Հոդվածներ
Ապագան խավար է...
-Բարև Ան, Մարին Է, ինչպե՞ս ես… Ան, թանգարանների գիշերն է այսօր, բոլորս հավաքվել, գնում ենք։ Կգա՞ս: -Վայ, բարև, Մար ջան, որքա՛ն ժամանկ է, չէի լսել ձայնդ… Դե ո՞նց պիտի լինեմ, քանի գիշեր է չեմ քնում, հոգնած եմ… Չէ Մար ջան, չեմ կարող գալ: Քննություններին քիչ են մնացել, իսկ պարապմունքիս տնայիններն այնքան շատ են, որ հազիվ եմ հասցնում: -Ան, ախր արդեն մի տարի է՝ դեմքդ չենք տեսնում, քեզ թվում է՝ մենք չե՞նք սովորում։ Բայց ամեն ինչին չափ կա: Դե բոլորը լինելու են , հա´մ հետաքրքիր կլինի, հա´մ բոլոր թանգարանները կմտնենք: -Մար ջան, կներես, լուրջ՝ չեմ կարող… Եթե հանկարծ ցածր բալերով ընդունվեմ, ծնողներս կասեն. «Քիչ տեղ գնայիր, նստեիր նորմալ պարապեիր»: Ու ես հաստատ ինձ մեղավոր ու վատ կզգամ: Նրանք ինձ համար ամեն ինչ անում են` արդեն այնպես են արել, որ սկսել եմ երկրորդ առարկան պարապել, այն էլ Հայաստանի լավագույն մասնագետի մոտ… Չեմ կարող հիասթափեցնել նրանց… - Ան, կարո՞ղ ես ինձ մի բան ասել: Ինչո՞ւ ենք մենք սովորում: Կամ ընդհանրապես, ինչո՞ւ են մարդիկ սովորում: -Դե, որ ընդունվեն, դիպլոմ ստանան, որ այդ դիպլոմով էլ կարողանան աշխատանք գտնել: -Հա՞։ Ան, անկեղծ ասած, ինձ արդեն կանչում են, էլ երկար խոսել չեմ կարող: Թե փոշմանես՝ արի։ Ուրախ կլինի։ «Ա՞ն, դու իսկապես այդպես ե՞ս մտածում: Չէ´, Ան: Չենք սովորում միայն դիպլոմ ստանալու համար: Սովորում ենք, որ այդ գիտելիքներն օգտագործեք ճիշտ ու կայուն ապագա ստեղծելու համար… Ան, սովորում ենք, որ ճիշտ ապրենք… Իսկ ի՞նչ, դու համարում ես, որ ապրում ե՞ս... Չէ´, չէ´, Ան, դու չես ապրում… Բա այդ դեպքում ինչո՞ւ ես սովորում: Պետք է կարողանաս և´ սովորել, և´ ապրել, որ սովորածդ իզուր չլինի: Քեզ թվում է՝ մի քանի տարի ինչ ուզես, կանես, հետո երկու տարի պարապելով կդառնաս «գիտունի՞կ». չէ´, Ան: Պետք է անընդհատ սովորես, ու այդ քննություններն ուղղակի պետք է փուլ լինեն, որ դու կարողանաս շատ հեշտ հաղթահարել… է հետո… ասենք այսօր մի քանի թվական ավել սովորեցիր… բա թանգարաննե՞րը, քիչ կարևոր ե՞ն: Ան, հասկացի՛ր, սովորել՝ չի նշանակում գիշերները չքնել, ընկերներին չտեսնել, թանգարաններ չգնալ… Սովորել՝ նշանակում է կարդալ, շփվել, տեսնել… իսկ քեզ մոտ միայն առաջին գործոնն է ` կարդալը, այն էլ անգիրի տեսքով: Համոզված եմ` ընդունելությանդ քննությունից հետո հարց տամ` չես հիշելու, որովհետև դու ուղեղիդ արդեն տեղեկացրել ես, որ ամեն ինչ քննությունների, ոչ թե ճիշտ ապրելու համար են, տեղեկացրել ես անընդհատ կրկնելով. «Սա