Ուրբաթ, 22.11.2024, 10:03
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Մայիս #02

Նախաբան
Թույլ սիրտը հրապուրում է դևերին: Ուզում ես ապրել, երբեք մի թուլացիր:
Natsume Yuujinchou


Նախաբան

Ինգընը բացեց դուռը, աղջկան առաջ թողնելով: Անձրևում էր ու երիտասարդ վամպիրի վերջավորությունները ցրտից քարացել էին: Դա սառը, ձմեռային անձրև էր: Չնայած, նա մի տեսակ չէր էլ նկատում, որ մրսում է: Հիշողություններն ու զգացողութունները խլել էին Ռեյի վերջին ուժերը ու նա այլևս ի վիճակի չէր ինչ-որ բան հասկանալու:
Դա առաջին մահն էր, որ նա տեսավ: Իհարկե, Ռեյը հասկանում էր, որ <<նոր կյանքում>> նա հաճախ է ստիպված լինելու սպանել ու փախնել իրնմաններից, բայց նա պատրաստ չէր հասկանալու: Նա չէր հասկանում, ոնց Մեգը այդքան հեշտությամբ հրաժարվեց ամեն ինչից ինչ ուներ ու չուներ:
Հանուն Հների, ոչ թե Հների պատճառով:
Ինգընը, Մեգիի ավագ եղբայրը, ամուր գռնել էր աղջկա ձեռքը, սեղմելով իրեն: Նա հասկանում էր Ռեյի զգացմունքները ու վախենում էր, որ նա չի դիմանա: Արագությունը, հատկապես իրադարձությունների արագությունը, միշտ էլ տհաճ է ու... հա, ու սարսափելի:


-Մտի Ռեյ, մի քաշվի,- քանդակագործը նյարդայնացած մատերով էր խաղում, անհանգիստ աջ ու ձախ նայում: Կարծես թե դա իր տունը չէր ու նա չգիտեր, ինչ սպասել հերթական դատարկ սենյակից:
Լուսնի թեթև լույսը անվրդով զբոսնում էր տնով ու, չնայած վերջինիս պատճառած անհարմարություններին, Ինգընը չէր փակում պատուհանները: Մթնշաղում լուսինը վտանգավոր չէ, իսկ նա, Մուգին, շատ վաղուց, երբ դեռ կենդանի էր, սիրում էր գիշերն ու գիշերային երկինքն իր բոլոր դրսևորումներով:
-Ուզում ես, չէ, իմանալ, թե ինչ էր եղել,- նա վերցրեց կավե արձանիկը, տարեց դեպի պատուհանը ու դրեց բազրիքին: Կավը դեռ չէր չորացել ու փայլում էր էլեկտրական լույսի տակ,- չէ,- կրկնեց քանդակագործը, բազկաթոռի մեջ տեղավորվելով:
Նա աշխատում էր կառչել բարձից ինչքան ուժ ուներ, ասես վախենում էր ընկնելուց: Մի պահ Ռեյին թվաց, թե նրանց երկուսի մեչ անհատակ անդունդ էր ու Ինգընը նրանից է վախենում:
-Դա ուղիղ 258 տարի առաջ էր, Հյուսիսային Իռլանդիայում,- սկսեց Ինգընը ու իր չայնը արձագանքում էր, սուզվում ազատ տարածության մեջ:
-Այդ ժամանակ նա նոր էր ծանոթացել Թափառականի հետ... Ես, իհարկե, դեմ էի, բայց նա կարողանում էր համոզել: Մենք ընկերներով հաճախ էինք հանդիպում Թափափականին ու լավ էիրնք նրան ճանաչում: Ինքը երբեք մտածված Մուգին չէր սպանի, բայց մարդագայլերը հազվադեպ են սթափ են լինում, հատկապես, երբ սիրահարված են:

