Հոդվածներ
Ընտանիք
Ընտանիք
Մայիսի 15-ը ընտանիքի տոնն է:
Ընտանիք... Ինչպիսի հզոր կառույց... Մեր իրականության մեջ հորմոնիկ և սիրով լի ընտանիքը հազվագյուտ երևույթ է, բայց այն հասանելի է բոլորին: Դրան հասնելու համար աշխատել է պետք, յուրաքանչյուր աղյուսն այնպես տեղադրել, որ կառուցվի ամուր շինություն: Իսկ ինչպե՞ս կառուցել այն...
Այսօր տեսնում ենք, որ թե՛ մարդու օրհնությունը, թե՛ դժբախտությունը գալիս են ընտանիքից: Ընտանիքը կարող է քո կյանքը վերածել դժոխքի կամ դրախտի. դա կախված է քո ցուցաբերած մոտեցումից: Ինչո՞ւ են մեր օրերում այդքան շատ ամուսնալուծություններ լինում: Պատճառներից մեկն այն է, որ զույգերը մտածում են, թե ամուսնանալուց հետո կերջանկանան, իսկ երբ սպասված երջանկությունը չեն գտնում, հիասթափվում են: Մարդկանց թվում է, թե ամուսնությունը կարող է երջանկացնել իրենց, բայց դա ճիշտ չէ: Ո՛չ ամուսնությունը, ո՛չ փողը չեն կարող երջանկացնել մարդուն, որովհետև ո՛չ մեկին, ո՛չ մյուսին տրված չէ այդպիսի իշխանություն: Ամուսնությանն իշխանություն տրված չէ երջանկացնելու մարդուն: Յուրաքանչյուր մարդ ինքը պետք է երջանկացնի իր ամուսնությունը:
Երջանիկ ընտանիք պատահականորեն չի ստեղծվում: Այն պահանջում է մեծ աշխատանք և զոհեր: Այն ստեղծում են ամուսինն ու կինը` հոգալով միմյանց մասին և անմար պահելով սերը միմյանց հանդեպ: Եվ սա ամեն օրվա աշխատանք է…
Այսօր բոլորս ցականում ենք ամուր պետություն ունենալ, բայց մոռանում ենք, որ այդ պետության հիմքը ընտանիքն է: Ինքս պետությունը կնմանեցնեմ տանը, որի հիմքը ընտանիքն է, պատերը հասարակությունը, իսկ ինքը` ամբողջ տունը` պետությունը: Եթե տան հիմքը ամուր չէ, ապա այդ տունը շատ շուտ փլատակների կվերածվի: Այնպես որ, եթե ցանկանում ենք ամուր պետություն ունենանք, սկսենք ամուր ընտանիքներ հիմնել: Ամուր ընտանիքը ապահով կյանքի գրավականն է:
Շնորհավորում եմ բոլորին ընտանիքի տոնի կապակցությամբ և մաղթում երջանկություն: Լուսինե Մարգարյան
|
Բաժին` Մայիս #02 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
|
Դիտվել է 920 անգամ|
|Վարկանիշ` 0.0/0 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|