Ուրբաթ, 22.11.2024, 03:58
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Մայիս #02

Միքելանջելո Բուանարոտի
Վերածննդի դարաշրջանն աշխարհին տվել է շատ նկարիչներ, ում ստեղծագործությունները մինչև օրս էլ պահպանում են իրենց արժեքը: Սակայն Միքելանջելոյի ստեղծագործություններն արդեն նշանավորում և խորհրդանշում են մի ողջ դարաշրջան:

Նա ծնվել է 1475 թվականին Իտալիայի Կապրեզե քաղաքում: Մանկությունն անց է կացել գեղատեսիլ Սեթինյանոյում; 1485 թվականին ընդունվել է Ֆլորենցիայի լատինական դպրոցը: 1488 թվականին բարեկամ Ֆրանչեսկո Գրանտիի խորհրդով ընդունվել է ժամանակի մեծագույն նկարիչ Դոմենիկո Գիրլանդայոյի արվեստանոց, ապա տեղափոխվել Գեղարվեստի դպրոց, որտեղ ուսանել է Բերտոլդո դի Ջովանին: Նա բոլորին հայտնի է նախ և առաջ որպես նկարիչ, ապա՝ քանդակագործ, բայց քչերին է հայտնի որ Միքելանջելոն իրեն համարում էր քանդակագործ, այլ ոչ նկարիչ:

Նա նաև հանճարեղ պոետ էր: 1495 թվականին Բոլանիայում եղած ժամանակ Միքելանջելոն յուրացնում է Դանթեի, Պետրարկայի և Բոկաչոյի ամբողջ ստեղծագործական ժառանգությունը: Առաջին բանաստեղծությունը գրել է 1495-ին: Ուսումնասիրողները, սակայն, նրա քնարերգության սկիզբը համարում են 1502 թվականը: Միքելանջելոյի սոնետներց և բանաստեղծություններից շատերը նվիրված են կոնկրետ անձանց:

Ահռելի ու հանճարեղ է Միքելանջելոյի մտավոր ժառանգությունը, արվեստաբաններին ու գինականներին հաջողվել է կազմել Միքելանջելոյի կյանքի ողջ ժամանակագրությունն ամենայն ճշտությամբ ու նույն արվեստաբանները պնդում են նաև, որ այնքան, որքան կերպարվեստն օգնում, այնքան և խանգարում էր նրան, քանզի այդ տարիներին էր, որ մեծ արվեստագետը իր մեջ հայտնաբերեց հոմոսեքսուալության ախտանիշեր:


Որքան որ զարմանալի ու անսպասելի էր, բայց Վերածննդի ժամանակաշրջանի ամենախոշոր արեստագետը վարակված էր ժամանակի ախտով` միասեռականության հակումներով, դա փաստում են գիտնականներն ու արվեստաբանները: Հետք թողեց այդ հիվանդությունը նրա արվեստի վրա. թերևս, ոչ մի: Բուռն ու հագեցած էր անցնում Միքելանջելոյի ողջ կյանքը. այնքան, որ ես, ուսումնասիրելով նրա կյանքի ողջ ժամանակագրությունը, այնուամենայնիվ որոշեցի ձեզ ներկայացնել Միքելանջելո Բուանարոտիին կյանքի ետնաբեմից:

Կյանքի վերջին տարիներին, երբ վաղուց արդեն չկային <<իրեն այնքան սիրելի>> Լեոնարդո Դա Վինչին և Ռաֆայելը, Միքելանջելոն գրեթե հազվադեպ էր նկարում ու քանդակում:

Իր եռագույն հանճարով` նկարչության, քանդակագործության և պոեզիայի համաձույլ ամբողջությամբ, Միքելանջելոն կապված էր իտալացի ժողովրդի հետ և ստեղծագործում էր ժողովրդի համար:

Միքելանջելո Բուոնարոտին մահացավ 1564 թվականին Հռոմում, խոր ծերության հասակում:

Վերջում մի քանի բանաստեղծություններ` թարգմանված ռուսերեն:



Մանուկ Նիգոյան
Բաժին` Մայիս #02 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 2559 անգամ| |Վարկանիշ` 4.7/3
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Կցանկանաք հանդիպել Պարույր Սևակի որդու
պատասխանել է 17 մարդ
Առաջարկում ենք'