Հոդվածներ
Քոմենթների մասին օրենքը
Երբ նոր էի դարձել բլոգեր, ուշադիր կարդում էի նորեկ բլոգերներին տրվող բոլոր խորհուրդները: Հիշում եմ այդպիսի հոդվածներից մեկում գրված էր. <<Շտապեմ հիասթափեցնել բոլոր սկսնակ բլոգերներին. ընթերցողները չեն սիրում մեկնաբանություն թողնել, նույնիսկ եթե գրառումը շատ հետաքրքիր էր>>:
Սկզբում չհավատացի այս գրառման հեղինակին, կարծեցի, որ նախանձից է այդպես գրում: Բայց ոչ իմ բլոգում, ոչ էլ ընկերներիս բլոգերում քոմենթների առատություն չտեսա: Երբ թողարկվեց <<Լուսաստղի>> առաջին համարը, սպասում էի, որ ողջ կրթահամալիրը (խոսքը <<Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մասին է) <<կքոմենթավորի>> նոր ամսագրի հոդվածները: Բայց այդ հրաշքն էլ տեղի չունեցավ: Այդ ժամանակ միայն հասկացա, որ փորձառու բլոգերը նախանձից չէր գրում:
Անցավ մի քանի ամիս: Մի օր մտա դասարան ու տեսա, որ դասընկերներիցս մեկը սուր ինչ-որ բանով իր անունն է փորագրում դասարանի սև սեղանններից մեկի վրա: Նայեմ ու ի՞նչ տեսնեմ. ամբողջ սեղանը <<զարդարված է>> դասընկերներիս անուններով ու տարբեր արտահայտություններով: Թերևս միայն իմ անունը չկար այդ սեղանին: Իսկ ես չէի էլ ուզում, որ այն հայտնվեր այդտեղ: Վերջ ի վերջո մանկապարտեզ չի:
Անցավ ևս մի քանի օր: Դասի ժամանակ վիճում էինք ուսուցչի հետ: Ուսուցիչն ասում էր, որ մարդ իր բնույթով պետք է սեփականատեր լինի:
- Ինչո՞ւ են փոքր (ու ոչ միայն փոքր) երեխաները իրենց անունները գրում պատերին կամ փորագրում սեղաններին: Որորվհետև սեփականատեր են, ուզում են ցույց տալ, որ այս սեղանը իրենցն է եղել, որ նրանք անցել են այս պատի կողքով, եղել են այնտեղ, ուր փորագրված է M+L=Love: Մարդիկ ուզում են թեկուզ աննշան մի հետք թողնել աշխարհում, որպես ապացույց, որ նրանք եղել են:
Ես իհարկե չէի համաձայնում ուսուցչի հետ. նման <<հետք թողնելը>> ինձ բարբարոսություն է թվում, մանավանդ երբ M+L=Love գրությունը արվել է ոչ թե դպրոցի սեղանին, այլ Գեղարդավանքի պատին:
Հիմա, երբ գրում եմ այս <<հոդվածը>>, այսպես եմ մտածում.
- Մարդիկ, ուզում եք հե՞տք թողնել կյանքում: Քոմենթներ գրեք: Ու ոչ միայն FaceBook-ի ստատուսների տակ, այլև` բլոգերում, կայքերում, մասնագիտացված ֆորումներում: Սեղաններ փչացնելու փոխարեն, հաղորդագրություն թողեք նրանց համար, ովքեր սպասում են այդ հաղորդագորւթյանը: Համ էլ հետո հավաքարարը չի ասի, որ դուք փչացնում եք դպրոցի գույքը, որը <<հորդ տնից>> չեք բերել: Համացանցը բոլորի համար է, այնտեղ քոմենթ թողնելը բոլորին է թույլատրվում: Վերջ ի վերջո քսանմեկերորդ դարում ենք ապրում: Մեր դարաշրջանում M+L=Love գրում են միայն ստատուսներում, իսկ «Здесь был Я, кто читал, Свинья»` այդ ստատուսների քոմենթներում, ոչ թե դպրոցի պատին: Այնպես որ շուտ, հանգիստ եք թողնում սեղանները ու միացնում եք համակարգիչը: <<Քոմենթների մասին օրենքով>> կարդալու պահից հաստատվում է, որ սեփական հեղինակավոր կարծիքը պետք թողնել ոչ թե սեղանին (պատին, ծառին կամ օդում), այլ` համացանցում, օրենքով սահմանված համապատասխան կայքում, համապատասխան գրառման տակ, օրենքով սահմանված տեղում` քոմենթներում: Կնիք՝
Արսենյան Սոնա
|
Բաժին` Հուլիս #04 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
|
Դիտվել է 693 անգամ|
|Վարկանիշ` 0.0/0 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|