Ուրբաթ, 22.11.2024, 04:09
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Օգոստոս #05

Դորիան Գրեյի դիմանկարը


Էթիկան անկատար միջոցների կատարյալ կիրառման մեջ է: Արվեստագետը չի ձգտու ապացուցել որևէ բան: Նույնիսկ անվիճելի ճշմարտությունները կարող են ապացուցվել: Արվեստագետը բարոյական չե: Արվեստագետի նման հակումը ծնում է ոճի աններելի մաներայնություն: Արվեստագետին մի վերագրեք անառողջ միտումներ: Նա կարող է պատկերել ամեն ինչ: Միտքը և խոսքը արվեստագետի համար արվեստի միջոցներ են: Արատն ու առաքինությունը նյութ են ծառայում նրա ստեղծագործության համար: Յուրաքանչյուր արվեստի մեջ կա այն, ինչ մակերեսին է գտնվում, կա և խորհրդանիշ: Ովքեր փորձում են մակերեսից ավելի խորանալ, նրանք ռիսկի են դիմում: Ովքեր բացահայտում են խորհրդանիշը, նույնպես ռիսկի են դիմում: Փաստորեն արվեստը հայելի է, որի մեջ ոչ թե կյանքը այլ դիտողն է արտացոլվում: Եթե արվեստի ստեղծագործությունը վեճեր է առաջացնում, ուրեմն նրա մեջ նոր, բարդ և նշանակալի մի բան կա: Թող քննադատները տարակարծիք լինեն, արվեստագետը հավատարիմ է մնում իրեն: Կարելի է ներել այն մարդուն, որն ինչ որ օգտակար բան է անում, միայն եթե նա չի հիանում դրանով: իսկա այն մարդու համար, ով անօգուտ բաներ է ստեղծում, միակ արդարացումը լոկ կրքոտ սերն է իր ստեղծագործության նկատմամբ: Ամեն մի արվեստ միանգամայն անօգուտ է:
Օսկար Ուայլդ


«Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը պատմում է մի նկարչի՝ Բեզիլ Հոլուորդի մասին, ով պատահաբար ծանոթանում է իր մուսայի, իր երազանքների էակի՝ Դորիան Գրեյի հետ, սիրում նրան ու ոգեշնչված նրան է նվիրում իր արվեստն ու հոգին: Սա սովորական սեր չէ, այլ մի յուրահատուկ ոչ բնական նվիրում ու հրապույր, տղամարդ-տղամարդ հարաբերությունների աստվածային գագաթ: Երբ տղամարդն իր սեռակցին է տենչում ամենայն ազնվությամբ ու պարզությամբ, ամենայն սիրով ու քնքշությամբ, առանց հետին մտքերի, փորձելով տիրանալ ոչ թե նրա մարմնի տենչագին գեղեցկյությանն այլ հոգու առեղծվածային խորությանը, զգայական նվիրումին: Եվ ինչպես նկարագրվում է գրքի նախաբանում «Վեպում արծարծվում են բազմաթիվ հարցեր, որոնցից հիմնականը արվեստի, բարոյագիտության և գեղեցիկի փոխադարձ կապն է: Դորիան Գրեյը հետևելով Հենդոնիզմին, դառնում է գեղեցկության և երիտասարդության պաշտամունքի զոհը»: Նկարիչը նկարում է իր մուսայի՝ Դորիանի դիմանկարն ու այդ վարկյանին հրապուրված իր նկարի գեղեցկությամբ, բայց հուսալքված, որ նկարի երիտասարդությունը հավերժ է, Գրեյն արտահայտում է վեպի իմաստը՝ կախարդանքին, կամ միգուցե երևակայական կախարդանքին սկիզբ տվող այդ բառերը`
- Ես նախանձում եմ ամեն ինչի, որի գեղեցկությունն անմահ է: Նախանձում եմ նույնիսկ իմ այս դիմանկարին: Ինչո՞ւ նա պետք է պահպանի այն, ինչ ինձ վիճակված է կորցնելու: Յուրաքանչյուր անցնող ակնթարթ խլում է ինձանից ինչ-որ բան և տալիս նրան: Օ~, եթե լիներ ճիշտ հակառակը, եթե փոխվեր նկարը, իսկ ես մնայի ճիշտ նույնը` ինչպես հիմա: Ինչո՞ւ նկարեցիք, կգա մի օր երբ այդ նկարը կծաղրի ինձ կծաղրի դաժանորեն:
Այո և եկավ այդ օրը, այն օրը, երբ սկսվեցին Դորիանի տառապանքները. ամեն կատարած հանցանք, ամեն արատավոր արարք, որ կատարում էր Դորիանը, արտացոլվում էր այդ նկարում՝ նրա կյանքը վերածելով դժոխքի: Ամեն անգամ նա տուն էր վերադառնում վախով ու սարսափով, որ նկարն էլի մի բան կպատմի իր մասին, էլի մի բիծ նրա կենսագրությունում: Իսկ առաջին բիծը հայտվեց այն օրը, երբ Դորիանին խենթի պես սիրող մի դերասանուհի, չդիմանալով նրա մերժմանն ու արհամարհանքին, ինքնասպան եղավ: Դորիանը որոշեց թաքցնել նկարը և նկարի սպիավոր հետքերը հասարակությունից, իր մտերիմներից, բայց իրենից թաքցնել չեր կարող, այն ամեն վարկյան հիշեցնելու էր նրան իր կատարած հանցանքները, և խենթացած նա մեղադրում էր Բեզիլին`
- Տարիներ առաջ, երբ ես դեռ փոքր էի, դուք հանդիպեցիք ինձ, շոյեցիք ինձ և սովորեցրիք հպարտանալ իմ գեղեցկությամբ: Մի օր էլ ծանոթացրիք ձեր ընկերոջ հետ, և նա բացատրեց երիտասարդության հրաշքը: Դուք ավարտեցիք իմ դիմանկարը, որ բացհայտեց գեղեցկության հրաշքը: Մի խելահեղ ակնթարթ, մինչև հիմա էլ դեռ չգիտեմ՝ զղջամ թե ոչ, ես ցանկություն հայտնեցի… կամ թերևս աղոթք էր դա… Այո դա այն օրն էր երբ Դորիանը խնդրեց Աստծուն պահպանել իր երիտասարդությունը, փոխարենը խլելով դիմանկարի գեղեցկությունը: Դորիան Գրեյը նայեց դիմանկարին և հանկարծ համակվեց ատելության անզուսպ զգացումով Բեզիլ Հոլուորդի նկատմամբ, կարծես այդ զգացումը նրան ներշնչվեց կտավի տեսիլքից, որը քմծիծաղ շուրթերով փսփսաց նրա ականջին: Դորիանը սպանեց իր սիրելի Բեզիլին, մեկին, ով խենթագին սիրում էր նրան, մեկին, ով իրեն էր նվիրել իր արվեստը, մեկին, ում կյանքը սկսվում ու ավարտվում էր Դորիանով… Սակայն դա դեռ նրա տառապանքների սկիզբն էր: Վեպի վերջում Դորիանը ճանկում է դանակն ու խրում դիմանկարի մեջ, ապա լսվեում է զարհուլրելի մի ճիչ… Քառորդ ժամ անց աղախինները մտնելով ներս տեսան պատից կախված իրենց տիրոջ հոյակապ դիմանկարը, երիտասարդության ու գեղեցկության ամբողջ շքեղությամբ: Իսկ հատակին ընկած էր մի սպանված մարդ՝ ֆրակը հագին, դանակը սրտի մեջ մխրճված: Նրա դեմքը թոշնած էր, կնճռոտված ու վանող, և միայն մատանիներից ճանաչեցին, թե ով է նա… Դորիան Գրեյն էր…:

Արվեստագետը նա է, ով ստեղծում է գեղեցիկը: - Այո, Բեզիլ Հուլորդն այդ արվեստագետներից էր ով ստեղծեց կատարյալ ու հավերժական գեղեցկություն, մնայուն ու անմահ մի արվեստ, որ կախարդական կապով մնաց կապված Դորիան Գրեյի և Բեզիլ Հոլուորդի միջև:
Արվեստագետին մի վերագրեք անառողջ միտումներ: Նա կարող է պատկերել ամեն ինչ: - Բեզիլը միասեռական չեր, նա սիրեց իր սեռակցին բայց նա արվեստագետ էր, ով փորձում էր պատկերել ամեն ինչ` նույնիսկ տղամարդկային գեղեցկություն, Բեզիլին մի վերագրեք անառողջ միտումներ, սեռական ցանկություններ սեռակցի նկատմամբ, Դորիանի նկատմամբ նրա տածածը լոկ Պլատոնական սեր էր, նվիրում:
Փաստորեն արվեստը հայելի է, որի մեջ ոչ թե կյանքը, այլ դիտողն է արտացոլվում: - Այն, ինչ տեսնում էր Դորիանը դիմանկարում երևակայական խաբկանք էր, դա իրականություն չ՝ր, նա էր նկարն այդպիսին տեսնում, քանզի այն հայելի էր, որին նայելով նա տեսնում էր իր հոգու անթափանցելի խորքերը, նկարում ոչ թե կյանքն այլ Դորիանն ինքն էր արտացոլված:

Մանուկ Նիգոյան
Բաժին` Օգոստոս #05 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 2471 անգամ| |Վարկանիշ` 5.0/2
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչն է պակասում կայքին/ամսագրին?
պատասխանել է 54 մարդ
Առաջարկում ենք'