Հինգշաբթի, 21.11.2024, 23:12
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Օգոստոս #05

Հովհաննես Իշխանյան: Ուվալնյատի օրը
Եթե դուք դեռահաս եք, էստետ կամ էլ կոնսերվատիվ մտածելակերպի տեր մարդ, իմացեք, որ այս գիրքը ձեզ համար չէ: Խորհուրդ չի տրվում կարդալ նաև ինտելեգենտներին ու առհասարակ կանանց: Հակացուցված է քյառթերին և մանավանդ քյառթերի <<ընգերուհիներին>>:


Լավ, ի՞նչ է վերջ ի վերջո իրենից ներկայացնում այս գիրքը՝ հայ իրականության ամենասկանդալային գիրքը:
<<Ուվալնյատի օրը>> շատ յուրահատուկ ճակատագիր ուներ: Հենց հայտնվեց գրախանութների ցուցափեղկերին, միանգամից անհետացավ: Չէ, մեղավորը <<ցարկան կառավարության ցենզուրան չէ>> (ցենզուրա որ լիներ, այս գիրքն ընդհանրապես չէր հրատարակվի, հղինակին էլ կգնդակահարեին), այլ ընթերցել ցանկացողների ռեկորդային թիվը՝ մերօրյա Հայաստանի համար հիրավի ռեկորդային: Հիմա էլ դուք այդ գիրքը գրախանութում չեք գտնի, ավելի հեշտ է խնամիական հարաբերություններ հաստատել գրողի հետ և նրանից մի օրինակ ստանալ, թե չէ գրախանութից այս գիրքը միանգամից անցնում է ընթերցողների գրադարակները, ընթերցողների, ովքեր գիշերում են գրախանութում ու <<կաշառք տալիս>> վաճառողներին, որ իրենց գոնե մի տարբերակ հասնի:
Գիրքը տարածվեց քաղաքով կայծակնային արագությամբ: Դրան զուգահեռ հրդեհվում էր գրող-գրականգետ խավը: Ոմանք պաշտպանում էին գիրքն ու հեղինակին, մյուսները գամում անարգանքի սյունին, քարկոծում, գնդակահարում ու ռմբակոծում (ու այդ ամենը միաժամանակ): Մինչ գրողները որոշում էին, որտեղ դնեն ստորակետը "Казнить нельзя помиловать" նախադասության մեջ, քաղաքի իշխանապետերը արդեն ամեն ինչ որոշել էին: Գրքի հեղինակը՝ Հովո Իշխանյանը, քիչ էր մնում օրենքից դուրս հայտարարվեր:
Արդյո՞ք դրա կարիքը կար: Արդյո՞ք մենք իրավունք ունենք հետապնդել գրողին նույնիսկ ամենաանհաջող գրքի համար: Եվ ինչո՞ւ մեր երկրում ամեն ինչ արվում է с точностью да наоборот: Մինչ գրողը լուծում էր իր խնդիրները ոստիկանության հետ, գիրքը շարունակում էր իր հաղթական քայլարշավը ընթերցողների անձնական գրադարաններում: Հարց համար մեկ. ինչո՞ւ են հետապնդում գրողին, ոչ թե հեռացնում գիրքը գրախանութներից և անցումներից: Հիմա էլ այն հայտնվել է համացանցում: Ինչո՞ւ է դա թույլատրելի, բայց այդ գրքի հեղինակը լինելն անթույլատրելի է: Չեմ հասկանում:
Լավ, եկեք հասկանանք, ի՞նչ գիրք է այն, ինչո՞ւ արգելել, կամ ինչո՞ւ չարգելել:
Միանգամից ասեմ, որ արտահայտում եմ իմ անձնական հեղինակավոր կարծիքը, այնպես որ կարող եք հանգիստ չհամաձայնել:


Հովհաննես Իշխանյան:
Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի


Մեր օրերի ցանկացած գրող պիտի հասկանա, որ գիրք հրատարակելն ու գրախանութ հասցնելը ամբողջ գործի մեկ քառորդ մասն է, որովհետև գիրքը ամենայն հավանականությամբ չեն կարդա, կամ կկարդան միայն <<գիրք կրծողները>>, ովքեր մեր իրականության մեջ դոմինանտը չեն: Լավ, այդ դեպքում ի՞նչ անել, որ գիրքը կարդան: Այստեղ պետք է մի լավ գովազդել գիրքը, մի լավ PR անել: Իսկ ամենալավ PR-ը սև PR-ն է, այլ կերպ ասած՝ սկանդալը: Եվ մեր հնարամիտ հեղինակը որոշեց ստեղծել մի նորարար գրելաոճ, որ մինչ այդ ոչ ոք չէր օգտագործել, համենայն դեպս այդքան մեծ <<դոզաներով>> (այնքան մեծ, որ <<պերեդոզի>> հավանականությունը 99% է):
Այսպես, շարադրում ենք մեր մտքերը և դրանց ավելացնում լեզվական ու էստետիկական այն ամբողջ կեղտն ու աղբը, որ փողոցում էլ չես գտնի (եթե իհարկե չգիտես, որտեղ փնտրես): Գռեհիկ լեզու, գռեհիկ կերպարներ, գռեհիկ տեսարաններ: Գիրքն ամբողջությամբ գռեհկաբանության մի յուրահատուկ ինքնուսույց է: Խոսքը գնում է ոչ միայն <<քֆուրների>>, բաց տեսարանների և զզվելի այլ բաների մասին: Այստեղ նունիսկ ամենասովորոկան, ամենա - безобидный էջերը, որոնք շատ քիչ են, գրված են անտանելի ժառգոնով, որ հերիք չէր ամեն օր լսում ենք փողոցներում և հեռուստատեսությամբ, մի հատ էլ գրականություն ենք բերել:
Ազատությո՜ւն, ազատ ո՜ճ: Չէ՛ ու չէ՛: Գրականությունը, որպես արվեստ, պետք է զերծ մնա գոնե <<քֆուրներից>>: Իսկ այս գրքում չափ ու սահման չկա. կարդում ես ու չգիտես՝ ծիծաղե՞ս, թե՞ լացես:
Բայց ամենավատն այն է, որ ինքը գիրքը շատ հետաքրքիր է: Հեղինակի մտքերը շատ յուրահատուկ են ու շատ ճիշտ: Այսինքն սա պարզապես փողոցային ժառգոնի դասագիրք չէ, սա կյանքի իրականությունն է՝ մատուցված ամենագռեհիկ կերպով:
Կարծում եմ սկսնակ գրողների համար այս գիրքը լավ օրինակ է՝ ինչ պետք չի անել սեփական մտքերի հետ: Որովհետև երբ մենք մեր <<նոր ու ազատ>> ոճերով PR ենք անում մեր գիրքը, մոռանում ենք մի կարևոր հանգամանք. այսքան գռեհակաբանությունների տակ թաղված խորը իմաստը ոչ ոք չի տեսնի, կամ կտեսեն քչերը: Դե պատկերացրեք, որ գնում եք երկար թունելով դեպի <<պայծառ ապագա>>: Դուք գիտեք, որ այնտեղ՝ վերջում, գանձ կա: Բայց թունելն այնքան կեղտոտ է, որ արդեն ցանկություն էլ չկա առաջ շարժվելու, նույնիսկ եթե գիտես, որ վերջում քեզ սպասում է բոլոր երզանքներիդ իրականացումը:
Ափսո՜ս, այս պարագայում մնում է միայն ափսոսալ, որ այսքան հետաքրքիր միտքը մնաց ցեխի տակ: Ես դա հեգնանքով չեմ ասում: Եթե հեղինակը չանցներ այն անտեսանելի սահմանը, որ անցնում է ազատ ոճի և գռեհկաբանության միջով, շատ հետաքրքիր գիրք կստացվեր, նոր ոճի, նոր փիլիսոփյության հիմք հանդիսացող մի գիրք: Եթե միայն... եթե...
Այստեղ են ասում՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:
Լավ, իսկ հիմա եկեք կարդանք հատվածներ գրքից: Չէ, չէ, մի վախեցեք: Ես կբերեմ միայն այն հատվածները, որտեղ իմաստը շատ է, աղբը՝ քիչ: Ես դա անում եմ, որ դուք հասկանաք, ինչ հետաքրքիր գրողի հետ գործ ունենք:
Պատրա՞ստ եք: Գնացինք:

Quote
Փոքր էի, երբ մի խելացի մարդ ինձ ասեց, որ մարդ պիտի կյանքում էն անի,ինչից հաճույք ա ստանում, իսկ ես իմ հաճույքները ստանում էի խմելուց. քանի՞ մարդ կգտնես աշխարհում, որ իրա արածից հաճույք ա ստանում: Էնքան էլ շատ չեն երևի, բայց դե, մեկը ես էի, մյուսները՝ զամպալիտները, ու ընենց եղավ, որ կյանքից հաճույք ստացող մարդկանցից հաղթեց էն, ով ուրիշներին հաճույքից զրկելուց էր հաճույք ստանում:
<<Զինվորական երթ>>


Quote
Ասում են, իբր՝ Աստված ընտրության հնարավորություն ա տվել մարդուն, բայց ընտրությունների ժամանակ ընտրությունը մեկը պիտի լինի:
<<Զինվորական երթ>>


Quote
Եթե նույնիսկ Աստված հայտնվի ձեր առաջ ու ասի, որ ես եմ Աստվածը, և եթե նա նաև ապացուցի, որ ինքն է Աստված, միևնույն է, նրա անհետանալուց հետո դուք չեք հավատա, որ Աստծուն եք տեսել:
<<Զինվորական երթ>>


