Ուրբաթ, 22.11.2024, 11:18
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Հուլիս #04

Կինեսիկա: Մարմնի դիրքը
Կինեսը (հունարեն՝ kinesis - շարժում բառից) մարդու տեսողությամբ ընկալելի շարժումներն են, որոնք հաղորդակցության մեջ կատարում են արտահայտչական կարգավորիչ գործառույթ:
Ի՞նչ է սա նշանակում: Հաղորդակցության ժամանակ մարդը կիսվում է ինֆորմացիայով խոսքի միջոցով: Սակայն հենց իր՝ մարդու մասին, շատ ավելի ինֆորմացիա կարող եք քաղել նրա ժեստերից, դեմքի արտահայտությունից և հայացքից, քան խոսքերից: Հոգեբանության այն ճյուղը, որն ուսւոմնասիրում է մարդու ոչ խոսքային հաղորդակցությունը, կոչվում է կինեսիկա:
Կինեսիկային են պատկանում մարմնի դիրքերը, ժեստերը, դիմախաղը՝ միմիկան, քայլվածքը, հայացքը:
Մարմնի դիրք


Մարդու մարմնի դիրքը ցույց է տալիս, թե ինչպես է տվյալ անհատը ընկալում իր կարգավիճակը՝ ներկա մյուս անձանց կարգավիճակի համեմատությամբ: Հոգեբան Շեֆլեն է առաջին անգամ նշել մարդու դիրքը՝ որպես ոչ խոսքային հաղորդակցության միջոց: Այնուհետև Շյուբցը պարզեց, որ մարմնի դիրքը վկայում է հաղորդակցման համար փակ կամ բաց լինելու մասին:
Այսպիսով, մարմնի դիրքերը բաժանվում են երկու խմբի՝ փակ և բաց:
Փակ դիրքում մարմինը ձգտում է տարածության մեջ որքան հնարավոր է քիչ տարածք գրավել: Այսպիսի դիրքերը արտահայտում են անհամաձայնություն, պաշտպանության ձգտում, հակառակում, քննադատում:
Բաց դիրքերում մարդու մարմինը ձգտում է գրավել որքան հնարավոր է մեծ տարածք: Բաց դիրքերը համարվում են վստահություն, համաձայնություն, բարյացակամություն, հոգեբանական հարմարավետություն արտահայտող դիրքեր:
Սակայն ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Չափից դուրս բաց դիրքերը կարող են արտահայտել անհարգալից վերաբերմունք, գոռոզություն, մեծամտություն:
Ուշադիր հետևեք նրանց, ում հետ շփվում եք: Նման զգեստներով և սանրվածքով մարդկանց միանգամից կարելի է տարբերել մարմնի դիրքով:
Նա, ով ավելի բարձր կարգավիճակ ունի, ընդունում է ավելի անկաշկանդ դիրք մյուսների հանդեպ՝ բաց դիրք: Ինքնստինքյան հասկանալի է դառնում, որ նա է իրավիճակի տերը, գուցե հենց այս հիմարկի տնօրենն է կամ սեփականատերը: Նա, ով, ընդհակառակը, ընդունում է փակ դիրք, ինքն էլ չգիտի, որ արդեն մատնել է իր կարգավիճակի սեփական ընկալումը, չնայած արտաքնապես ոչինչով չի տարբերվում զրուցակցից:
Դուք զրուցում եք որևէ մեկի հետ, երկար-բարակ պատմում ձեր կյանքի ձանձրալի մանրամասները: Ինչպե՞ս իմանալ՝ հետաքրքիր է նրան, թե ոչ:
Եթե մարդուն հետաքրքիր է զրուցակիցը և տվյալ խոսակցությունը, նա ուղղված է դեպի զրուցակիցը: Իսկ եթե, ընդհակառակը, հետաքրքրություն չկա, ապա հայացքն ուղղվում է դեպի կողք, մարդը հետ է նստում՝ զրուցակցից հեռու: Եթե ձեր զրուցակիցը հենվել է աթռի հենակին և իր եղուգներն է ուսումնասիրում, ուրեմն ժամանակն է փոխել խոսակցության թեման:
Մարդը, որն ուզում է իրեն ցույց տալ կանգնում է ուղիղ, լարված վիճակում, հետ գցած ուսերով, երբեմն ձեռքերը կոնքերին: Եթե հենց հիմա նկատեցիք, որ այդպես եք կանգնում, աշխատեք թուլանալ: Մարդը, ով կարիք չունի ընդգծել իր կարգավիճակը, հանգիստ է, թուլացած, ազատ:
Կինեսիկան շատ հետաքրքիր գիտություն է: Մի կարծեք, որ ասյքանով այն սահմանափակվում է: Ընդհակառակը, այս հոդվածը դեռ շատ ու շատ շարունակելի է: Այնպես որ սպասեք շարունակությանը:
Արսենյան Սոնա
և հոգեբանության ծածկաթերթիկներ
Բաժին` Հուլիս #04 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 3287 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Կցանկանաք հանդիպել Պարույր Սևակի որդու
պատասխանել է 17 մարդ
Առաջարկում ենք'