Հոդվածներ
Մինչև ե՞րբ...
Մինչև ե՞րբ...
Մարդ կա ելել է շալակն աշխարհի, Մարդ կա աշխարհն է շալակած տանում...
Մարդիկ շտապում են զբաղեցնել իրենց տեղերը <<աշխարհի շալակին>>: Այնտեղ հարմար է ու հաճելի: Դիրքդ բարձր է, ու հաճախ ես խաբնվում այդ թվացյալ բարձրությամբ. վերևից աշխարհին նայելիս ակամա կարծում ես, որ բարձր ես ուրիշներից, մասնավորապես նրանցից, ովքեր <<աշխարհն են շալակած տանում>>: Ու <<աշխարհի շալակին>> իրենց հարմարավետ տեղերը զբաղեցրած ինքնախաբեությամբ զբաղվողների մտքով անգամ չի անցնում, որ այն <<աշխարհը շալակողները>>, ում իրենք բարձրից են նայում, շալակել են ոչ միայն աշխարհը, այլև իրենց: Ու եթե հանկարծ նրանք` նորօրյա ատլանտները, որ ինքնակամ պահում են և երկինքը, և երկիրը, հանկարծ ընկնեն, կընկնեն և իրենք` իրենց հարմարավետ տեղերում բազմած քիթը ցցածները: Չե՞ք հասկանում այդ: Մի հասկացեք: Բայց մինչև ե՞րբ եք այդպես <<չհասկանալու>>: Մինչև ե՞րբ եք լավին արհամարհանքով նայելու` ձեր սեփական անօգնականությունը մոռացության մատնելու համար: Մինչև ե՞րբ եք ոտնատակ անելու նրան, առանց որի ապրել չեք կարող, քանզի նա է ձեզ շալակած տանում: Ինչքա՞ն եք թքելու մարդկանց հոգիների մեջ նախանձից, որ նրանք ունեն հոգի, որին կարելի է թքել, իսկ դուք այդ էլ չունեք: Ի՞նչ եք կարծում, եթե մարդը նրբանկատ է ու ձեզ չի վիրավորում, պետք է նրան վիրավորե՞լ: Եթե մարդ համեստ է, ուրեմն նրան պետք է անտեսե՞լ: Եթե մարդ օգնող է, ուրեմն պետք գլխին նստել այնքան, մինչև ողնաշարը կոտրվի՞: Եթե մարդը խեացի է, ուրեմն պետք է ծաղրե՞լ նրան: Եթե մարդը յուրահատուկ է, ուրեմն պետք է չարախոսե՞լ նրան:
Ուրախացե~ք, նույնիսկ ամենատաղանդավոր ծաղրածուն չի կարողանա կրկնօրինակել ձեզ, որովհետև դուք օրինակ չեք, որ ձեզ կարողանան կրկնօրինակել: Ուրախացե~ք... Լավ, մինչև ե՞րբ: Ի՞նչ եք ուզում: Որ նրբանկատ մարդիկ ձեզ պես կոպիտ ու անտա՞շ դառնան: Որ համեստ մարդիկ դառնան անամո՞թ: Իսկ օգնող մարդիկ ի՞նչ կդառնան. երդվյալ էգոի՞ստ: Ի՞նչ եք անելու, եթե բոլոր <<աշխարհ շալակողները>> հոգնեն ձեր արհամարհանքից, թքեն իրենց վեհ գաղափարների վրա ու հերթով <<ելնեն շալակն աշխարհի>>: Ախր ո՞վ է ձեզ այդ ժամանակ շալակելու-տանելու: Անհավանական կլինի, եթե ձեզանից մեկը հանկարծ զոհաբերի իր բարձր ու հարմարվետ տեղը ու իջնի ներքև` միայնակ <<աշխարհ շալակելու>>, իսկ աշխարհի հետ նաև անշնորհք ու անշնորհակալ մի մարդկություն...
Սոֆի Արսեն
|
Բաժին` Մայիս #02 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
|
Դիտվել է 549 անգամ|
|Վարկանիշ` 0.0/0 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|