Ուրբաթ, 22.11.2024, 10:49
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Մայիս #02

Ու թե տեսնել հեռացումը...
Ու թե տեսնել հեռացումը...

Ու թե տեսնել հեռացումը,
Ու վերստին հատուցումը,
Ու թող մրսել շոգ սենյակում ,
Ու գազազել գայլի նման ,
Բայց թող ապրել...

Թող մաքառել
Բնազդաբար, անգիտակից,
Բայց թող ապրել՝
Գիտակցելու հույսով միայն

***

Դատարկության անուրջներում,
Հույսի ծովում ու քնքշանքի արևելքում
Բացվեց առավոտ...
Իմ ԿԱԿԱՉոտ երազանքում,
Քո անմխիթար քարավանում
Բացվեց առավոտ....
Քո արևից այրված ձեռքում,
Իմ կուրացած զգացմունքներում
Բացվեց առավոտ...
Քո տան բակում
Եվ իմ փոքրիկ նոթատետրում
Բացվեց առավոտ...

Կոչումով ընկեր կամ քաղցրի պակաս…….

Չեմ ուզում, որ ինձ դու կոչես ընկեր,
Չեմ ուզում ամենին տալ անվանումներ:
Բայց եթե բառերը քեզ կմխիթարեն,
Կոչիր Անօրեն, կոչիր Հողեղեն:
Ու թող լռությունը ճեղքվի վերջապես`
Այն ծանր շնչող և համարյա կույր
Թող բառերը խոսեն առանց ինձ ու քեզ:

Լսիր, իմ ընկեր, սուրճը եռում է,
Ու ավելի շատ կյանք կա այնտեղ,
Քան այս մեր ճչող
Մի քիչ էլ քաղցրի պակաս ունեցող
Լռության մեջ... ... ...

Եթե դու կարող ես Սևակի նման հայհոյել սրտանց,
Եղիր ինձ ընկեր,
Եթե կարող ես Չարենցի պես արբել,
Եղիր ինձ ընկեր:
Իսկ եթե` ոչ…
Թող, որ նրանց ես լինեմ ընկեր,
Իսկ քո ջերմությունը միայն վայելեմ
Երգերում լոկ մեր:

Եթե կարող ես քամու պես գրկել,
Եղիր ինձ ընկեր,
Եթե կարող ես ջրի պես երգել,
Եղիր ինձ ընկեր,
Իսկ եթե` ոչ…
Թող քամիները միայն ինձ գրկեն,
Ու ջրերը անվերջ ինձ կարոտ երգեն,
Իսկ քո ջերմությունը միայն վայելեմ
Երգերում լոկ մեր:

Ու եթե տառերը ինձ չեն ենթարկվում,
Ու անվերջ-անվերջ թախիծ է գրվում,
Եղիր ինձ ընկեր
Թեկուզ թախիծում.
Միայն թե` եղի~ր…..

Ու թեկուզ կրակին թող սուրճը թափվի,
Բայց դու մի գնա
Ընկեր ինձ մնա:
Թեկուզ էջերով թախիծս գրվի
Դու ինձ ընթերցր
Ու առանց մի խոսքի
Անցի~ր-հեռացի~ր,
Բայց նորից արի,
Պարզապես գրկիր
Ու քո խոսքերով
Լռիր` մի խոսիր:

Խնդրում եմ` այլևս կոչումներ չփնտրես.
Տերյանը սրտումդ` պարզապես սիրես……

Սուսաննա Ասրյան
Բաժին` Մայիս #02 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 728 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ի՞նչ տարբերակով եք սիրում կարդալ գեղարվեստական գրականություն
պատասխանել է 32 մարդ
Առաջարկում ենք'