Quote
Թեյս վերցրի, անցա՝ պատշգամբում խմեմ: Փոքր ախպերս մրջյուններ էր սատկացնում: Ասում եմ. <<Գևորիկ, ի՞նչ ես անում>>, ասում ա. <<Հրեա եմ սպանում>>, ասում եմ. <<Էդ հրեա չի, մրջյուն ա>>, ասում ա. <<Սրանց վրա եմ պարապում, որ մեծանամ, մեծ հրեաներին սպանեմ>>, ասում եմ. <<Բայց հրեաները քեզ ի՞նչ են արել, որ ուզում ես սպանես>>, ասում ա. <<Հըլը չեն արել, բայց որ չսպանեմ, կանեն>>:
<<Ընտանեկան աշխատանք>>


Quote
-Միշ, գիտե՞ս աշխարհի վերջը երբ ա գալիս, - հարցնում եմ Միշին:
-Երբ փոզե՞րն են վերջանում, - հանգիստ ասում ա Միշը:
-Չէ, երբ հայտարարում են, որ վաղը աշխարհի վերջն ա, վաղն էլ գալիս ա, - ասում եմ:
<<Աշխարհի վերջը>>


Quote
-Դե լավ, ախպեր ջան, շատ դարդ մի արա, մեկ ա, պիտի իմանար մի օր, որ Ձմեռ Պապ չկա:
-Դե հա:
-Էրեխեքը տենց են, իրանց որ խաբում են, սկսում են լացել, էդ մենք ենք, որ կաշիներս հաստացել ա, ինչքան խաբվում ենք, սուտը մաշկներիս մեջ լուծվում, էթում ա:
<<Ձմեռ Պապ, կենացդ>>


Quote
-Էդ ա սաղ պրոբլեմը, որ մարդիկ իրանց արտացոլանքի հետ ստրուկի պես են վարվում, բայց դու էլ մի մոռացի, որ մենք նույնն ենք, եթե դու ինձ նվաստացնում ես, ուրեմն՝ նավաստացնում ես քեզ:
<<Կորցրած դիմակներ>>


Quote
Շները հենց դրանով են շուն, որ շուն են, իսկ մարդիկ հենց դրանով են մարդ, որ մարդ չեն:
Հենց մարդիկ դրանով մարդ չեն, որ իրանց արարքները ուրիշին են վերագրում: Դուք ստեղծեցիք աշխարհը, շառը գցեցիք Աստծո վրա, բայց հենց Աստված նրանով ա Աստված, որ Աստված ա: Դուք և ստեղծողն եք, և կործանողը, բայց սաղ ձեր արարքները վերագրում եք ուրիշին:
<<Շան բախտ>>


Quote
Մաման ասում էր՝ ոնց պիտի անեմ, որ չմեռնեմ, պապան ասում էր՝ ոնց անեմ, որ ապրեմ:
Քրիստոսը մեռավ, եթե չմեռներ, տասնմեկ պատվիրան կլիներ, տասնմեկերորդը՝ մի մեռեք, իսկ իրա հերը իրան ասում էր, ոնց անի, որ ապրի, մերը ասում էր, ոնց անի, որ չմեռնի, բայց հերն ա աստվածը, հորն են բոլորը լսում, մերը կույս ա, իրա խրատները կույս են:
<<Մեռնելու պահին. մեռնելը հեշտ ա, ապրելն ա դժվար>>


Quote
Իմ սխալից ոչ ոք չի սովորի, էլի սաղ սխալ կանցնեն փողոցը, էլի կմեռնեն, իմ մեռնելուց ոչ մեկին խրատ չի լինի, էլի սաղ կմեռնեն:
<<Մեռնելու պահին. մեռնելը հեշտ ա, ապրելն ա դժվար>>


Quote
Սաղ լացում են մորս հետ, ոչ թե, որ կիսում են ցավը, այլ պետք ա ցույց տան, որ կիսում են ցավը:
<<Մեռնելու պահին, մեռնելը հեշտ ա, ապրելն ա դժվար>>


Quote
Ապրելը կեղծ ա, մեռնելը թիթիզություն:
Վերջ, ես անմահ եմ, ես հեսա կհասնեմ տուն:
<<Մեռնելու պահին. մեռնելը հեշտ ա, ապրելն ա դժվար>>


Quote
Պապադ, երևի գիտես, լավ գործ ա ճարել, շիրմաքարեր ա սարքում, մեզ ասում ա. <<Տղերք ջան, էս կյանքը նենց ա, որ մարդկանց դժբախտությունների վրա պիտի փող աշխատես>>, բայց դե, ես տենց չեմ մտածում, ինձ թվում ա, մարդկանց ուրախությունների վրա էլ կարաս լավ փող աշխատես, ոնց որ ես:
<<Բարևագիր մեռած ընկերոջը. մեռնելը հեշտ ա, ապրելն ա դժվար>>


Արսենյան Սոնա
Բաժին` Օգոստոս #05 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 1578 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Կցանկանաք հանդիպել Պարույր Սևակի որդու
պատասխանել է 17 մարդ
Առաջարկում ենք'