էլ սովորոեմ, այս մեկն էլ ու վերջ, մեկ էլ տեսար ինձ այս հարցն ընկավ»: Դրա փոխարեն պետք է ասես «այս մի գիրքն էլ կարդամ, այսմի թվականն էլ սովորեմ, կամ այս մի հեղինակի կյանքն էլ իմանամ, որ հետագայում ինձ պետք գա` ու ես իմանամ»: Ան, ինչի՞ց ես վախենում. վախենում ես, որ չե՞ս ընդունվի, որ ծնողներդ կհիասթափվե՞ն, որ խայտառա՞կ կլինես… Ան, ձևական, ինչ-որ մարդկանց խաբելու համար մի արա ոչ մի բան … Ինքդ քեզ չես կարող խաբել. չես կարող խաբես` ասելով, որ սովորում ես աշխատելու կամ լավ մայր լինելու համար, որովհետեև դու հիմա սովորում, ավելի ճիշտ անգիր ես անում, որ դիպլոմ ունենաս, ու հարևաններդ ծնողներիդ չասեն. «Մեր երեխան այստեղ է ընդունվել, իսկ ձերը….»: Դեռ դա էլ հարց է. ընդունվել է, թե՞ ընդունել են: Գիտես չէ, մեր հարևանի աղջիկն էլ այնքան հանգիստ է: Ո´չ մտածում է, ո´չ նեղվում, ո´չ էլ սովորում: Չգիտի էլ, ուր է ուզում ընդունվի… Ասա՝ ինչի՞ համար իմանա։ Իր տեղն արդեն որոշել են: Ուր հարմար լինի, այնտեղ էլ կընդունեն… Ասա՝ ճիշտ չի։ Գիտես ինչն է վատ, որ մարդիկ, սովորել են, որ իրենց փոխարեն որոշողներն ավելի խելացի են ու ավելի ճիշտ… իրենց սեփական ուղեղն անջատած` «խելացիներին» են լսում: Լսի´ Ան, հիմա ավագ դպրոցում ես չէ՞ սովորում: Բա ի՞նչ եք անում դասերի ժամանկ, եթե էլի պարապում ես: Անկե´ղծ ասա, ի՞նչ եք անում: Գիտեմ։ Մեզ մոտ էլ է այդպես, ու մենք թույլ ենք տալիս, որ շարունակվի՞… Դե շատ քիչ դպրոցներ կան, որ այդպիսի բան չկա, ու երեխաներին նորմալ սովորեցնում են…Բայց դե մի քանի դպրոցով ես որ ապագա չեմ տեսնում: Մի խոսքով, դպրոցում բան չենք սովորում, պարապում ենք, ընդունվում չգիտեմ ուր ու կերտում «հրաշալի» ապագա… Չգիտես՝ ծիծաղես, թե լացես… Տեսնես ինչ-որ բան կփոխվի, թե՞ ավագ դպրոցն էլի կմնա ձևական, քննությունները կմնան փող աշխատելու ու երեխաներին սեփական ուժերին չհավատալ սովորեցնելու միջոց, իսկ բարձրագույն ուսումնական հաստատությունները` բարձրագույն դատարկություն տալու տեղ: Անընդհատ մի բան են ասում` դուք եք նոր սերունդն ու ամեն ինչ ձեր ձեռքում է: Հա, հասկացանք, որ մենք ենք, բայց պիտք է սովորե՞նք, որ կարողանանք մեր ձեռքում եղածը ճիշտ օգտագործել… Կամ էլ՝ ի՞նչ գիտեմ` «ճիշտ» ասելով ո՛ր «ճիշտը» նկատի ունեն…
Մանե Գևորգյան <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր շրջանավարտ
|
Բաժին` Հունիս #03 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
|
Դիտվել է 587 անգամ|
|Վարկանիշ` 0.0/0 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|