Հոդվածներ
Ողջույն :)
Ողջույն)
Ուրախ ենք ներկայացնելու քո ուշադրությանը մեր ամսագրի երկրորդ համարը: Իհարկե, մենք մի փոքր հետ ենք ընկել գրաֆիկից, բայց փոխարենը շատ-շատ նորություններ ունենք:
Երկու նոր բացված էջեր. <<Արծաթե հայելիներ>> և <<Ականջդ բեր` ասեմ>>:
Առաջինը համանուն ստեղծագործության թարգմանությունն է(իդեպ, օրիգինալները նույնպես տեղադրված են հոդվածում): <<Արծաթե հայելիները>> պատմում է ռուսաստանցի պարմանուհու մասին, ում ամենահարազատ մարդիկ` նորաթուխ ընկերուհին, սիրած տղան ու եղբայրը ոչ սովորական վամպիրներ են: Նորաթուխ ընկերուհին խամաճիկ է, սիրած տղան` այլ չափման ներկայացուցիչ: Հեղինակները պատմում են, որ բոլոր հերոսներն ունեն իրենց նախատիպերը, ընդ որում գլխավոր հերուսուհու <<դերում>> սկսնակ գրող Կարինե Ղազարյանն է, իսկ խամաճիկ-վամպիրի <<դերում>> համեմատաբար փորձառու Տադոն:
-Գաղափարը առաջացավ, երբ ես սոված էի ու փորձեցի կծել Կարինեին,- կատակում է Տադոն: Իսկ Կարինեն, լրջանալով, պատասխանում է.
-Իրականում էստեղ փորձել ենք մեր երազանքներն իրականցնել: Տադոն <<ունեցավ>> ավագ եղբայր, ով իրեն սիրում ու հասկանում է, և մարդագայլ-ընկեր, ում հետ անընդհատ կռվում է: Ես էլ <<ունեցա>> Նարեկին, ով իրական կյանքում շատ ավելի վատն է: Գիտեմ, որ լավ չէ էմոցիաների վրա գրելն ու սեփական ցանկություններն գրական հերոսների վրա բարդելը, բայց ոչինչ չեմ կարող ինձ հետ անել:
Մյուս նորույթը Սուսաննա Ասրյանի էջն է` <<Ականջդ բեր` ասեմ>>: Այստեղ կգտնեք հեղինակային գործեր` գրված հատուկ ամսագրի համար:
|
Բաժին` Մայիս #02 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
|
Դիտվել է 723 անգամ|
|Վարկանիշ` 0.0/0 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|