Երբ փոթորկում համաշխարհային...
Երբ փոթորկում համաշխարհային Փոշիացան հույզերը մեր, Մարդկությունը գազանային Ոտքի ելավ` անտեսելով հարգանք ու սեր, Մանուկ ու ծեր դարձան ժլատ, Ավելացան սուտ ու արատ, Տեսա մարդկանց` սխալը պաշտող, Տեսա նաև ճիշտն անտեսող, Այս աղմուկում տառապողին, Բայց հաշտվողին. Լռությունից ու ինքն իրեն ճանաչելուց սարսափողին: Տեսա նաև քարանձավը, Ուր վխտում է անտակ ցավը, Կոպեկներով վաճառվող Արժեքները աճուրդում, Ու դժոխքի համը տեսածին Իր սեփական բերանում.... Ու հիմա անվերջ դողում է իմ հիվանդ հոգին, Մարում է կյանքս` կծաղկած դեռ տեղին, Բայց նաև ճաշակած սերը երկնային` Կասեմ ձեզ մի բան իմ կյանքի վերջին. Սիրում եմ այս կյանքը, նաև իր գրչին:
Սուսաննա Ասրյան
|