հետո ինձ չեն այրի հերետիկոսների կրակի վրա, և նյութապաշտ երկրներում Աստծո որդին նորից կգա և շուռ կտա այն առևտրի սեղանները, որոնք դրված են եկեղեցում այս բառերով <<Այս ի՞նչ եք արել իմ Հոր տունը>>, իսկ աստվածավախ պետություններում կսիրեն Աստծուն, ոչ թե կվախենան ու անկախ ամեն ինչից կհասկանան, որ իրենք ոչխարների հոտ չեն, այլ՝ մարդիկ:
Վերջաբան
Իրավիճակի փոփոխություն տեղի չի ունենա այնքան ժամանակ, մինչև մենք ինքներս չուզենանք: Մինչև չդադարենք փնթփնթալ ու սկսենք գործել: Աշխարհը փոխելը սկսում է քեզ փոխելով և չպետք է մոռանալ, որ ամեն ազգ արժանի է իր կառավարիչներին:
Այնուամենայնիվ, ես ռոմանտիկ ռեալիստ եմ …

Չիլինգարյան Ելենա
lrutyun.blogspot.com
Բաժին` Օգոստոս #05 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 581 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Կցանկանաք հանդիպել Պարույր Սևակի որդու
պատասխանել է 17 մարդ
Առաջարկում ենք'