Ուրբաթ, 22.11.2024, 10:43
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Մայիս #02

Իսկ եթե չլիներ...
Ահա աշխարհն իմ ափի մեջ...

Իսկ եթե չլիներ... Նոր տարին:
Պատկերացնո՞ւմ եք, ի~նչ կլիներ այդ ժամանակ:
Նախ և առաջ մարդկությունը ավելի լավ մաթեմատիկա կիմանար, որովհետև մի տարվա անթիվ-անհամար ամիսները հաշվելու համար` մինչև 12-ը հաշվել իմանալը չափազանց քիչ կլիներ:
Դրանից բացի մարդիկ ստիպված կլինեին ցուցաբերել ավելի մեծ ստեղծագործական տաղանդ: Չէ՞ որ պետք է անթիվ-անվերջ ամիսներին անուններ հորինել: Այն էլ տարբեր լեզուներով.... Իհարկե ապագայում մարդիկ ավելի <<կոմֆորտ>> տարբերակ կհորինեին: Ասենք, կունենային տասներկու ամիս, որոնցից յուրաքանչյուրը իր շարքային համարը կունենար: Այսինքն` հիմա կլիներ հունվար2012-ը: Եվ դա կնշանակեր ոչ թե 2012թ-ի հունվար ամիսը, այլ մի անվերջ տարվա 2012-րդ հունվար ամիսը:



Եթե չլիներ Նոր տարին,... ես հիմա մի տարեկան էլ չէի լինի: Պատկերացնո՞ւմ եք, մարդն ապրում է արդեն 15 անգամ 12 ամիս, բայց դեռ մի տարեկան էլ չկա: Մի ծիծաղեք, դուք էլ էիք հայտնվելու նույն վիճկում, նույնիսկ եթե ապրեիք 60 անգամ 12 ամիս: Պատկերացնո՞ւմ եք, մեծերն այլևս չէին ասի, որ այս աշխարհում 40 տարի են ապրել և կյանքի մեծ փորձ ունեն, որովհետև նրանք էլ իրենց երեխաների պես մի տարեկան էլ չէին լինի:
Բայց այդ դեպքում գուցե մարդիկ տարվա արժեք տային ամիսներին: Պատկերացնո՞ւմ եք, 5 անգամ 12 ամիս ապրած երեխան 60 տարեկան /այսինքն` ամսեկան/ ծերունի կլիներ: Իսկ ձեր հասակակիցը, որն ընդամենը մի ամսով է ձեզնից մեծ, քիթը կցցեր ու կասեր, որ դուք շա~տ փոքր եք:
Պատկերացնում եմ, ինչ խառնաշփոթ կլիներ:
Չէ~, լավ է, որ կա Նոր տարի: Լավ է երկու պատճառով. ամեն ինչ ճիշտ է ու հասկանալի, և վերջ ի վերջո մենք այսքան լավ տոն ունենք: Էլ ե՞րբ էինք այսքան պոպոք ու մանդարին ուտելու, այսքան նվեր ստանալու և այսքան միամիտ հրաշքների սպասելու:
Շնորհավոր Նոր տարի:

Սոնա Արսենյան
Բաժին` Մայիս #02 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 630 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչպես ես հայտնվել մեզ մոտ?
պատասխանել է 367 մարդ
Առաջարկում ենք'