Ուրբաթ, 19.04.2024, 01:25
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Հունիս #03

Ասք Պապիկի, Թոռնիկի և Webcam-ի մասին
Ուրեմն այսպես:
Լինում է, չի լինում, մի Պապիկ է լինում: Եվ ինչպես պապիկների ճնշող մեծամասնությունը այս Պապիկը Թոռնիկ է ունենում /թե չէ էլ ի՞նչ պապիկ է նա/:
Ասեմ նաև, որ հին աստվածների կամքով այդ Թոռնիկը իրականում Թոռնուհի էր:
Բայց քանի որ <<թոռնուհի>> շատ պապական բառ է, մենք այնուամենայնիվ նրան Թոռնիկ կասենք: Բայց դե կարևորը դա չէ:
Կարևորն այն է, որ Պապիկը ինչ-որ բանով Թոռնիկին էր քաշել՝ ուզում էր ժամանակակից լինել: /Բայց միայն դրանով էր քաշել, մնացած բոլոր հարցերում նրանց կարծիքները կարծիքների համակարծիքության օրենքով համակարծիք լինել չէին կարող:/
Իսկ ժամանակակից լինելու համար պետք է համակարգիչ:
Իսկ համակարգիչը կեղևազրկված արևածաղիկ չի, որ ցանկացած շուկայում 110 դրամով ծախեն /100 դրամով էլ դրա ոչ կեղևազրկված ազգականին են ծախում/: Համակարգիչը թանկ հաճույք է: Այն կարելի է գնել միայն մեծ խանութներում և միայն ապառիկով /դե մենք սովորական մահկանացուներ ենք, էլի/:
Ինչո՞ւ եմ այս ամենը ասում: Որ դուք հասկանաք, որ Պապն ու Թոռը տունը միայն մի համակարգիչ ունեին:
Օրն ունի 24 ժամ, որից 8-ը մենք շռայլում ենք նիրհելուն: Մնացած 16 ժամից 4-ը Պապիկը աշխատում էր, իսկ Թոռնիկը դպրոցում էր անցկացնում: Ընտանիքում օրենք կար՝ օրեկան 2 ժամ նվիրել ընթերցանությանը. մնաց 10 ժամ: Երեկոյան 1 ժամը պետք է հատկացնել <<սիրելի.> սերիալին: Արդյունքում՝ 9 ժամ: Թոռնիկը պարտադիր 3 ժամ պետք է դաս աներ: Իսկ Պապիկը այդ երեք ժամը պիտի <<նստեր Թոռնիկի գլխին>>, որ դժվար մաթեմատիկական հաշվարկներում Թոռնիկը հանկարծ չսխալվեր: Մեր հաշվարկը դժվար չէ՝ մնաց 6 ժամ: Իսկ միասին զբոսնե՞լը: Այդ էլ թող լինի 1 ժամ: 1 ժամ էլ հաշվեք ընկերների և ընկերուհիների հետ հեռախոսով խոսելը: Մնաց 4 ժամ: Այս 4 ժամից 1-ը պիտի հատկացնենք ուտելուն՝ նախաճաշելուն, ճաշելուն և ընթրելուն: 1 ժամ էլ հագնվելու, սանրվելու, լվացվելու, ատամները խոզանակելու, սենյակը կարգի բերելու և այլ մանր ծախսերի համար:Մնաց 2 ժամ:
Ի՞նչ եք կարծում, 2-ը ժամը հերիք է, որ Պապիկն էլ, Թոռնիկն էլ մի բոլ համակարգչի առաջ նստեն: Իհարկե ոչ:
Այդ պատճառով տունը անընդհատ պատերազմներ էին: Մի անգամ էլ բանը հասավ Երրորդ Համաշխարհայինի: Պապիկյան ճամբարին էին միացել ծնողները և բակի բիձաները, ովքեր կարծում էին, որ երեխային վնաս է համակարգչի հետ շփվելը: Հակապապիկյան ճամբարում էին Թոռնիկի բոլոր ընկեր-ընկերուհիները, ովքեր կարծում էին, որ առանց այդ էլ իրենց սիրասուն ընկերուհին չի հասցնում լայքել ու քոմենթել իրենց բոլոր նկարները, ստատուսները և մնացած ամեն ինչը:
Առջևում նորօրյա Վաթեռլոոն էր: Բայց հարևանության խաղաղապահ ջոկատը միջամտեց, և վերջ ի վերջո հաշտության պայմանագիր կնքվեց այն հիմքով, որ ամբողջ քաղաքը մեղավոր չէ, որ Պապն ու Թոռը ինչ-որ չափ նման են իրար:
Թոռնիկը շուտ հանձնվողներից չէր: Պապիկն էլ ամաչում էր նահանջել /թասիբ կա, բան կա/: Եվ որոշեցին Համակարգչի պտտվող աթոռը հանձնել նրան, ով կհաղթի մենամարտում:
Եվ այսպես, ըստ մենամարտի կանոնների Հայրիկը դարձավ Պապիկի վկան, իսկ Մայրիկը՝ Թոռնիկի: Որոշվեց այսպիսի ընթացակարգ. Պապն ու Թոռը իրար համակարգչային և ինտերնետային հարցեր պիտի տան: Ով ավելի շատ հարցերի ճիշտ պատասխանեց, նա էլ հաղթել է:
Առաջին մենամարտի արդյունքները չեղյալ հայտարարվեցին, որովհետև Պապիկը խախտեց կանոնները և հարց տվեց քիմիայի բնագավառից:
Երկրորդ մենամարտը սկսեց Թոռնիկը: Նա միանգամից անցավ հարձակմանը:
-Պապի, Photoshop:
-Պապի, FaceBook:
-Պապի, անտիվիրուս:
Խեղճ Պապիկը հազիվ դիմացավ այդպիսի ռմբակոծությանը: Բայց դիմացավ:
Վերջին հույսով Թոռնիկը մատնացույց արեց Webcam-ը և ճչաց.
-Սա ի՞նչ է, Պապի:
Պապիկը մտածեց, մտածեց ու գոչեց.
-Սա Skype է:
Պարզից էլ պարզ է, որ Թոռը հաղթեց: Բայց Պապիկը գնում-գալիս, ռևանշ է պահանջում: Ու այդպես մինչև Աշխարհի վերջ: Իսկ Աշխարհի վերջը, ինչպես գիտեք, հետաձգվել է, կարծեմ Ալկոհոլի դեմ պայքարի Միջազգային օրվա կապակցությամբ: Այնպես որ Թոռը դեռ երկար պիտի սպասի <<երկնային արքայությանը>>:
Ահա և վերջ:
Իմաստն ինչո՞ւմ էր, - կհարցնեք դուք:
Իմաստ չկար: Բայց եթե շա՜տ փորեք, կամ Google-ով Поиск տաք, գուցե և գտնեք:

Սոֆի
sona-ari.blogspot.com
Բաժին` Հունիս #03 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 730 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչն է պակասում կայքին/ամսագրին?
պատասխանել է 54 մարդ
Առաջարկում ենք'