Չորեքշաբթի, 20.11.2019, 13:35
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Օգոստոս #05

Ի՞նչ է ամբոխը... (մաս երկրորդ)
Բարձրագույն իմաստը մեր մտքի
Անհնար է հասցնել գիտակցությանը ամբոխի...
Գյոթե




<<Մի կում ջուր>> գրքի շապիկը


Հիմա գանք Ֆրոյդին: Ֆրոյդը ամբոխի, անկազմակերպ մարդկային այդ զանգվածի հատկություններից ամենահիմնականը համարում է այն, որ ամբոխի անդամ անհատի մոտ չքանում է անհատականությունը. չքանում է մարդկային այդ կարևորագույն հատկությունը՝ անհատականությունը... Ֆրոյդը դա համարում է հրաշք... Որ մարդը ինչ-ինչ պայմաններում, ինչ-որ հանգամանքներում կորցնում է, կարող է կորցնել իր այդ ազնվագույն հատկությունը՝ անհատականությունը... Հրաշք է, երբ առանձին մարդը հրաժարվում է, ինքն էլ չհասկանալով, թե ինչպե՛ս և ինչո՛ւ իր ես-ից, իր իդեայից ու փոխարինում այն զանգվածային, ամբոխային իդեայով... Իդեա՝ մարմնավորված առաջնորդի կերպարով...Ֆրոյդը դա կապում է մարդու ծագումնաբանության հետ, նրա հեռավոր շրջանի էվոլյուցիայի հետ, այն, ինչ կոչվում է ատավիզմ. նա ցույց է տալիս, որ հորդան թողել է հզոր հետք մարդու էվոլյուցիայի վրա: Ընդգծելով նաև առաջնորդի կերպարի բացառիկ կարևորությունը՝ Ֆրոյդը այս շրջնի հետ է կապում նաև կրոնի սկզբնական սաղմերի երևալը:
Ֆրոյդը պնդում է, որ մարդու մեջ կա ինչ-որ ագրեսիվ ինստինկտ, բնազդ, որը և հրում է նրան, այն էլ հեշտությամբ, դեպի ատելություն, և ի վերջո դրա ծայրահեղ դրսևորմանը՝ ոչնչացման ու պատերազմի: Մարդու մեջ կան երկու իրար տրամագծորեն հակառակ հատկություններ՝ բնազդի ուժ ունեցող, մեկը սիրելն է, էրոտիկ աշխարհը, մյուսը՝ ագրեսիվ. այս վերջինն էլ տանում է դրան՝ ոչնչացման: Հակադրվածությունը խենթացնելու աստիճան սիրելու ու կուրության հասնող ատելության միջև է. Ֆրոյդին դա չի զարմացնում, նա գտնում է, որ ի սկզբանե դա մարդ արարածի էությունն է, այդպես է ստեղծվել, և որ դա փոխել չի կարելի:
Այս հատկություններն ամբոխի դեպքում հասնում են բարձրագույն կետին: Ամբոխի կազմում անհատի էմոցիան, աֆեկտը խիստ է բարձրանում, իսկ ինտելեկտուալ, անհատական ձեռքբերումները խիստ են ընկնում, դա կատարվում է տարերայնորեն ու դառնում անկասելի:
Ամբոխ... Ամբոխն ունի բթացնող հատկություն... Ամենախելացի մարդն անգամ եթե, խառնվելով ամբոխին, դառնում է մասնիկը այդ զանգվածի, նրա խելացիությունից չի մնում ոչինչ... Այդ խելացին չի բարձրացնի ամբոխի մակարդակը, բայց ինքը կդառնա ապուշ... Եթե իրար խառնվեն հինգ հարյուր ընտիր իմաստուններ, ապա այդ հինգ հարյուր իմաստուններից բաղկացած ամբոխից կստացվի կես ապուշ... Դե հիմա պատկերացրեք ի՛նչ կստացվի մի ամբոխից բաղկացած հինգ հարյուր ապուշներից...
Բոլոր ժամանակներում ամբոխը չի գործել ոչ մի խելացի արարք... Ամենավատը թերևս դա չէ. ամենավատը նա է, երբ ամբոխի արարքների համար անհատը չի կրում պատասխանատվություն, նա մնում է անպատիժ; բոլոր ժամանակներում և բոլոր ազգերի ու ժողովուրդների մոտ ամբոխի արարքները միատեսակ են՝ ջարդել, խոշտանգել, սպանել, թալանել...
Ամբոխը ստեղծվելուն պես գործի է անցնում ատավիզմը՝ մարդու հեռավոր նախնիներից եկած ու թաքնված գենային ծրագիրը. ամբոխի անդամ մարդը մի ակնթարթում ու անկախ իր կամքից վերադառնում է իր հեռավոր անցյալին, իր կենդանական վիճակին՝ գործելով այդ ծրագրով կանխատեսված արարքները: Այդ վերադարձը կառավարվող պրոցես չէ, դա տեղի է ունենում սպոնտան կերպով, տարերայնորեն, բայց ազդանշանը՝ վերադարձի, տրվում է արտաքին՝ ամբոխային ազդակների ճնշման տակ: Հենց որ միացվում է ատավիզմի ծրագիրը, մարդը դառնում է անկարող ինչ-որ ձևով կասեցնել կամ դիմադրել այդ ծրագրի գործելուն... Դա հետո, շատ հետո միայն, երբ կգա սթափվելու, զարթնելու պահը, նա կհասկանա, իհարկե, ողջ հրեշավորությունն իր արարքների. նրան կթվա անհավատալի անգամ, որ ինքը կարող է ընդունակ լինել նման բանի. <<Ի՛նչ էշություն եմ արել...>>:
Այն դեպքում, երբ ատավիզմի վիճակում մնալը երկար է տևում, իրականում, երբ մարդը դուրս չի գալիս այդ վիճակից իր ողջ կյանքում, այդ դեպքում մեր դեմ կանգնած կլինի հավերժ մարդասպանը. դա կոչվում է սադիստ... Իսկ եթե այդպիսին ինչ-ինչ ճանապարհներով իշխանություն է ձեռք բերում նաև, նա դառնում է այն, ինչ կոչվում է ժողովրդի դահիճ. անցյալներում այդպիսին էին Չինգիզ խանը, վանդալների առաջնորդները, իսկ մեր ժամանակներում՝ Հիտլերը նաև, ու հատկապես Ստալինը...
Գրիգոր Գուրզադյան
<<Ի՞նչ է ամբոխը...>>
<<Մի կում ջուր>> գրքից
Բաժին` Օգոստոս #05 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 556 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Այլ քաղաքակրթությունների ճարտարապետությունն ավելի ակնահաճո է?
պատասխանել է 11 մարդ
Առաջարկում ենք'