Ուրբաթ, 22.11.2024, 10:11
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Մայիս #02

Արևը դեռ չի մարել...
Արևը դեռ չի մարել...

Ահա նորից եմ աչքերս բացել
Ու հասկացել,
Որ Արևը դեռ երկնքում է,
Այն դեռ չի մարել...
...Նորից եմ աչքերս բացում
Ու հասկանում,
Որ այս աշխարհում
Ինձ, գուցե, շատերն են սիրել...
Սիրել են ոչ թե բարձրակրունկ ոտքերի
Կամ դեմքի վրա շրթներկի գերակայության,
Այլ անփութության համար...
լոկ սանրվածքում...
Անփութության՝ միայն մազերի հարցում,
Այլ ոչ թե երբեք հարաբերությունների բարդ գործվածքներում:
Սիրել են ոչ թե նկարված դեմքի,
Կամ ինչ-որ կասկածելի գեղեցկության համար,
Այլ ազնվության... Նաև ժպիտի...
Որն իբրև զարդ եմ ես միշտ կրել...
Եվ ով մի անգամ գոնե
Հաջողացրել է այդ զարդը տեսնել,
Այնպես է արել,
Որ էլ չտխրեմ
Ու որ միշտ ժպտամ...
Ու հասկանամ,
Որ անպատասխան
Ինձ, գուցե, շատերն են սիրել...
Ու որ Արևը դեռ երկնքում է..
Այն դեռ չի մարել...


Սոնա Արսենյան
Բաժին` Մայիս #02 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 584 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Կցանկանաք հանդիպել Պարույր Սևակի որդու
պատասխանել է 17 մարդ
Առաջարկում ենք'