Մուգին կատարելագործում էր իր մարտարվեստը Թափառականի հետ... Նա երջանիկ էր,- քանդակագործը կտրտված էր խոսում, բայց հանգիստ էր,- Դա պետք էր Հներին: Նրա երջանկությունը չէ, ընդհանրապես: Հները հասկանում էին, որ պատերազմ է լինելու ու նրանց զինվորներ էին պետք: Ոնց որ էժանագին կինոյում, չէ...
Մարդիկ չեն կարողանում իրենց սեփական պատմությունները հնարեն ու անընդհատ գողանում են մեզնից, մեր կյանքից: Բայց հիմա դա կարևոր չէ: Հները հետաքրքվեցին մեր ընտանիքով արդեն այդ ժամանակ:
Ես աշխատում էի կատարյալ զենքի վրա` մյուս տոհմերի դեմ: Դա պետք է մաքուր հայելուց խամաճիկ լիներ` լույսի մերկ անդրադարձումը:
-Ու Մեգը,- Ռեյը ուղղվեց: Հա, ամեն ինչ ոնց որ էժանագին կինոյում: Ուրեմն, կինոն էնքան էլ էժանագին չի:
Քանդակագործը հազիվ նկատելի գլխով արեց: Նրա դեմքը անփոփոխ մնաց, բայց Ռեյը հասակցավ որ հիմա ինքը կարևոր չի: Հիմա Ինգընը ուղղակի ուզում է բացվի. պատմի դատարկությանը ամեն ինչ ու արդեն չէր էլ նկատում նրան:
-Մի օր, աշնանը... Մուգը գնացել էր հերթական հաճախորդի մոտ... Այդ ժամանակ նա հասարակաց տանն էր աշխատում, հետաքրքրության համար... Նրան դուր էր գալիս հորմոններով արյունը:
Նա կանգնեց ու հանկարծակի մոտեցավ Ռեյին, լպստեց չորացած շրթունքները:
-Ես գիտեի, որ վերջաբանը մոտիկ է: Աստվածները չէին կարող հանդուրժել բոլոր հնարավոր օրենքների այդքան ակնհայտ խախտումները: Դա աշնանն էր, հա,- Ինգընը հետ գնաց ու ընկավ հատակին,- Ես նստած էի պատուհանագոգին ու նայում էի սարերին: Ինձ միշտ էլ դուր էր գալիս կայծակը. դուր էր գալիս վայրի բնությունն իր ամենավտանգավոր դրսևորման մեջ:
Թափառականը Անգլիայում էր, իր հոր մոտ... Ես հանգիստ էի Մուգի համար: Մտածում էի, որ Թափառականից հեռու, նրանք երկուսն էլ հեռու վտանգից: Եվ իզուր:
Նա երբեք չէր սպանի Մուգին... Բնազդները, մինչև սկսեին կառավարել նրա գիտակցությամբ, նախ կթուլացնեին նրան... Այդպես են ստեղծված մարդագայլերը, թե չէ էգերը կսպանեին արուներին, արուները էգերին ու նրանք կոչնչանային... Մարդագայլերը թուլանում են, իջնում են սովորական մարդու մակարդակին, երբ նրանցով զգացմունքներն են կառավարում, իսկ Մուգը կկարողանար պաշտպանվել մարդուց:
Ինգընը կանգ առավ, վեր կացավ: Հավասարաչափ զանգի ձայնը տարածվում էր ամբողջ սենյակում:
-Սա, երևի, նրանցից ինչ-որ մեկն է... Մուգի,- հազիվ լսելի ձայնով շշնջաց քանդակակգործն ու դուրս թռավ սենյակից:
Թարմ, տաք արյան հոտը սկսեց ձեռ առնել Ռեյին: Նա կանգնեց, բայց, ժամանակին սթափանալով, բռնվեց գյուրեղապակյա սպասքով պահարանից:
Նա հստակ տեսնում էր, ոնց աղջիկ-մարդագայլը, գայլի տեսքով, Թափառականի ոհմակից, մտավ տուն ու Ինգընին կմախք մեկնեց: Նա մի հարվածով սպանեց աղջկան ու, կպչելով վերքից, սկսեց դանդաղ, ինչպես որ սիրում էր, ծծել տաք արյունը:
Իր յուրաքանչյուր բջիջով Ռեյը զգում էր հրակարմիր մազերող աղջկա այրող, տաք արյունը: Ինչպես և ինքը, Ռեյը, մարդագայլը, երևի, վերջերս էր ընդունվել ոհմակի կողմից:
Ինգընը վերցրեց կմախքը, արյունոտ մատները քսեց ողնաշարին ու վազեց վերև:
-Կներես, որ առանց քեզ,- կամաց ասաց Ինգընը, կմախքը Ռեյի ոտքերի մոտ դնելով,- երկրորդ դարակից ամանը տուր: Բայց չբացես, մեջը հեղուկ հայելի է:
Ռեյը լավ չհասկացավ վերջին արտահայտության իմաստը, բայց խելոք փոխանցեց հին, կարմրավուն տարրան:
-Մերսի,- Ինգընը հանեց իր սև ժակետը, ճղեց մեջտեղից ու պարզեց մեկը Ռեյին: Հասկանալով, որ աղջիկը ոչինչ չի հասկանում, Ինգընը կապեց նրա աչքերն, հետո իրենն ու բացեց տարրան:
Ռեյը հստակ տեսնում էր ամեն ինչ, ականջներում արձագանքվում էի Ինգընի ձայնը ու նա չէր կարողանում տարանջատել իրական աշխարհն Ինգընի պատմած աշխարհից:
-Երբ նա բերեց Մուգի մարմինը... Չէ, կմախքը, ես հասկացա, որ դա Թափառականը չէր: Նրա ժանիքների ուրիշ ձևի էին ու մսի կտորներ չէին մնա... Ես սպանեցի նրան էլ, ոնց որ նոր էն գեղեցկուհուն...- Ինգընը սովոր շարժումներով կնոջ մարմին էր պատրաստում հեղուկ հայելուց: Այն կարծես թե ընդհանրապես չէր տարբերվում նախկին Մուգից, ուղղակի մի քիչ ավելի վամպիր էր:
-Պատերազմ է լինելու, Ռեյ, համաշխարհային պատերազմ... Ու եթե մեր աշխարհները չմիավորվեն, մենք չենք դիմակայի մեր դեմ: Հայելային աշխարհի դեմ:

Յան Քեշիշյան (Տադո)
Բաժին` Մայիս #02 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 1020 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչն է պակասում կայքին/ամսագրին?
պատասխանել է 54 մարդ
Առաջարկում ենք'